Թոմաս Միքս
| Թոմաս Միքս | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 6, 1880[1][2][3][…] |
| Ծննդավայր | Փենսիլվանիա, ԱՄՆ |
| Մահացել է | հոկտեմբերի 12, 1940[1][2][3][…] (60 տարեկան) |
| Մահվան վայր | Florence, Արիզոնա, ԱՄՆ |
| Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | անգլերեն |
| Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, սցենարիստ, կինոռեժիսոր և ռեժիսոր |
| Ամուսին | անհայտ, անհայտ, Olive Stokes Mix?, Victoria Forde?[4] և անհայտ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Ruth Mix? |
Թոմաս Էդվին (Թոմ) Միքս (անգլ.՝ Thomas Edwin "Tom" Mix, հունվարի 6, 1880[1][2][3][…], Փենսիլվանիա, ԱՄՆ - հոկտեմբերի 12, 1940[1][2][3][…], Florence, Արիզոնա, ԱՄՆ[5]), համր կինոյի դարաշրջանի ամերիկացի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]18 տարեկանում նա կամավոր զորակոչվեց ամերիկյան բանակ, բայց չմասնակցեց այդ ժամանակ ընթացող իսպանա-ամերիկյան պատերազմին։ Նա առաջին անգամ ֆիլմում նկարահանվել է 1909 թվականին։ Մինչև 1917 թվականը աշխատել է հոլիվուդյան Selig Polyscope ստուդիայում, որտեղ կերտել է իր հայտնի կովբոյի կերպարը։ Այս ժամանակահատվածում Միքսը նկարահանվել է հարյուրից ավել ֆիլմերում։ Selig Polyscope ստուդիայի փակվելուց հետո նա իր կնոջ՝ դերասանուհի Վիկտորիա Ֆորդիի հետ պայմանագիր են կնքել Fox Film Corporation–ի հետ, որտեղ նա աշխատել է ևս մի քանի տարի։ 1930-ականներին Միքսը նկարահանվեց մի քանի ձայնային ֆիլմերում։ 1940 թվականին նա մահացավ ավտովթարի հետևանքով՝ իր Cord 812-ով բետոնե ցանկապատին հարվածվելով։
- Գովազդ (1917)
- Mr. Logan, U.S.A. (1918)
- Գովազդ (1919)
- The Coming of the Law (1919)
Ժառանգություն և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ավելի քան երեսուն տարվա կարիերայի ընթացքում Թոմ Միքսը կարողացավ նկարահանվել ավելի քան երեք հարյուր ֆիլմերում։ Նա նաև հարյուրից ավելի կինոնկարների ռեժիսոր է և ութսունհինգ սցենարի հեղինակ[6]։ Այդ ժապավեններից առնվազն 250-ը (ըստ IMDb հաշվարկներով) պատկանում են վեստերն ժանրին[7]։ Միքսի մասնակցությամբ ֆիլմերը հայտնի են մասնավորապես այն հնարքների համար, որոնք դերասանն ինքն էր կատարում իր ձիու՝ Թոնիի վրա[5]։ Միքսի ստեղծած կերպարը ծայրաստիճան հայտնի էր ԱՄՆ-ում։ Դերասանին անվանել են «կովբոյների արքա»[8], նա հիշատակվում է վաղ մասսային մշակույթի գործերում, այդ թվում` դերասանի դիմանկարը Sgt Pepper's Lonely Hearts Club Band լեգենդար ալբոմի շապիկի վրա։
Միքսի պատվին Հոլիվուդյան փառքի ծառուղիում կա աստղ[9]։ Օկլահոմա նահանգի Դյուի քաղաքում կա դերասանին նվիրված թանգարան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ Internet Movie Database — 1990.
- 1 2 «Tom Mix Museum» (անգլերեն). Oklahoma Historical Society. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Tom Mix» (անգլերեն). IMDb. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Filmography by genre for Tom Mix» (անգլերեն). IMDb. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Biography for Tom Mix» (անգլերեն). IMDb. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Hollywood Walk of Fame» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Միքս» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հունվարի 6 ծնունդներ
- 1880 ծնունդներ
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Հոկտեմբերի 12 մահեր
- 1940 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ավտոճանապարհային վթարներից զոհվածներ
- Դերասաններ այբբենական կարգով
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Համր կինոյի դերասաններ
- Ամերիկացի կինոսցենարիստներ