Թոմաս Գալոդետ
| Թոմաս Գալոդետ | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | դեկտեմբերի 10, 1787[1] |
| Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
| Մահացել է | սեպտեմբերի 10, 1851[1] (63 տարեկան) |
| Մահվան վայր | Հարթֆորդ |
| Գերեզման | Cedar Hill Cemetery |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | քրիստոնեություն և Congregationalism in the United States?[2] |
| Կրթություն | Եյլի համալսարան և Andover Theological Seminary? |
| Մասնագիտություն | դաստիարակ, ուսուցիչ, հոգևորական և գրող |
| Ամուսին | Sophia Fowler Gallaudet? |
| Ծնողներ | մայր՝ Jane "Jeannette" Gallaudet (Hopkins)?[3] |
| Երեխաներ | Thomas Gallaudet? և Edward Miner Gallaudet? |
| Ստորագրություն | |
Թոմաս Հոփքինս Գալոդետ (անգլ.՝ Thomas Hopkins Gallaudet ( դեկտեմբերի 10, 1787[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - սեպտեմբերի 10, 1851[1], Հարթֆորդ ), ամերիկացի մանկավարժ[4]: Լորան Քլերկի և Մեյսոն Քոգսվելի հետ միասին նա համահիմնադրել է Հյուսիսային Ամերիկայում խուլերի կրթության առաջին մշտական հաստատությունը և դարձել դրա առաջին տնօրենը: 1817 թվականի ապրիլի 15-ին բացվեց Կոնեկտիկուտի ապաստարանը (Հարթֆորդում) խուլ և համր անձանց կրթության և վերապատրաստման համար, որն այժմ հայտնի է որպես Ամերիկյան խուլերի դպրոց:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1805 թվականին, տասնյոթ տարեկանում, գերազանցությամբ ավարտել է Եյլի համալսարանը, ստանալով բակալավրի աստիճան [5][6][7], ապա նույնպես Եյլում ստացել է մագիստրոսի աստիճան 1808 թվականին[8][9]։ Ուսումնասիրել է իրավագիտություն, առևտուր և աստվածաբանություն: 1814 թվականին ավարտել է Անդովերի աստվածաբանական ճեմարանը երկամյա ուսումնառությունից հետո[10]: Սակայն մերժել է հովվության մի քանի առաջարկներ՝ առողջական խնդիրների պատճառով[11]:
Ամերիկյան խուլերի դպրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]1814 թվականի մայիսի 25-ին նա հանդիպեց Ալիս Քոգսվելին ՝ հարևան դոկտոր Մեյսոն Քոգսվելի [12] ինը տարեկան խուլ դստերը, երբ այցելեց Հարթֆորդում գտնվող իր ծնողների տուն՝ հոգևոր դպրոցից հետո ապաքինվելու համար։ Այդ օրը, երբ նա տեսավ Ալիսին մյուս երեխաների հեռու մենակ խաղալիս, ցանկացավ սովորեցնել նրան՝ բացատրելով տարբեր առարկաների անունները՝ դրանք գրի առնելով և փայտիկով գետնին նկարելով։ Մեյսոն Քոգսվելը տպավորված էր և հրավիրեց նրան շարունակել դասավանդել Ալիսին այդ ամռանը։ Մինչ նրա ընկերներից շատերը դարձան արտասահմանում քահանաներ կամ միսիոներներ, Թոմաս Գալոդետը իր կոչումը գտավ տանը։ Գալոդետը ավելի ուշ գրեց իր ընկերոջը, որ խուլերի դպրոցը «դժոխքի հողի վրա» էր։ Հոգիների փրկությունից բացի ոչ մի այլ նպատակ չի կարող համարվել բարձրագույն կարևորություն ունեցող [11]։
1815 թվականին Մեյսոն Քոգսվելը, մի քանի գործարարների և հոգևորականների հետ միասին, խնդրեց Թոմաս Գալոդետին գնալ Եվրոպա ՝ մասնավորապես՝ Շոտլանդիայում ապրող Բրեյդվուդ ընտանիքի մոտ, ուսումնասիրելու խուլ ուսանողներին ուսուցանելու մոթոդները: Բրեյդվուդները չէին ցանկանում կիսվել իրենց բանավոր հաղորդակցման մեթոդի վերաբերյալ գիտելիքներով, իսկ Թոմաս Գալոդետը ինքը՝ ֆինանսապես սուղ իրիավիճակում էր: Միևնույն ժամանակ, նաև գոհ չէր, որ բանավոր մեթոդը տալիս էր ցանկալի արդյունքներ: Դեռևս Մեծ Բրիտանիայում գտնվելու ընթացքում նա հանդիպեց «Փարիզի խուլ երեխաների ազգային ինստիտուտի» ղեկավար Աբբե Սիկարդին և նրա երկու խուլ ուսուցիչներին՝ Լորան Կլերկին և Ժան Մասիյոյին: Սիկարդը Թոմաս Գալոդետին հրավիրեց Փարիզ՝ ուսումնասիրելու խուլերին ձեռքերով հաղորդակցվելու դպրոցական մեթոդը: Այս մեթոդից տպավորված՝ Սիկարդի մոտ ուսումնասիրեց դասավանդման մեթոդները, ինչպես նաև ժեստերի լեզուն՝ Մասիեի և Կլերկի մոտ, որոնք դպրոցի բարձրակիրթ շրջանավարտներ էին:
Լորան Քլերկին համոզելուց հետո, որ միանա իրեն, նրանք նավարկեցին դեպի Հյուսիսային Ամերիկա։ Երկու տղամարդիկ, դոկտոր Քոգսվելի օգնությամբ, շրջագայեցին Նոր Անգլիայում և հաջողությամբ հավաքագրեցին մասնավոր և պետական միջոցներ՝ Արևմտյան Հարթֆորդում խուլ աշակերտների դպրոց բացելու համար, որը հետագայում՝ 1817 թվականին, հայտնի դարձավ որպես «Խուլերի ամերիկյան դպրոց»։ Երիտասարդ Ալիս Քոգսվելը այս դպրոցի առաջին յոթ աշակերտներից մեկն էր։
1821 թվականին նա ամուսնացավ իր նախկին աշակերտուհիներից մեկի՝ Սոֆիայի հետ, և զույգն ունեցավ 8 երեխա։
1830 թվականին խուլերի դպրոցի տնօրենի պաշտոնից հրաժարական տալուց հետո նա գրել է կրթական և կրոնական աշխատություններ, 1838 թվականին դարձել է Կոնեկտիկուտի հոգեբուժարանի հոգևորական և դասավանդել է Հարթֆորդում: Ֆրեդերիկ Էդվին Չըրչը այդ ժամանակահատվածում աշակերտել է նրան[13]:
Մահացել է Հարթֆորդում 1851 թվականի սեպտեմբերի 10-ին՝ 63 տարեկան հասակում, և թաղվել տեղի գերեզմանատանը[14]:
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա կրտսեր զավակը՝ Էդվարդ Մայներ Գալոդետը (1837–1917), 1864 թվականին հիմնադրել է խուլերի համար նախատեսված առաջին քոլեջը, որը 1986 թվականին դարձել է Գալոդետի համալսարան, և 46 տարի աշխատել է որպես դրա տնօրեն։ Համալսարանը նաև կրթություն է տրամադրել տարրական, միջնակարգ և ավագ դպրոցի աշակերտներին։ Գալոդետի համալսարանի տարածքում գտնվող տարրական դպրոցը կոչվում է Քենդալի ցուցադրական տարրական դպրոց (KDES). միջնակարգ և ավագ դպրոցները խուլերի համար նախատեսված մոդելային միջնակարգ դպրոց են (MSSD): Այցելել է Ֆրանսիա ՝ դոկտոր Մեյսոն Քոգվելի հետ։
Նա ուներ ևս մեկ որդի՝ Թոմաս Գալոդետ, որը դարձավ եպիսկոպոսական հոգևորական և նույնպես աշխատեց խուլերի համար։
Հայր Փիթեր Ուոլաս Գալոդետը ԱՄՆ նախագահ Ջորջ Վաշինգտոնի անձնական քարտուղարն էր, երբ նրա գրասենյակը գտնվում էր Ֆիլադելֆիայում[15][16]։
Թոմաս Հոփքինս Գալոդետը 13 երեխաներից ավագն էր։ Նրա կրտսեր քույրերի և եղբայրների անուններն են՝ Էդգար (1789–1790), Չարլզ (1792–1830), (անանուն երկվորյակներ, 1793), Քեթրին (1793–1856), Ջեյմս (1796–1878), Ուիլյամ Էդգար (1797–1821), Աննա Ուոթս (1800–1850), Ջեյն (1801–1835), Թեոդոր (1805–1885), Էդվարդ (1808–1847) և Ուոլաս (1811–1816) [17]: Ուիլյամ Էդգար Գալոդեն ավարտել է Եյլի համալսարանը բակալավրի աստիճանով 1815 թվականին։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մահվանից ընդամենը մի քանի օր առաջ նա ստացավ իրավագիտության պատվավոր դոկտորի կոչում Քեյս Վեսթերն Ռեզերվ համալսարանից [18]։
- Գալոդետի համալսարանը նրա պատվին է անվանակոչվել 1894 թվականին։
- Դանիել Չեստեր Ֆրենչի կողմից ստեղծված Թոմաս Հոփքինս Գալոդետի և Ալիս Քոգսվելի արձանը կանգնած է Գալոդետի համալսարանի առջև։
- Թոմաս Հոփքինս Գալոդետի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշարձանը տեղադրվել է 1887 թվականին Ամերիկյան խուլերի դպրոցում [19]։
- 1983 թվականի հունիսին Միացյալ Նահանգների փոստային ծառայությունը նրա պատվին թողարկեց 20 ցենտանոց «Մեծ ամերիկացիներ» շարքի փոստային նամականիշ։
- Նրա պատվին է անվանակոչվել Գալոդետ Հոլը՝ Նյու Բրիթեյնի Կենտրոնական Կոնեկտիկուտի պետական համալսարանի հանրակացարաններից մեկը։
- Նրա պատվին Արևմտյան Հարթֆորդի համալսարանի հանրակացարանը անվանակոչվել է նրա անունով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ Annals of the American Pulpit: Commemorative Notices of Distinguished American Clergymen of Various Denominations — Vol. 2.
- ↑ 3,0 3,1 Geni(բազմ․) — 2006.
- ↑ Barnard, 1852
- ↑ Gallaudet, 1888, էջեր 19–25
- ↑ Barnard, 1852, էջ 10
- ↑ Humphrey, 1857, էջ 23
- ↑ Dexter’s volume on early Yale graduates
- ↑ Bishop, 1939, էջ 272
- ↑ Gallaudet, 1888, էջեր 38–41
- ↑ 11,0 11,1 Chang, 2010
- ↑ Gallaudet, 1888
- ↑ Kelly, Franklin (1989). Frederic Edwin Church (PDF). Washington: National Gallery of Art. էջ 177. ISBN 0-89468-136-2. Archive copy Wayback Machine-ի միջոցով:
- ↑ «Cedar Hill Cemetery Foundation». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Boatner, 1959, էջ 1
- ↑ «Notable Gallaudet's in American history». Արխիվացված օրիգինալից 2004 թ․ հունվարի 14. Վերցված է 2024 թ․ հունիսի 23-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ Boatner, 1959
- ↑ Gallaudet, 1888, էջ 319
- ↑ Gannon, 1981, էջ 6
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Barnard, Henry (1852). Tribute to Gallaudet – A Discourse in Commemoration of the Life, Character and Services, of the Rev. Thomas H. Gallaudet, LL.D. – Delivered Before the Citizens of Hartford, Jan. 7th, 1852. With an Appendix, Containing History of Deaf-Mute Instruction and Institutions, and other Documents (PDF). Hartford: Brockett & Hutchinson. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 14-ին.
- Bishop, Lottie Genevieve (1939). Historical Register of Yale University, 1701–1937. Yale University.
- Boatner, Maxine Tull (1959). Voice of the deaf: a biography of Edward Miner Gallaudet. Public Affairs Press.
- Booth, Edwin (1881 թ․ հուլիս). «Booth's reminiscences of Gallaudet» (PDF). American Annals of the Deaf. 26 (3): 200–202. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հունիսի 27-ին.
- Chang, Nathan (2010). The Edwardsean Soteriology of Thomas Hopkins Gallaudet. Evangelical Theological Society.
- Gallaudet, Edward Miner (1888). Life of Thomas Hopkins Gallaudet – Founder of Deaf-Mute Instruction in America (PDF). New York: H. Holt and Co. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2025 թ․ օգոստոսի 14-ին.
- Gallaudet, Edward Miner. Letter to J.H. McFarlane (undated). Published in Deaf-Mutes' Journal, vol. 51, no. 46 (November 16, 1922), p. 2.
- Gallaudet, Thomas Hopkins. 1844. Letter to Horace Mann. Quoted in Heman Humphrey. 1857. The Life and Labors of the Rev. T.H. Gallaudet, LL.D., New York: Robert Carter & Brothers, pp. 209–212.
- Gallaudet, T.H. (1847). «On the Natural Language of Signs; and Its Value and Uses in the Instruction of the Deaf and Dumb». American Annals of the Deaf and Dumb. 1 (1): 55–60. JSTOR 44401095.
- Gannon, Jack (1981). Deaf Heritage – A Narrative History of Deaf America (PDF). Silver Spring, MD: National Association of the Deaf. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 28-ին.
- Humphrey, Heman (1857). The Life and Labors of the Rev. T.H. Gallaudet, LL.D. (PDF). New York: Robert Carter & Brothers.
- Peet, Isaac Lewis (1888 թ․ հոկտեմբեր). «Thomas Hopkins Gallaudet» (PDF). American Annals of the Deaf. 33 (1): 43–54. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հունիսի 27-ին.
- Photographs of Thomas Hopkins Gallaudet statue at Gallaudet University
- A Sermon Delivered at the Opening of the Connecticut Asylum for the Education and Instruction of Deaf and Dumb Persons. Hartford: Hudson & Co., 1817.
- An Elementary Book for the Use of the Deaf and Dumb in the Connecticut Asylum. Hartford: Hudson & Co., 1817.
- A Discourse, Delivered at the Dedication of the American Asylum for the Education of Deaf and Dumb Persons. Hartford: Hudson & Co., 1821.
- Plan of a Seminary for the Education of Instructers of Youth, Boston: Cummings, Hilliard and Co., 1825.
- An Address on Female Education, November 21, 1827.
- A Statement with Regard to the Moorish Prince, Abduhl Rahhahman. New York: D. Fanshaw, 1828.
- The Child’s Picture Defining and Reading Book, Hartford, CT: H. & F.J. Huntington, 1830.
- The Mother’s Primer, To Teach Her Child Its Letters, And How To Read. Designed Also For The Lowest Class In Primary Schools. On A New Plan, Second edition, Hartford, CT: Daniel Burgess & Co., 1836.
