Թոմաս Ամման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Ամման
Դիմանկար
Ծնվել է1950[1]
ԾննդավայրErmatingen
Մահացել է1993[1]
Մահվան վայրՑյուրիխ
ԳերեզմանՖլունտերն գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Switzerland.svg Շվեյցարիա
Մասնագիտություննկարների վաճառող
ԱշխատավայրBruno Bischofberger?[2]
Commons-logo.svg Thomas Ammann Վիքիպահեստում

Թոմաս Ամման (գերմ.՝ Thomas Ammann, 1950[1], Ermatingen - 1993[1], Ցյուրիխ), շվեյցարացի արտ դիլեր և հետպատերազմյան և ժամանակակից արվեստի ստեղծագործությունների հավաքորդ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Ամման, Ցյուրիխ, 1991

Ամմանը ծնվել է 1950 թվականին Էրմատինգեն (Շվեյցարիա) քաղաքում, չորս երեխաներից կրտսերն էր, սկսել է արվեստի ստեղծագործությունների հավաքորդությամբ զբաղվել երիտասարդ տարիքում։ 18 տարեկանում նա սկսել է աշխատել Ցյուրիխում գտնվող Բրունո Բիշոֆբերգերի պատկերասրահում։ Այդ ժամանակ էլ ծանոթացել է Էնդի Ուորհոլի հետ[4], որը դարձել է նրա մոտ ընկերը։ 1977 թվականին Ամմանը զբաղվել է սեփական բիզնեսով։ Արդեն 1980-ական թվականներին, երբ նա դեռ քառասուն տարեկան էր, զբաղեցրել է ակնառու տեղ արվեստի աշխարհում[5][6], նաև ժամանակ է անցկացրել կինոյի և մոդայի այլ հայտնիների հետ։ Նրա հագնվելու ոճը նշանավորվել է 1988 թվականին International Best Dressed Hall of Fame List-ում ներառվելով[7]։

Ամմանը մահացել է 1993 թվականի հունիսի 9-ին 43 տարեկան հասակում[8]։ Հիշատակման ծառայություն ընկերների և ընտանիքի համար անցկացվել է Նյու Յորքի Սողոմոն Գուգենհայմի թանգարանում 1993 թվականի նոյեմբերի 18-ին, որտեղ իրենց ելույթներով հանդես են եկել Պատրիսիա Ֆելպս դե Սիսներոսը, Թոմաս Կրենսը, Ռոբերտ Ուիլսոնը, Բյանկա Ջագերը, Էրիկ Ֆիշլը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամմանը ցյուրիխյան իր պատկերասրահում 1989 թվականին

1977 թվականին Ամմանը հիմնել է իր սեփական պատկերասրահը[9], որը շուտով սկսել են այցելել խոշոր հավաքորդները։ Նրա հովանավորների թվում էին Ջովանի Անելին, Գուստավո Սիսներոսը, Դևիդ Գեֆեն, Ռոնալդ Լոուդերը, Մինոս Մարտինոսը, Իվ Սեն Լորենը, Հանս Տիսեն Բորնեմիսան[10]։ Ամմանը գերազանցապես զբաղվել է 20-րդ դարի նկարիչների նկարներներով և քանդակներով, այդ թվում՝ Ֆրենսիս Բեկոնի, Մաքս Բեքմանի, Կոնստանդինի Բրանկուզի, Ժորժ Բրաքի, Ալեքսանդր Կոլդերի, Ալբերտո Ջակոմետիի, Վասիլի Կանդինսկի, Էռնստ Լյուդվիգ Կիրխների, Պաուլ Կլեեի, Վիլլեմ դե ԿունինգՖերնան Լեժեի, Անրի Մատիսի, Խոան Միրոյի, Բարնետ Նյումանի, Պաբլո Պիկասոյի, Մարկ Ռոթկոյի[11]։

Ամմանի գաղտնապահության և շրջահայեցության շնորհիվ բիզնեսում հայտնի են միայն արվեստի ստեղծագործությունների մի քանի վառ օրինակներ, որոնք հայտնվել են աշխարհի առաջատար թանգարաններում՝ անցնելով նրա ձեռքով։ Դրանց թվին են պատկանում Մաքս Էռնստի «Սուրբ Կույս Մարիամը պատժում է մանուկ Հիսուսին երեք վկաների ներկայությամբ», որը այժմ պահվում է Լյուդվիգ թանգարանում[12] և Վինսենթ վան Գոգի «Ժոզեֆ Ռուլենի դիմանկարը» կտավները[13], որը Ամմանը հանձնել է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[14]։ Ամմանը եղել է Լոնդոնի և Նյու Յորքի խոշոր միջազգային գեղարվեստական աճուրդների խոշոր խաղացող։ Մամուլը նշում էր, որ «նրա ներկայությունը համաշխարհային առևտրային դահլիճներում ստեղծում էր լավատեսական տրամադրություն՝ անկախ շուկայական իրադրությունից, իսկ նրա խանդավառ հայտերը Սայա Թմոմբլի և Էնդի Ուորհոլի նկարներին, թելադրված են եղել անկեղծ կրքով և պոտենցիալ շահույթով»[15]։ Ամմանը իր պատկերասրահում սկսել է աճուրդներ կազմակերպել 1985 թվականին։

Ներկայումս Թոմաս Ամմանի պատկերասրահը ղեկավարում է նրա երկրորդ ավագ քույրը՝ Դորիսը, որը պատկերասրահին է միացել 1970-ական թվականների վերջերին և աշխատել է որպես նրա ֆինանսական ադմինիստրատոր մինչ եղբոր մահը՝ 1993 թվականը[16]։

Թոբիս Մյուլեր Ամմանը՝ նրա միակ զարմիկը, զբաղեցրել է Ցյուրիխի Բրունո Բիշոֆբերգերի պատկերսրահի գործադիր տնօրենի պաշտոնը 1995 թվականից՝ Քրիստիս աճուրդում իր աշխատանքից հետո[17]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուորհոլի հեղինակությամբ Թոմաս Ամմանի դիմանկարը

Ամմանը եղել է շատ ժամանակակից նկարիչների ընկերը, որոնց աշխատանքները նա գնել է իր սեփական հավաքածուի համար։ Նրա ցուցանմուշների ոչ մեծ ընտրանին ներկայացվել է Բազելի գեղարվեստի թանգարանում 1985 թվականին «Թվոմբլիից Կլեմանտե՝ մասնավոր հավաքածուից ընտրյալ աշխատանքներ» ցուցահանդեսում, որի հովանավորը եղել է հայտնի արվեստագետ և թանգարանի նախկին տնօրեն Ժան Քրիստոֆ Ամմանը։ Արվեստի աշխարհի շատ ներկայացուցիչներ եկել են այն եզրահանգմանը, որ Թոմասի՝ 20-րդ դարի երկրորդ կեսի հավաքածուն այն ժամանակ գոյություն ունեցած լավագույն հավաքածուն է՝ հիանալի նկարիչների ընտրությամբ[18], ինչպիսիք են Էնդի Ուորհոլը, Սայ Թվոբլին, Բրայս Մարդենը, Ռոբերտ Ռիմանը, Զիգման Պոլկերը, էրիկ Ֆիշելը, Ֆրանչեսկո Կլեմանտեն և Նիլ Ջենին։ Հավաքածուն ֆինանսավորում էր նրա մանկության ընկեր և արվեստի էնտուզիաստ Ալեքսանդր Շմիդգեյնը, որը նրա հետ կիսում էր ժամանակակից արվեստի առաջնակարգ հավաքածու ստեղծելու նպատակը [19]։ Իր «դուք չպետք է հավաքեք այն, ինչ ցանկանում եք վաճառել» սկզբունքին հետևելով՝ Ամմանը խիստ տարանջատել է իր արտ դիլերությունը 20-րդ դարասկզբի արվեստի նկատմամբ հետպատերազմյան և ժամանակակից աշխատանքների հավաքածուից[20]։ 1992 թվականին Ալեքսանդր Շմիդհեյնի և 1993 թվականին Թոմաս Ամմանի մահից հետո[21] այդ հավաքածուն ժառանգել են նրանց քույրերն ու եղբայրները։ Դորիս Ամմանը ցուցադրում է ժառանգած աշխատանքների մի մասը, մինչ Ստեֆան Շմիդհեյնին իր բաժինը փոխանցել է 1997 թվականին ստեղծված Դարոսի հավաքածուի ժառանգությանը[22].

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամմանը համասեռամոլ էր[23]։ Ցյուրիխի Բիրհեր Բաններ հիվանդանոցում նրա մահվան ժամանակ, նրա ընտանիքն ասել է, որ նա մահացել է քաղցկեղից[21], չնայած մահվան վերջնական պատճառը դարձել էր ՄԻԱՎ[23][24]։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամմանը Մաքս Էրնստի Амман «Իմ ընկեր Պերոն» աշխատանքի հետ

Ամմանը եղել է ՄԻԱՎ-ի դեմ պայքարի կրքոտ կողմնակիցներից մեկը, որի զոհերն են դարձել արվեստի շատ ականավոր դեմքեր։ 1988 թվականի մայիսի 2-ի երեկոյան Նյու Յորքի Սոթբիս աճուրդում Էնդի Ուորհոլի հավաքածուի վաճառքից հետո Ամմանը կազմակերպել է բարեգործական աճուրդ, որը հավաքել է գրեթե 2 մլն ամերիկյան դոլար։ Ամմանը համոզել է իր ընկեր նկարիչներին՝ Ջասպեր Ջոնսին և Սայա Թվոմբիլին նվիրաբերել իրենց ստեղծագործությունները այդ աճուրդի համար, որը նա կազմակերպել էր Պատրիսիա Բաքլիի հետ, և որի եկամուտները ուղղորդվել են Սուրբ Վինսենթ հիվանդանոցին և Նյու Յորքի բժշկական կենտրոնին աջակցելուն[25]։

1991 թվականին Թոմաս Ամմանը որպես միջազգային նախագծի ներկայացուցիչ կազմակերպել և ացկացրել է «Արվեստը ՄԻԱՎ-ի դեմ» (AmFAR) գալա ընթրիքը և գեղարվեստի շուկայի բացման շրջանակներում 1,5 միլիոն դոլարի չափով հավաքը Բազելում, որին մասնակցել են Էլիզաբեթ Թեյլորը և Օդրի Հեփբըրնը։ Ներկա են եղել 500 մարդ, որոնց թվում էին արվեստի և զվարճանքի աշխարհի խոշորագույն գործիչները[26]։

Էնդի Ուորհոլի աշխատանքի կատալոգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամմանը և Ուորհոլը Ցյուրիխում 1978 թվականին

1977 թվականին Ամմանը որոշել է ստեղծել Էնդի Ուորհոլի բոլոր նկարների, քանդակների և ուրվանկարների կատալոգը[27], և նկարչի համաձայնությամբ սկսել է նման նախագծի համար հարկավոր նյութերի լայնածավալ հավաքը, որպեսզի ի վերջո ստեղծի համպարփակ գիտական և հեղինակավոր հրատարակություն։ Առաջին հատորները հրատարակվել են 2002 և 2004 թվականներին «Phaidon Press» հրատարակչության կողմից։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.portraitarchiv.ch/portrait/show/247528
  2. https://www.nytimes.com/1993/06/11/obituaries/thomas-ammann-modern-art-dealer-and-a-collector-43.html
  3. Ammann, Jean-Christophe: Thomas Ammann, FAZ, page 18, Frankfurt, 16 June 1993.
  4. Bischofberger, Bruno: Andy Warhol’s Visual Memory, page 6. Edition Bruno Bischofberger, 2001.
  5. Gimelson, Deborah: Ammann for all Seasons, page 36-38,40-41, The Connoisseur Magazine, London, V.221, N. 953, June 1991.
  6. Artnewsletter, Vol. XVIII, No. 22, Collector and Modern Art Dealer Thomas Ammann, 22 June 1993.
  7. Vanity Fair Archived 1 June 2012[Date mismatch] at the Wayback Machine.
  8. Reif Rita (1993-06-11)։ «Thomas Ammann, Modern Art Dealer And a Collector, 43»։ Վերցված է 2019-09-21 – via www.nytimes.com 
  9. «Thomas Ammann Fine Art AG Zurich»։ www.ammannfineart.com։ Վերցված է 2019-09-21 
  10. Artnewspaper, R.B., Thomas Ammann — Major player and patron of artists dies at 43, News, No. 30, page 3, London, July-September 1993.
  11. Hendel archINFORM – Sascha։ «Otto Rudolf Salvisberg»։ deu.archinform.net։ Վերցված է 2019-09-21 
  12. http://www.metmuseum.org/special/Max_Ernst/view_1.asp?item=4&view=l/
  13. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-07-ին։ Վերցված է 2019-09-20 
  14. Kimmelman, Michael: How the MoMA got the Van Gogh, New York Times, 9 October 1989.
  15. Canatsey, Christopher: The Art of Ammann, W Magazine, 1991.
  16. White, Edmund: Ammann of Style, page 69-74, 114—116. Vanity Fair, January 1988
  17. Sotheby’s Institute of Art alumni association, News, Summer 2007.
  18. E.T. Associated Press: Warhol’s Mao sells for record $17.4 M, MSNBC, 16 November 2006.
  19. «Die Galerie Thomas Ammann Fine Art in Zürich: Künstler- und Sammlerfreundschaften - NZZ»։ 2003-06-16։ Վերցված է 2019-09-21 – via NZZ 
  20. Gimelson, Deborah: Ammann for all Seasons, Art and Auction, Vol. X, No. 4, November 1987.
  21. 21,0 21,1 Reif Rita (1993-06-11)։ «Thomas Ammann, Modern Art Dealer And a Collector, 43»։ Վերցված է 2019-09-21 – via query.nytimes.com 
  22. «History - English»։ www.daros.ch։ Վերցված է 2019-09-21 
  23. 23,0 23,1 Edmund White Inside a Pearl: My Years in Paris. — Կաղապար:Нп3, 2014. — С. 50—51. — ISBN 978-1-4088-2045-2
  24. Simon de Pury The Auctioneer: Adventures in the Art Trade. — Կաղապար:Нп3, 2017. — С. 178—179. — ISBN 978-1-925575-26-2
  25. Ammann, Thomas Contemporary Art — A Benefit Auction for The Supportive Care Program of St. Vincent’s Hospital and Medical Center of New York, Sotheby’s New York, 2 May 1988.
  26. Suzy: Liz Taylor supports artfair to fight AIDS, The Miami Herald, Palm Beach Edition, 5 июня 1991.
  27. «Andy Warhol Catalogue Raisonné, Volume 1 - Art - Phaidon Store»։ Phaidon։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-05-ին։ Վերցված է 2019-09-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]