Թոխարական լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թոխարական լեզուներ, հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ, որը ներառնում է նման հորինվածք ունեցող երկու լեզու (բարբառ)։

Հայտնաբերվել են XX դ. սկզբին, Արևելյան Թուրքեստանում կատարված պեղումների ժամանակ։ Նախապես մեկը կոչվել է թոխարերեն Ա, մյուսը՝ թոխարերեն Բ։ Հետագայում, երբ պարզվել է, որ դրանք կապ չունեն թոխար ժողովրդի հետ, վերանվանվել են կարաշարերեն և քուչերեն՝ ըստ այդ լեզուների հայտնաբերման վայրերի։ Գրավոր աղբյուրներում (VI–VII դդ.) օգտագործված է հնդկական գրի ձևափոխված մի տեսակը։ Հնչյունական և որոշ այլ հատկանիշներով ավելի հարում են արևմտյան հնդեվրոպական լեզվախմբին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 196 CC-BY-SA-icon-80x15.png