Թոլունդի մարդ
| Սեռ | արական | |
|---|---|---|
| Անձնանուն | unknown value | |
| Ազգանուն | unknown value | |
| Ծննդյան օր | 5. century BC | |
| Մահվան օր | unknown value | |
| Մահվան հանգամանք | unknown value | |
| Մահվան պատճառ | կախաղան հանելը | |
| Գերեզման | Bjældskovdal | |
| Հայտնաբերման ամսաթիվ | 8 մայիսի 1950 | |
| Հայտնաբերման վայր | Bjældskovdal | |
| Սուբյեկտի նշանակություն | Ճահճային մարդիկ | |
Թոլունդի մարդ (մահացել է մ.թ.ա. 405-384 թթ.), բնական կերպով մումիֆիկացված տղամարդու դի, որն ապրել է մ.թ.ա. 5-րդ դարում՝ այն ժամանակաշրջանում, որը Սկանդինավիայում բնութագրվում է որպես Նախահռոմեական երկաթի դար[1]։ Նրան, որպես ճահճային մարդ, հայտնաբերել են 1950 թվականին Դանիայի Յուտլանդիա թերակղզու մոտ գտնվող Սիլկեբորգի ճահճում[2]։ Տղամարդու ֆիզիկական հատկանիշները այնքան լավ էին պահպանվել, որ սկզբում նրան շփոթել էին վերջերս կատարված սպանության զոհի հետ[3]։ Նրա հայտնաբերումից տասներկու տարի առաջ նույն ճահճում հայտնաբերվել էր ևս մեկ ճահճային դի՝ Էլինգ կինը[4]։
Մահվան պատճառը որոշվել է՝ կախաղանով սպանություն։ Բավարար ապացույցներ չկան պարզելու համար, թե սպանությունը կատարվել է ծիսական զոհաբերության նպատակով, թե որպես պատժիչ մահապատիժ[5][6]։
Ինքնություն և թվագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական վերլուծությունը ցույց է տալիս, որ Թոլունդի մարդը ապրել է մ.թ.ա. 5-րդ դարում՝ այն ժամանակաշրջանում, որը Սկանդինավիայում հայտնի է որպես Նախահռոմեական երկաթի դար[2]։ Նրա մասունքների ռադիոածխածնային թվագրումը ցույց է տալիս, որ նա մահացել է մոտավորապես մ.թ.ա. 405-ից 380 թվականների միջև[7]։ Նրա ենթադրյալ տարիքը մահվան պահին մոտ 40 տարեկան էր[8]։
Նրա հասակը գրանցվել է մոտ 1.61 մետր, սակայն ճահճում պահպանման հետևանքով մարմնի կծկման պատճառով հնարավոր է, որ կենդանության ժամանակ նա մի փոքր ավելի բարձրահասակ էր[9]։
Նրա մազերի և ազդրոսկրի իզոտոպային վերլուծությունը ցույց է տալիս, որ կյանքի վերջին տարում նա գտնվել է ներկայիս Դանիայի տարածքում և վերջին վեց ամիսների ընթացքում տեղափոխվել է առնվազն 32 կիլոմետր[10]։ Այս տվյալները միասին հուշում են, որ նա տեղացի բնակիչ էր, որն ապրել և մահացել է այն ճահճի մոտ, որտեղ էլ հայտնաբերվել է։
Բացահայտում
[խմբագրել | խմբագրել կոդը]1950 թվականաի մայիսի 8-ին տորֆի հետազոտողներ Վիգգո և Էմիլ Հոջգարդները գտան դին Բյելսկովդալ տորֆային ճահճի տորֆի շերտում, Դանիայի Սիլկեբորգ[3] ճահճի 12 կմ արևմուտք, որը այնքան լավ էր պահպանվել, որ սկզբում կարծում էին, թե հայտնաբերել են վերջերս կատարված սպանության զոհի։
Թոլունդի մարդը գտնվում էր ամուր հողից մոտ 60 մետր խորության վրա՝ թաղված 2.3 մետր հաստությամբ տորֆի շերտի տակ, իսկ նրա մարմինը գտնվում էր պտղային դիրքով[11]։
Նա կրում էր ոչխարի մորթուց և բրդից պատրաստված սրածայր կաշվե գլխարկ, որը կզակի տակ ամրացված էր կաշվե կապով, ինչպես նաև հարթ կաշվե գոտի՝ իրանի շուրջը։ Բացի այդ, նրա պարանոցին ամուր ձգված էր կենդանական կաշվից հյուսված օղապարան, որի ծայրը իջնում էր մեջքի երկայնքով[2]։ Դրանցից բացի, մարմինը մերկ էր։
Գիտական հետազություն և եզրակացություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ռադիոածխածնային թվագրման Թոլունդի մարդը մահացել է մոտավորապես մ․թ․ա․ 405-ից 380 թվականների միջակայքում[12]։
Նրա մարմնի պահպանված նուրբ փափուկ հյուսվածքները պայմանավորված են տորֆի թթվայնությամբ, ինչպես նաև մակերեսի տակ թթվածնի բացակայությամբ և Հյուսիսային երկրների ցուրտ կլիմայով։ Մարդու մարմնի պահպանման համար անհրաժեշտ տորֆի թթվայնությունը առաջանում է տորֆամամուռ կոչվող մամռակերպ բույսի պատճառով։ Այս բույսը դիմադրում է քայքայմանը իր բջջապատերում պարունակվող դիմացկուն ֆենոլային միացությունների շնորհիվ[13]։ Տորֆի բարձր թթվայնության պատճառով սովորաբար ոսկորները լուծվում են, այլ ոչ թե պահպանվում։
Գիտնականները իրականացրել են ստրոնցիում տարրի իզոտոպային վերլուծություն, որպեսզի ճշգրիտ չափեն դրա քանակները և ավելի հստակ պատկերացում ստանան, թե նա իր մահից առաջ որտեղ կարող էր ճանապարհորդած լինել։ Նրանք նմուշներ են վերցրել նրա ազդրոսկրից և մազերից՝ դրանք համեմատելու համար։ Քանի որ նրա մազերը կարճ էին, հնարավոր եղավ չափումներ կատարել միայն մինչև մեկ տարվա ժամանակահատվածի համար։ Արդյունքները ցույց տվեցին ստրոնցիումի իզոտոպների հարաբերակցության միայն փոքր տարբերություններ, ինչը ենթադրում է, որ նա իր կյանքի վերջին տարին անցկացրել է Դանիայում, և հնարավոր է, որ իր կյանքի վերջին վեց ամիսների ընթացքում տեղափոխվել է առնվազն 30 կիլոմետր[10]։
Զննությունները և ռենտգենյան հետազոտությունները ցույց տվեցին, որ տղամարդու գլուխը վնասված չէր, իսկ նրա սիրտը, թոքերը և լյարդը լավ պահպանված էին։
Նրա մազերը այնքան կարճ էին կտրած, որ գրեթե ամբողջությամբ ծածկված էին գլխարկով։ Կզակի և վերին շրթունքի վրա կար կարճ մորուք (մոտ 1 մմ երկարությամբ), ինչը ցույց է տալիս, որ նա սովորաբար սափրված էր, բայց իր մահվան օրը չէր սափրվել[9]։
Երկու ոտքերը և աջ բութ մատը, որոնք տորֆի շնորհիվ լավ պահպանվել էին, նույնպես պահպանվել են մրջնալդեհիդի մեջ՝ հետագա ուսումնասիրության համար։ 1976 թվականին Դանիայի ոստիկանությունը իրականացրեց մատնահետքի վերլուծություն, և Թոլունդի մարդու բութ մատի հետքը դարձավ պատմության մեջ գրանցված ամենահին մատնահետքերից մեկը[14]։
1950 թվականին կազմված նախնական դիահերձման հաշվետվության մեջ բժիշկները եզրակացրին, որ Թոլունդի մարդը մահացել է կախվելու հետևանքով, այլ ոչ թե խեղդամահ լինելու պատճառով[15]։ Պարանը նրա կզակի տակ և պարանոցի կողքերին մաշկի վրա թողել էր տեսանելի ակոսներ։ Սակայն պարանոցի հետևի մասում՝ այնտեղ, որտեղ պետք է գտնվեր օղակի հանգույցը, որևէ հետք չկար։ 2002 թվականին կատարված կրկնակի ուսումնասիրության ժամանակ դատաբժշկական գիտնականները հայտնաբերեցին լրացուցիչ ապացույցներ, որոնք հաստատում էին այս նախնական եզրակացությունները[16]։ Թեև պարանոցի ողերը վնասված չէին (կախվելու դեպքում դրանք հաճախ վնասվում են), ռենտգեն հետազոտությունը ցույց տվեց, որ լեզուն ուռած էր, ինչը կախվելու հետևանքով մահվան նշաններից է[17]։
Վերջին կերակուր
[խմբագրել | խմբագրել կոդը]
1950-ականներին ուսումնասիրվել են նրա ստամոքսը և աղիները, և դրանց պարունակության վրա իրականացվել են փորձարկումներ։ Ավելի ուշ նույն պահպանված նմուշները կրկին ուսումնասիրվել են կիրառելով ավելի կատարելագործված մեթոդներ[18][19]։
Պարզվել է որ տղամարդու վերջին կերակուրը շիլա կամ խյուս էր պատրաստված տարբեր հացահատիկներից և սերմերից ինչպես մշակված այնպես էլ վայրի։ 2020-ականներին հայտնաբերված այրված սերմերի բեկորները նույնպես հաստատում են շիլայի վարկածը[19]։ Սերմերի բեկորներից հայտնաբերվել է մոտ 40 տարբեր տեսակի սերմ, սակայն շիլան հիմնականում կազմված էր երեք տեսակից՝ սովորական գարի, հնդկամոլախոտ և կտավատի սերմեր։ Շատ փոքր քանակով հայտնաբերվել են նաև այլ բույսեր այդ թվում դաշտային սպուրեյ, կեղծ կտավատ և ճահճային բույսեր։ 2020-ականների քանակական վերլուծությունը ցույց է տվել, որ հիմնական բաղադրիչը գարին էր, որին ուղեկցում էին այլ խոտազգիներ և մոտ 1 տոկոս ճնճղապաշար։ Նրա մարսողական համակարգում նաև հայտնաբերվել են մակաբույծների ձվեր, այդ թվում մտրակաձև որդ, երիզորդ և աղիքային որդեր[18][19]։ Նմուշների մանրամասն քիմիական վերլուծությունը նաև ցույց է տվել ձկնից ստացված ստերոիդների և սպիտակուցների առկայություն[19]։
Մարսման փուլը ուսումնասիրելով գիտնականները եզրակացրել են, որ տղամարդը կերել էր իր մահից մոտ 12-24 ժամ առաջ։ Այդ ժամանակաշրջանում շիլան մարդկանց համար շատ տարածված կերակուր էր[18]։ Չնայած վերջին կերակրում հայտնաբերվել են ձկան հետքեր՝ թարմ մրգերի ապացույցներ չեն հայտնաբերվել, ինչը կարող է նշանակել, որ կերակուրը կերել է ձմռանը կամ վաղ գարնանը, երբ մրգերը հասանելի չէին[18]։ Բացի այդ, շիլայում հայտնաբերվել են մոլախոտերի սերմեր և ավազ, որոնք սովորաբար հեռացվում էին գարու մշակման վերջնական փուլում։ Սա ենթադրում է, որ կալսման մնացորդներ են ավելացվել սննդին[19]։ Նման երևույթ արձանագրվել է նաև այլ ճահճային մարմինների մոտ, ուստի հնարավոր է, որ դա ունեցել է ծիսական նշանակություն կամ պարզապես օգտագործվել է համի համար։
Մահվան պատճառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոլունդի մարդու մահվան պատճառը վերջնականապես չի պարզվել[5]։ Որոշ գիտնականներ կարծում են, որ նա եղել է ծիսական զոհաբերություն, քանի որ նրա մարմինը հատուկ ձևով էր դասավորված՝ աչքերն ու բերանը փակված էին, և նա ընդունել էր հատուկ կերակուր[5][20]։ Սակայն մյուս գիտնականները ենթադրում են, որ նրա մահը կարող էր լինել մահապատիժ[5], մասնավորապես այն պատճառով, որ գերմանական ցեղերը դավաճաններին թաղում էին փայտերի կույտերի տակ[21]։
Պահպանում և ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոլունդի մարդը ցուցադրվում է Սիլկեբորգի թանգարանում, որտեղ այն կազմում է թանգարանի ճահճային գտածոներին նվիրված ցուցադրության մի մասը։
Երբ մարմինը 1950 թվականին առաջին անգամ դուրս բերվեց տորֆից, մասնագետները արագ հասկացան, որ այն պահպանելը դժվար կլինի։ Ճահճի ջուրը պահպանում է փափուկ հյուսվածքները կայուն վիճակում, բայց երբ մարմինը շփվում է բաց օդի հետ, խոնավությունը սկսում է գոլորշիանալ, և մնացորդները կարող են փոքրանալ կամ քայքայվել[22]։
Այդ ժամանակ պահպանության գիտությունը դեռ նոր մեթոդներ էր մշակում ջրով ներծծված օրգանական նյութերը պաշտպանելու համար։ Ավելի վաղ փորձերը երբեմն նույնիսկ ավելի մեծ վնաս էին պատճառել։ Օրինակ՝ 19-րդ դարում պահպանողները փորձել էին ճահճային գտածոները պահպանել՝ դրանք մսի պես ծխեցնելով։ Թեև դա դանդաղեցնում էր քայքայումը, սակայն առաջացնում էր մեծ չափով փոքրացում և վերացնում էր շատ մանրամասներ[22]։
Թոլունդի մարդը հետազոտողներին հազվագյուտ հնարավորություն տվեց։ Չնայած մարմնի մեծ մասը հայտնաբերման պահին արդեն սկսել էր վատանալ, գլուխը դեռ բացառիկ լավ վիճակում էր։ Նրա դիմագծերը այնքան հստակ էին, որ թույլ էին տալիս մանրամասն ուսումնասիրություն կատարել, և պահպանողները որոշեցին իրենց ջանքերը կենտրոնացնել մնացորդների հենց այդ հատվածը փրկելու վրա, իսկ մարմնի մնացած մասը չպահպանվեց[22]։
Նրանք քայլ առ քայլ մշակեցին պահպանման նոր մեթոդ։ Սկզբում գլուխը տեղադրվեց հատուկ պատրաստված հեղուկ լուծույթների մեջ։ Այդ լուծույթները աստիճանաբար փոխարինում էին հյուսվածքների բնական ջուրը կայունացնող լուծույթներով։ Դրանից հետո գլուխը իջեցվեց տաք մեղրամոմի մեջ։ Երբ մոմը սառչում էր, այն ներծծվում էր բջիջների մեջ և ամրացնում դրանք ներսից։ Երբ պահպանողները գլուխը հանեցին մոմից և մաքրեցին, դիմագծերը դեռ պահպանված էին։ Փորձը հաջողվել էր[22]։
Հետագայում մարմինը չորացավ, և հյուսվածքները անհետացան։ 1987 թվականին Սիլկեբորգ թանգարանը վերակառուցեց մարմինը՝ որպես հիմք օգտագործելով կմախքային մնացորդները։ Այսօր ցուցադրվող նմուշում իրական գլուխը միացված է մարմնի կրկնօրինակին[23]։
Այլ մարմիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանիայում հայտնաբերվել են ավելի քան 500 ճահճային մարմիններ և կմախքային մնացորդներ, որոնք թվագրվում են երկաթի դարով[24]։ Դրանք հայտնաբերվել են ճահիճներից դուրս բերված գտածոների շարքում։ Յուտլանդիայում հայտնաբերված նմուշների թվում են համեմատաբար լավ պահպանված Բորեմոսեի մարմինները, Հյուլդրեմոսեցի կինը և Գրաուբալլեի մարդը, որոնք ցուցադրվում են Մոեսգարդի թանգարանում՝ Օրհուս քաղաքի մոտակայքում։ Նույնպես լավ պահպանված նմուշ է նաև Հարալդսկերի կինը։ Այս ճահճային մարմիններից մոտավորապես 30-ը պահվում և/կամ ցուցադրվում են Դանիայի տարբեր թանգարաններում՝ հետագա գիտական ուսումնասիրությունների համար։
Հանրային մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեյմաս Հինին՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր իռլանդացի բանաստեղծ, գրել է մի շարք բանաստեղծություններ, որոնք ոգեշնչված էին Փիթեր Գլոբի ուսումնասիրություններից՝ նվիրված երկաթե դարի մումիֆիկացված մարմիններին, որոնք հայտնաբերվել էին Յուտլանդիայի տորֆային ճահիճներում։ Բանաստեղծը այդ ծիսական սպանությունների մնացորդներում գտնում էր նաև ժամանակակից քաղաքական նշանակություն[25]։ Հինիի «Թոլունդի մարդը» բանաստեղծությունը, որը հրապարակվել է նրա «Ձմեռում ենք» ժողովածուում, ծիսական զոհաբերությունը համեմատում է այն մարդկանց հետ, որոնք զոհվել էին աղանդավորական բռնությունների ժամանակ՝ Հյուսիսային Իռլանդիայում էթնո-ազգայնական հակամարտության ընթացքում[25]։ 1973 թվականին Հինին այդ բանաստեղծությունից մի հատված գրել է Թոլունդի մարդու ցուցադրության այցելուների գրքում[26]։
Բրիտանացի գրող Մարգարեթ Դրեբբլը իր 1989 թվականի «Բնական հետաքրքրասիրություն» վեպում օգտագործում է հերոսների հետաքրքրվածությունը Թոլունդի մարդու նկատմամբ՝ որպես երգիծական քննադատություն Մարգարետ Թետչերի ժամանակաշրջանի ժամանակակից Անգլիայի նկատմամբ[27][28]։
Թոլունդի մարդը հիշատակվում է նաև մի շարք երգերում՝ «Թոլունդի մարդը» (1995), որը կատարում է ամերիկյան ֆոլկ խումբ The Mountain Goats-ը, և «Թոլունդի մարդու անեծքը» (2004), որը կատարում է անգլիական ռոք խումբ The Darkness-ը։
Թոլունդի մարդը հիշատակվում է նաև ամերիկյան «Ոսկորներ» հեռուստասերիալի «Մումիան լաբիրինթոսում» դրվագում[29]։ Նա հիշատակվում է նաև 2016 թվականի «Զոհաբերություն» ֆիլմում, որտեղ Շետլանդյան կղզիներում հայտնաբերվում է ճահճային մարմին[30]։
Թոլունդի մարդը նաև Էնն Յանգսոնի «Հանդիպիր ինձ թանգարանում» վեպի թեմաներից մեկն է, որտեղ գլխավոր հերոսները մտերմանում են Թոլունդի մարդու նկատմամբ իրենց ընդհանուր հետաքրքրության շնորհիվ[31]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lewis, Susan K. (2006). «Tollund Man». Public Broadcasting System – NOVA. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 22-ին.
- 1 2 3 Glob, P. (2004). The Bog People: Iron-Age Man Preserved. New York: New York Review of Books. էջ 304. ISBN 978-1-59017-090-8.
- 1 2 Silkeborg Public Library; Silkeborg Museum (2004). «A Body Appears». The Tollund Man – A Face from Prehistoric Denmark. Silkeborg Public Library. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ "Violence in the Bogs" Արխիվացված 18 Նոյեմբեր 2012 Wayback Machine, Archaeological Institute of America
- 1 2 3 4 Green, Miranda (1998). «Humans as Ritual Victims in the Later Prehistory of Western Europe». Oxford Journal of Archaeology. 17 (2): 162–189. doi:10.1111/1468-0092.00057.
- ↑ Why did Tollund Man have to die?, Museum Silkeborg
- ↑ «Dating bog bodies by means of 14C-AMS». Journal of Archaeological Science. 31 (4): 471–491. 2004 թ․ ապրիլի 1. doi:10.1016/j.jas.2003.09.012.
- ↑ «The Tollund Man's Appearance». Silkeborg Museum.
- 1 2 «The Tollund Man: Hair and beard». Silkeborg Public Library.
- 1 2 Levine, Joshua (2017 թ․ մայիս). «Europe's Famed Bog Bodies Are Starting to Reveal Their Secrets». Smithsonian Magazine.
- ↑ «The discovery of Tollund Man». Museum Silkeborg. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Van Der Plicht, J.; Van Der Sanden, W.A.B; Aerts, A.T; Streurman, H.J (2004 թ․ ապրիլի 1). «Dating bog bodies by means of 14C-AMS». Journal of Archaeological Science. 31 (4): 471–491. Bibcode:2004JArSc..31..471V. CiteSeerX 10.1.1.520.411. doi:10.1016/j.jas.2003.09.012.
- ↑ Reece, Urry, Cain, Wasserman, Minorsky, Jackson. "L'importance écologique et économique des Bryophytes". Campbell Biologie 4th Edition (2012): p. 705, 17 October 2014.
- ↑ Silkeborg Public Library; Silkeborg Museum (2004). «Finger-Prints». The Tollund Man – A Face from Prehistoric Denmark. Silkeborg Public Library. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Silkeborg Museum, The Tollund Man's Appearance Արխիվացված 2011-07-19 Wayback Machine, Silkeborg Museum and Amtscentret for Undervisning, Silkeborg Public Library, 2004
- ↑ Silkeborg Museum, Latest Research Արխիվացված 2011-07-19 Wayback Machine, Silkeborg Museum and Amtscentret for Undervisning, Silkeborg Public Library, 2004
- ↑ Silkeborg Museum, Was the Tollund Man Hanged? Արխիվացված 2011-07-19 Wayback Machine, Silkeborg Museum and Amtscentret for Undervisning, Silkeborg Public Library (SPL), 2004
- 1 2 3 4 Silkeborg Museum, The Last Meal Արխիվացված 2017-04-30 Wayback Machine, Silkeborg Museum and Amtscentret for Undervisning, Silkeborg Public Library, 2004
- 1 2 3 4 5 Nielsen, Nina H.; Henriksen, Peter Steen; Mortensen, Morten Fischer; Enevold, Renée; Mortensen, Martin N.; Scavenius, Carsten; Enghild, Jan J. (2021). «The last meal of Tollund Man: new analyses of his gut content». Antiquity. 95 (383): 1195–1212. doi:10.15184/aqy.2021.98.
- ↑ Hart, Edward, dir. Ghosts of Murdered Kings. NOVA. Prod. Edward Hart and Dan McCabe, PBS, 29 January 2014
- ↑ Why did Tollund Man have to die?, Museum Silkeborg
- 1 2 3 4 Kelly, D. B. (2021-02-14). «The Crazy History Of Bog Bodies». Grunge (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-02-21-ին.
- ↑ Silkeborg Public Library; Silkeborg Museum (2004). «Preservation of the Tollund Man». The Tollund Man – A Face from Prehistoric Denmark. Silkeborg Public Library. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ Dell'Amore, Christine (2014 թ․ հուլիսի 18). «Who Were the Ancient Bog Mummies? Surprising New Clues». National Geographic. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
- 1 2 O'Donoghue, Bernard (2009). The Cambridge Companion to Seamus Heaney. Cambridge University Press. էջեր 194–196. ISBN 978-0-521-83882-5.
- ↑ «The Nobel Prize Winner's Poem about the Tollund Man». The Tollund Man. Silkeborg Public Library. 2004. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Boxer, Sarah (1991 թ․ հունիսի 2). «A New Literary Hero: The Limp, Silent Type». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Sanders, Karin (2009). Bodies in the Bog and the Archaeological Imagination. University of Chicago Press. էջեր 254–55. ISBN 978-0-226-73404-0.
- ↑ Williams, Scott. "Mummy in the Maze". Bones. Dir. Marita Grabiak. Fox. 30 Oct. 2007. Web. 15 Nov. 2016.
- ↑ Dillard, Clayton (2016 թ․ ապրիլի 25). «Review: Sacrifice». slantmagazine.com. Slant Magazine.
- ↑ McAlpin, Heller (2018 թ․ օգոստոսի 7). «Bonding Over Bog Bodies In 'Meet Me At The Museum'». npr.org. National Public Radio.
Ընդհանուր աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Glob, P. V. (2004) [1969]. The Bog People: Iron-Age Man Preserved. Translated by Rupert Bruce-Mitford. New York: New York Review Books. ISBN 1-59017-090-3. Translated from the Danish original: Mosefolket: Jernalderens Mennesker bevaret i 2000 År, 1965. The Wikipedia article: The Bog People.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Coles, Bryony; Coles, John (1989). People of the Wetlands: Bogs, Bodies and Lake-Dwellers. London: Thames and Hudson. ISBN 978-0-500-02112-5.
- Fischer, Christian (2007). Tollundmanden: gaven til guderne: mosefund fra Danmarks forhistorie (դանիերեն). Silkeborg, Denmark: Silkeborg Museum. ISBN 978-87-7739-966-4.
- Giles, Melanie (2020). Bog Bodies, Face to Face with the Past. Open Access, https://library.oapen.org/handle/20.500.12657/46717
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թոլունդի մարդ կատեգորիայում։ |
- Tollund Man – A Face from Prehistoric Denmark
- Tollund Man at PBS
- The Tollund Man Wayback Machine (արխիվացված 1 Սեպտեմբեր 2000)
- The Tollund Man and The Tollund Man in Springtime by Seamus Heaney
- National Geographic September 2007: "Tales From the Bog"
- Image of the facial reconstruction to show what Tollund Man had looked when he was alive
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոլունդի մարդ» հոդվածին։ |
| ||||||