Թոլեուբեկ Ալպիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոլեուբեկ Ալպիև
Ծնվել էհունվարի 27, 1948(1948-01-27) (76 տարեկան)
ԾննդավայրԲիշքեկ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՂազախստանի ազգային կոնսերվատորիա
Մասնագիտություներաժիշտ

Թոլեուբեկ Ալպիև (ղազ.՝ Төлеубек Нығметұлы Әлпиев, հունվարի 27, 1948(1948-01-27), Բիշքեկ, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ), նվագախմբի խորհրդային և ղազախ արտիստ, երաժշտության ուսուցիչ։ Ղազախստանի վաստակավոր գործիչ (1998 թվական)։ Գրականության և արվեստի բնագավառում Ղազախստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր (2018 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոլեուբեկ Ալպիևը ծնվել է 1948 թվականի հունվարի 27-ին, Ֆրունզեում (այժմ` Բիշքեկ

1968 թվականին ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիային կից երաժշտական ակադեմիական ուսումնարանը։

1977 թվականին գերազանցությամբ ավարտել է Ղազախստանի Կուրմանգազի անվան ազգային կոնսերվատորիայի ջութակի դասարանը։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-1972 թվականներին եղել է Ղազախստանի ԽՍՀ հեռուստատեսության և ռադիոյի նվագախմբի երաժիշտ։

1972-1977 թվականներին աշխատել է Ղազախստանի ԽՍՀ հեռուստատեսության և ռադիոյի կամերային նվագախմբում։

1985-1987 թվականներին եղել է «Ղազախկոնցերտ» համերգա-հյուրախաղային միավորման տնօրենի տեղակալ։

1987-1988 թվականներին եղել է «Ղազախկոնցերտ» համերգա-հյուրախաղային միավորման տնօրեն։

1988-1989 թվականներին եղել է Ժամբիլի անվան պետական ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր։

1989-1992 թվականներին եղել է Ղազախստանի ԽՍՀ նախարարների խորհրդին կից մշակույթի պետական կոմիտեի նախագահի տեղակալ։

1992-1995 թվականներին եղել է Ղազախական ԽՍՀ մշակույթի նախարարի տեղակալ։

1995-2000 թվականներին եղել է Ալմաթիի Մշակույթի կոմիտեի միջազգային մշակութային ծրագրերի տնօրինության գլխավոր տնօրեն։

2000 թվականից մինչև 2013 թվականը եղել է Աստանայում առաջին անգամ հիմնված Կ. Բայսեիտովայի անվան Օպերայի և բալետի ազգային թատրոնի տնօրեն։

2013-ից 2014 թվականներին աշխատել է որպես «Աստանայի օպերա» օպերայի և բալետի պետական թատրոնի փոխտնօրեն։

2014-2016 թվականներին աշխատել է որպես «Աստանայի օպերա» օպերայի և բալետի պետական թատրոնի տնօրեն։

2016 թվականի սեպտեմբերի 28-ից առ այսօր աշխատում է որպես «Աստանայի օպերա» օպերայի և բալետի պետական թատրոնի տնօրենի առաջին տեղակալ։

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 թվականին արժանացել է Ղազախստանի վաստակավոր գործիչ կոչմանը` ղազախական մշակույթի և արվեստի ոլորտում վաստակի համար։
  • 2005 թվականին արժանացել է Կուրմետ շքանշանին` ղազախական թատերական և երաժշտական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար։
  • 2011 թվականին արժանացել է Պարասատ շքանշանի` հայրենական արվեստի և մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ներդրման, երկարամյա ստեղծագործական գործունեության համար
  • 2011 թվական` «Ալթին Ադամ» ազգային մրցանակի դափնեկիր «Մշակութային գործիչ» անվանակարգում «Տարվա մարդ» կոչման համար։
  • 2017 թվականին արժանացել է ԱՊՀ միջպետական «Համագործակցության աստղեր» մրցանակի (2017 թվականի Հոկտեմբերի 24)։
  • 2018 թվականին արժանացել է Ղազախստանի Հանրապետության պետական մրցանակի` «Աբայ» օպերայի և գրականության և արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար (Լ. Խամիդի, Ա. Uդուբանով)[1]։
  • Մեդալներ
  • 2008 թվականին արժանացել է «Աստանան 10 տարեկան է» մեդալին։
  • 2011 թվականին արժանացել է «Ղազախստանի Հանրապետության անկախության 20-ամյակ» մեդալին։
  • 2015 թվականին արժանացել է «Ղազախական խանության 550-ամյակ» մեդալին։
  • 2016 թվականին արժշանացել է «Ղազախստանի Հանրապետության անկախության 25-ամյակ» մեդալին։
  • 2017 թվականին արժանացել է «Ղազախստանի Հանրապետության ոստիկանության 25-ամյակ» կրծքանշանին[2]։
  • 2018 թվականին արժանացել է «Աստանայի 20-ամյակ» մեդալին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. О присуждении Государственной премии Республики Казахстан 2018 года в области литературы и искусства коллективу авторов: Альпиеву Толеубеку Нигметовичу, Бурибаеву Алану Аскаровичу, Байгожину Сундету Абдрахмановичу, участникам творческого коллектива некоммерческого акционерного общества «Государственный театр оперы и балета «Астана Опера» – за оперу «Абай» (Л. Хамиди, А. Жубанов);
  2. «Межгосударственной премии "Звезда Содружества" удостоены восемь лауреатов Призерами в области культуры, искусства и гуманитарной деятельности объявлены: а также замдиректора театра "Астана Опера", заслуженный деятель Казахстана Толеубек Альпиев». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  3. Юбилейной медалью «Астана 20 лет» наградили работников культуры и спорта