Թոդ Լաուեր
Թոդ Լաուեր Tod R. Lauer | |
---|---|
Ծնվել է | 1957 Օհայո, ԱՄՆ |
Բնակության վայր(եր) | Արիզոնա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Ազգային աստղագիտական օպտիկական աստղադիտարան և Փրինսթոնի համալսարան |
Ալմա մատեր | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Կալիֆոռնիական համալսարան Սանտա Կրուսում (դեկտեմբեր 1983) և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ (հունիսի 14, 1979) |
Պարգևներ |
Թոդ Լաուեր (անգլ.՝ Tod R. Lauer, 1957, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ։ Աշխատում է Ազգային օպտիկական աստղագիտության աստղադիտարանում որպես հետազոտող։
Նա անդամակցել է Հաբբլ աստղադիտակի «Լայն տեսադաշտով մոլորակադիտական խցիկի» թիմի անդամ, և հանդիսացել է Նյուկեր թիմի հիմնադիր անդամներից մեկը։
Լաուերի հետազոտական հետաքրքրություններից են գալակտիկաների կենտրոններում զանգվածեղ սև խոռոչների որոնումները[1], էլիպտիկ գալակտիկաների կառուցվածքը, աստղային բնակչությունները, տիեզերքի մեծ մասշտաբի կառուցվածքները, և աստղագիտական լուսանկարների մշակումը[2]։ Նա է ղեկավարել Մութ էներգիայի տիեզերական աստղադիտակի հետազոտական թիմը[3], որը հանդիսացել է Լայն տեսադաշտով ինֆրակարմիր աստղադիտակի ստեղծման նախատիպը։ (3135) Լաուեր աստերոիդը անվանվել է Թոդ Լաուերի պատվին[4]։
Լաուերը նաև նկարահանվել է Մերկ գիտություն վավերագրական հեռուստասերիալի էպիզոդներից մեկում[5]։
Նա նաև մասնակվել է Նոր հորիզոններ առաքելության Պլուտոնի թիմին, կիրառելով իր մեծ փորձառությունը, օգնելով թիմին ստանալ Պլուտոնի և Քարոնի առավել որակյալ լուսանկարներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Lauer, T. R. et al. 2007, Astrophysical Journal v.662, pp. 808-834; ""The Masses of Nuclear Black Holes in Luminous Elliptical Galaxies and Implications for the Space Density of the Most Massive Black Holes""
- ↑ Lauer, T. R. 1999, Publications of the Astronomical Society of the Pacific v.111, pp. 227-237; ""Combining Undersampled Dithered Images""
- ↑ Benford, D. J. & T. R. Lauer 2006, Proceedings of the SPIE, Volume 6265, pp. 626528 ""Destiny: a candidate architecture for the Joint Dark Energy Mission""
- ↑ IAU։ «3135 Լաուեր աստերոիդի անվանումը»
- ↑ «IMDB Entry for Naked Science episode #78, 'Hubble's Amazing Universe'»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Tod Lauer's web page at NOAO Archived 2012-02-11 at the Wayback Machine.
- Destiny Team's web pageArchived 2012-11-12 at the Wayback Machine.
|