Jump to content

Թոդոր Ալեքսիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոդոր Ալեքսիև
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝վոլեյբոլիստ և լողափի վոլեյբոլ խաղացող
Երկիր՝ Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 21, 1983(1983-04-21) (41 տարեկան)
Ծննդավայր՝Պլովդիվ, Բուլղարիա
Ակումբ՝Gazprom-Ugra Surgut?
Հասակ՝200 սանտիմետր
Քաշ՝96 կիլոգրամ

Թոդոր Ալեքսիև (բուլղար․՝ Тодор Николаев Алексиев, ապրիլի 21, 1983(1983-04-21), Պլովդիվ, Բուլղարիա), բուլղար վոլեյբոլիստ։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոդոր Ալեքսիեվը ծնվել է 1983 թվականին Պլովդիվում՝ մարզիկների ընտանիքում։ Նրա հայրը՝ պրոֆեսիոնալ վոլեյբոլիստ էր, իսկ մայրը զբաղվում էր բասկետբոլով[1]։

Վոլեյբոլով սկսել է զբաղվել մարզիչ Կիրիլ Նեչևի մոտ, Պլովդիվի «Լոկոմոտիվ» ակումբում։ 2004 թվականին տեղափոխվել է «Լևսկի», որտեղ երեք անգամ դարձել է Բուլղարիայի չեմպիոն։ 2006/2007 մրցաշրջանում խաղացել է ռուսական առաջնության «Նեֆտյանիկ Բաշկորտոստանա» ակումբում։ 2007 թվականին պայմանագիր է կնքել իտալական «Ֆամիլիո Կորիլիանո» ակումբի հետ, սակայն տրանսֆերային պարտքերի պատճառով պայմանագիրը խզվել է, իսկ Ալեքսիևը կրկին վերադարձել է «Լևսկի»։

2008 թվականին Թոդորը տեղափոխվել է Անկարայի թուրքական «Հալկբանկ» ակումբ։ Այնտեղ անցկացրել է մեկ մրցաշրջան և հաջորդ տարում կրկին ուղևորվել Ռուսաստան՝ Եկատերինբուրգի «Լոկոմոտիվ-Իզումրուդ» ակումբ, որտող նույնպես խաղացել է մեկ մրցաշրջան և վերադարձել Թուրքիա, բայց արդեն՝ «Իստանբուլ Բյուկշեխիր» ակումբ։ 2011 թվականին պայմանագիր է կնքել իտալական «Պարադիզո Մոնցա Բրինցա» ակումբի հետ, սակայն նրա համար թիմի կազմում տեղ չի գտնվել, և արդեն հոկտեմբերին երկկողմանի համաձայնությամբ պայմանագիրը խզվել է, իսկ Ալեքսիևը միացել է Սուրգուտի «Գազպրոմ Յուգրա» վոլեյբոլային ակումբին, որի մարզիչը Բուլղարիայի հավաքականի նրա կոլեգան էր՝ Պլամեն Կոնստանտինովը։

2014 թվականին նշանակվել է «Գազպրոմ-Յուգրա»-ի ավագ։

2014-2015 մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է «Գազպրոմ Յուգրայից» և մեկ տարվա պայմանագիր կնքել արգենտինական ՈՒՑՊՆ ակումբի հետ[2]։

2016-2017 մրցաշրջանում խաղացել է արգենտինական «Բոլիվարի Աշխատակազմ» ակումբում, իսկ 2017-18 մրցաշրջանում՝ հունական «Օլիմպիակոս Պիրեյ» ակումբում[3]։

Հավաքականի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականից Տոդոր Ալեքսիևը կանոնավոր կերպով ընդգրկվել է Բուլղարիայի հավաքականում, սակայն հիմնական կազմի խաղացող է դարձել միայն 2009-2010 թվականներին, երբ հավաքականում իր կարիերան ավարտել է հռչակավոր դոխորտիչ Պլամեն Կոնստանտինովը։ Հավաքականի կազմում Ալեքսիևը երկու անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերին (2008 թվականին Պեկինում և 2012 թվականին Լոնդոնում), ինչպես նաև բազմիցս հանդես է եկել աշխարհի այլ խոշոր մրցաշարերում, Եվրոպայի առաջնություններում, համաշխարհային լիգայում։

Թոդորը 2006 թվականի աշխարհի առաջնության և 2007 թվականի աշխարհի գավաթի, ինչպես նաև 2009 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է։

Սոֆիայում կայացած Համաշխարհային լիգայի արդյունքների համաձայն՝ Թոդոր Ալեքսիևը ստացել է երկու անհատական մրցանակ՝ որպես մրցաշարի լավագույն ընդունող և ամենաարդյունավետ խաղացող[4]։

2013-ին ընտրվել է Բուլղարիայի հավաքականի ավագ[5]։ Եվրոպայի առաջնությունում, որտեղ բուլղարները մնացել էին 4-րդ տեղում, ճանաչվել է մրցաշարի լավագույն ընդունող՝ ստանալով անհատական մրցանակ[6]։

2015 թվականին Բուլղարիայի հավաքականը, որի ավագն Ալեքսիևն էր, դարձել է Բաքվի առաջին Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր՝ եզրափակիչում 3:1 հաշվով զիջելով Գերմանիայի հավաքականին[7]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է Սոֆիայում։ 2006 թվականին ամուսնացել է բուլղար վոլեյբոլիստ Վանե Վալկանովայի հետ։ Զույգն ունի երկու երեխա՝ դուստր Նիկոլը և որդի Թեոդորը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Тодор Алексиев: волейбол - лучший вид спорта в мире». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  2. Экс-игрок «Газпрома-Югра» Алексиев продолжит карьеру в Аргентине
  3. Волейболист №1 на България със сензационен трансфер в Аржентина
  4. Тодор Алексиев стана топ реализатор и посрещач в Световната лига
  5. Тодор Алексиев: Горд съм с капитанската лента!
  6. Тодор Алексиев бе определен за най-добрият посрещач на европейското
  7. България остана със среброто в Баку

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոդոր Ալեքսիև» հոդվածին։