Թոդորկա Կոնդովա-Զաֆիրովսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոդորկա Կոնդովա-Զաֆիրովսկա
Ծնվել էփետրվարի 1, 1926(1926-02-01)[1]
ԾննդավայրՊրիլեպ, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն
Մահացել էմայիսի 29, 2003(2003-05-29)[1] (77 տարեկան)
Մահվան վայրՍկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստառեժիսոր և կինոռեժիսոր
Քաղաքացիություն Հյուսիսային Մակեդոնիա
IMDbID 1272218

Թոդորկա Կոնդովա-Զաֆիրովսկա (մակեդոներեն՝ Тодорка Кондова-Зафировска, փետրվարի 1, 1926(1926-02-01)[1], Պրիլեպ, Սերբերի, խորվաթների և սլովակների թագավորություն - մայիսի 29, 2003(2003-05-29)[1], Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), թատրոնի և կինոյի հարավսլավացի դերասանուհի, ռեժիսոր, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոդորկա Կոնդովա-Զաֆիրովսկան ծնվել է Պրիլեպում 1926 թվականին։ Նկարիչ Դիմիտրի Կոնդովսկու ավագ քույրն է[2]։ 1945 թվականին խաղացել է այդ ժամանակ նորաբաց Մակեդոնիայի ազգային թատրոնում՝ սկսելով առաջինը մակեդոներեն «Պլատոն Կրեչետ» ներկայացումից (1945)[3]։ 1948 թվականին սկսել է ուսանել Բելգրադի Թատերական արվեստի ակադեմիայի ռեժիսորական բաժնում։ 1952 թվականին վերադարձել է Մակեդոնիայի Հանրապետւթյուն, որտեղ սկսել է դասավանդել դերասանական արվեստ՝ դառնալով առաջին կին դոցենտը Սկոպիեի համալսարանի դրամատիկական արվեստի ֆակուլտետում։ Գրել է «Դերասանական արվեստ» գիրքը[3]։

1965 թվականին Թոդորկա Կոնդովա-Զաֆիրովսկան հեռացել է Մակեդոնիայի ազգային թատրոնից և հիմնադրել է Սկոպիեի Դրամատիկական թատրոնը, որի առաջին ներկայացումը եղել է «Բոգոմիլյան բալլադը»։

Թոդորկա Կոնդովա-Զաֆիրովսկան ռեժիսոր է աշխատել Սկոպիեի Դրամատիկական թատրոնում մինչև 1976 թվականը, երբ որոշել է իրեն ամբողջությամբ նվիրել դասավանդմանը[3]։

Երկու անգամ՝ 1960 և 1983 թվականներին, պարգևատրվել է Մակեդոնիայի Հանրապետության «Հոկտեմբերի 11» պետական մրցանակով։

2003 թվականի մայիսի 29-ին Սկոպիեում հետիոտնային անցման վրա Թոդորկա Կոնդովա-Զաֆիրովսկային խփել է ավտոմեքենան, և նա տեղում մահացել է[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. «Скриениот Кондовски излезе од „Републикатаво пламен" во МНТ». Сакам да кажам за слободоумни (բուլղարերեն). 04.04.2017.
  3. 3,0 3,1 3,2 «Тодорка Кондова-Зафировска - актерка, режисер, педагог». Институт за театрологија (մակեդոներեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  4. Стефановски, Ристо Кондова-Зафировска, Тодорка // Македонска енциклопедија. — Скопје: МАНУ, 2009. — Т. 1. — С. 723. — ISBN 978-608-203-023-4