Jump to content

Թոբիաս Լինդերոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոբիաս Լինդերոտ
շվեդ.՝ Tobias Linderoth
Քաղաքացիությունը  Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 21, 1979(1979-04-21)[1] (45 տարեկան)
Ծննդավայր Մարսել
Հասակ 176 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Թոբիաս Լինդերոտ (շվեդ.՝ Tobias Jan Håkan Linderoth, արտասանություն [tʊˈbiːɑs ˈlɪndɛˌruːt],ապրիլի 21, 1979(1979-04-21)[1], Մարսել), շվեդ ֆուտբոլիստ, կենտրոնական կիսապաշտպան և մարզիչ:

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդերս Լինդերոտի որդին է։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Էլֆսբորգում», որի մարզիչը եղել է հայրը։ 1998 թվականի սեպտեմբերին հոր նման  տեղափոխվել է նորվեգական «Ստաբեկ»,տրանսֆերը կազմել է 6 միլիոն շվեդական կրոն, պայմանագիրը նախատեսված է եղել 4 տարվա համար[2]:

2002 թվականի հունվարին անգլիական «Էվերթոնը» 2,5 միլիոն ֆունտով գնել է նրան[3], պայմանագիրը նախատեսված էր չորսուկես տարվա համար[4]: Նորամուտը նշել է Անգլիայում 2002 թվականի փետրվարի 2-ին «Իփսվիչ Թաունի» դեմ Պրեմիեր լիգայի խաղում[5]: Երկուսուկես մրցաշրջան (2002-2004) անցկացրել է «Էվերթոնում», սակայն կայուն խաղացող չի եղել։

2004 թվականի հուլիսին Լինդերոտը տեղափոխվել է «Կոպենհագեն», տրանսֆերի գումարը կազմել է 2,7 միլիոն եվրո[6], պայմանագիրը նախատեսված էր 4 տարով[7]: Պետք է փոխարիներ կարիերան ավարտած Էրիկ Մյուքլենդին[8]: Դարձել է ակումբի առաջատարը, 2005 թվականի հուլիսին դարձել է թիմի ավագը[9]․ եղել է ավագ մինչև ակումբից հեռանալը[10]: «Կոպենհագենում» երկու անգամ հաղթել է Դանիայի առաջնությունում։

2007 թվականի հունիսին եռամյա պայմանագիր է կնքել թուրքական «Գալաթասարայի» հետ[10]: 2007-2009 թվականներին վնասվածքների պատճառով գրեթե չի խաղացել։ 2007 թվականի օգոստոսի 14-ին մարզման ժամանակ ստացել է փոքր վնասվածք[11]: Հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին աճուկի հետ կապված խնդիրների պատճառով բաց է թողել 3 հանդիպում[12]: Նոյեմբերի 10-ին վնասվածքը կրկնվել է[13]: 2007 թվականի նոյեմբերի 29-ին կրկին վնասվածք է ստացել[14]: Դրանից հետո մինչև մրցաշրջանի ավարտը չի խաղացել «Գալաթասարայում»: 2008 թվականի հունվարի 8-ին վիրահատվել է[15]: Մինչև փետրվարի վերջ քայլել է հենակներով է[15], ապրիլին վերսկսել է մարզումները գնդակով[16]: 2008 թվականի սեպտեմբերի 6-ին ստացել է ոտքի վնասվածք[17], մինչև դեկտեմբեր չի կարողացել մարզվել[18]: 2009 թվականի մարտին կրկին վիրահատվել է[19]: 2009 թվականի օգոստոսին նոր վնասվածք է ստացել[20]: Հունվարի 22-ին թուրքական ակումբը խզել է պայմանագիրը նրա հետ։

Կարիերա հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայի հավաքական ում նորամուտն նշել է 1999 թվականի նոյեմբերի 27-ին՝ ՀԱՀ-ի հետ ընկերական խաղում[21]: 2002 թվականի աշխարհի առաջնությունում անցկացրել է առանց փոխարինման բոլոր 4 հանդիպումները[22]: Խաղացել է 2004 թվականի Եվրոպայի առաջնությունում և 2006 թվականի աշխարհի առաջնությունում։ Ընդգրկվել է Եվրո-2008-ի հայտացուցակում, սակայն չի խաղացել վնասվածքի պատճառով:

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոբիասը և նրա կինը՝ Մարիան, ունեն մեկ երեխա (2006):

Կոպենհագեն

  • Դանիայի չեմպիոն՝ 2005/06, 2006/07

Գալաթասարայ

  • Թուրքիայի չեմպիոն՝ 2007/08
  • Շվեդիայի լավագույն կիսապաշտպան՝ 2006, 2007
  • Դանիայի Սուպերլիգայի լավագույն խաղացող՝ 2006

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  2. Linderoth til Stabæk Արխիվացված 2016-03-04 Wayback Machine «Dagbladet»
  3. Everton clinch Linderoth deal Արխիվացված 2015-06-26 Wayback Machine BBC
  4. Linderoth klar til Ipswich-kampen(չաշխատող հղում) «Aftenposten»
  5. Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
  6. FCK move for Nordic duo Արխիվացված 2006-01-10 Wayback Machine uefa.com
  7. To landsholdsspillere til FCK «Ekstra Bladet»
  8. FCK betaler 12 millioner for Hoseth «Ekstra Bladet»
  9. Bo Svensson degraderet i FCK «Berlingske Tidende»
  10. 10,0 10,1 Тобиас Линдерот сменил Данию на Турцию «Спорт-Экспресс»
  11. Linderoth skadad på träning «Aftonbladet»
  12. Det sjuka mittfältet «Aftonbladet»
  13. «Jag kan inte spela» «Aftonbladet»
  14. Linderoths skadeproblem består «Svenska Dagbladet»
  15. 15,0 15,1 Линдерот отбросил костыли «Спорт-Экспресс»
  16. TILLBAKA! «Aftonbladet»
  17. Тобиас Линдерот пропустит игру с Венгрией «Спорт-Экспресс»
  18. Linderoth tränar igen «Aftonbladet»
  19. Tobias Linderoth opererad igen(չաշխատող հղում) «Expressen»
  20. Linderoth skadad — igen «Aftonbladet»
  21. Профиль на сайте SvFF
  22. Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոբիաս Լինդերոտ» հոդվածին։