Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպություն
Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | Միջազգային կազմակերպություն |
Հիմնադրված | հուլիսի 12, 1993 |
Գլխադասային գրասենյակ | Անկարա, Թուրքիա |
Անձնակազմ | 9 անդամ[1] |
Կայք | turksoy.org |
Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպություն (ԹՅՈՒՐՔՍՈՅ), թյուրքալեզու երկրները միավորող միջազգային կազմակերպություն, որի հիմնական նպատակը «թյուրք ժողովուրդների միջև համագործակցությունն է` պահպանելու, զարգացնելու և ապագա սերունդներին փոխանցելու թյուրք ժողովուրդների ընդհանուր նյութական և մշակութային հուշարձանները»։
Կենտրոնակայանը գտնվում է Անկարայում (Թուրքիա)։ Կազմակերպության գլխավոր տնօրենը Դյուսեն Քասեինովն է (Ղազախստանի մշակույթի նախկին նախարար)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպությունն սկիզբ է առնում 1992 թվականին Բաքվում և Ստամբուլում կայացած հանդիպումներից, որոնց ընթացքում Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքիայի և Թուրքմենստանի մշակույթի նախարարները հայտարարել են համատեղ մշակութային նախագծի շրջանակներում համագործակցելու իրենց պատրաստակամության մասին։
1993 թվականի հուլիսի 12-ին Ալմաթիում ստորագրված համաձայնագրի արդյունքում ստեղծվել է Թյուրքական մշակույթի և արվեստի համատեղ զարգացման կազմակերպությունը (թուրքերեն՝ Türk Kültür ve Sanatları Ortak Yönetimi)։
1996 թվականին սկսվել է Թյուրքսոյի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական համագործակցությունը, ներառյալ համատեղ խորհրդատվությունները և փոխադարձ ներկայացուցչությունը[2]։
2009 թվականին կազմակերպությունն ստացել է ներկայիս անվանումը։
Նույն թվականին Թյուրքսոյը մտել է Թյուրքական խորհրդի և թյուրքական երկրների աշխարհաքաղաքական կազմակերպության կազմում, որը հիմնադրվել է 2009 թվականի նոյեմբերի 3-ին։
Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թյուրքսոյի անդամ են 6 պետություններ։ Անդամակցությունից բացի, մի շարք տարածաշրջաններ (դաշնային սուբյեկտներ կամ երրորդ երկրների ինքնավար տարածաշրջաններ) ունեն դիտորդի կարգավիճակ[1][3]։
2015 թվականի վերջին Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին հեռագիր է հղել Ալթայի, Բաշկորտոստանի, Սախայի (Յակուտիա), Թաթարստանի, Տիվայի, Խակասիայի հանրապետությունների ղեկավարներին՝ Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպության (Թյուրքսոյ) հետ շփումներն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտության մասին[4][5]։ Դա հանգեցրել է նրան, որ Բաշկորտոստանը, Տիվան, Ալթայը, Խակասիան և Յակուտիան[6][7] դուրս են եկել կազմակերպությունից[8]։
Անդամներ | Լեզու |
---|---|
![]() |
Ադրբեջաներեն |
![]() |
Ղազախերեն |
![]() |
Ղրղզերեն |
![]() |
Թուրքերեն |
![]() |
Թուրքմեներեն |
![]() |
Ուզբեկերեն |
Դիտորդներ | Լեզու |
---|---|
![]() |
Թաթարերեն |
![]() |
Գագաուզերեն |
![]() |
Թուրքերեն |
![]() |
Թաթարերեն |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Официальный сайт Тюрксой (2010)։ «Главная страница > Страны-члены»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-01-ին։ Վերցված է 2010-06-28
- ↑ Сайт ЮНЕСКО (1996)։ «Relations with the Joint Administration of the Turkic Culture and Arts (TÜRKSOY), and Draft Agreement between that Organization and UNESCO»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-01-ին։ Վերցված է 2010-06-28
- ↑ Orhan POLAT։ «о ТЮРКСОЙ :: ТЮРКСОЙ» (ռուսերեն)։ www.turksoy.org։ Վերցված է 2018-02-24
- ↑ ТАСС: Культура - Минкультуры РФ прекращает сотрудничество с организацией тюркской культуры ТюрКСОЙ
- ↑ Минкультуры прекращает сотрудничество с организацией «ТюрКСОЙ» - Известия
- ↑ «Якутия поддерживает политику России по отношению к Турции | NVK Online»։ nvk-online.ru։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-02-ին։ Վերցված է 2016-01-30
- ↑ «Якутия прервет связи с ТюрКСОЙ: «Партнеров в тюркском мире достаточно» - ИА REGNUM»։ ИА REGNUM։ Վերցված է 2016-01-30
- ↑ Власти тюркских регионов выбирают между Россией и Турцией