Թյուրա Քլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թյուրա Քլեն
ԿեղծանունGarit և Isis
Ծնվել էմարտի 29, 1874(1874-03-29)[1][2][3]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա
Վախճանվել է1951[4][5][6][…]
Մահվան վայրԼիդինգյո, Lidingö town, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա[7]
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա, Académie Delécluse?, Կոլարոսսիի ակադեմիա, Ժյուլիանի ակադեմիա, Վիտտի ակադեմիա և Q20850954?
Մասնագիտություննկարչուհի, վիմագրող և գրող
Ուշագրավ աշխատանքներEtaplés, France 1896?
ՈւսուցիչՄաքս Կլինգեր[8]
ՀայրRichard Kleen?
 Tyra Kleen Վիքիպահեստում

Թյուրա (Թիրա) Քլեն (մարտի 29, 1874(1874-03-29)[1][2][3], Ստոկհոլմ, Շվեդիա - 1951[4][5][6][…], Լիդինգյո, Lidingö town, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդ նկարչուհի, գրող և նկարազարդող։ Նրա աշխատանքը շատ առումներով մոտ է սիմվոլիզմին և Արտ Նուվոյին։ Թյուրա Քլենը շատ է ճանապարհորդել, ունեցել է միջազգային լայն կապեր և ակտիվորեն պաշտպանել է կանանց իրավունքները։

Կենսագրություն եւ ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թյուրա Քլենը ծնվել է Ստոկհոլմում 1874 թվականին։ Նա եղել է շվեդ դիվանագետ Ռիկարդ Քլենի և նրա կնոջ՝ Ամալիայի երեք երեխաներից փոքրը։ Ընտանիքը շատ ճանապարհորդություններ է կատարել, ինչը Թյուրին առաջացրել է հետաքրքրություն տարբեր մշակույթների և լեզվի ուսուցման նկատմամբ։ Աղջիկը սկսել է նկարել վաղ տարիքում, նրա առաջին ուսուցիչները մայրն ու հայրական տատիկն էին[9]:

15 տարեկան հասակում Թյուրան մեկնել է Գերմանիայում՝ նախ Դրեզդեն, ապա Կարլսրուե և Մյունխեն արվեստ սովորելու նպատակով։ Դրանից հետո, շարունակել է իր ուսումը Ֆրանսիայում, Փարիզում այցելել է Կոլարոսի, Ժյուլիանի, Դելեկլյուզի և Վիտտիի ակադեմիաները։ Նա մոտ էր ֆին-դե-սիլկի դարաշրջանի փարիզյան մթնոլորտին. Բացի այդ, այս ժամանակահատվածում հետաքրքրվել է թեոսոֆիայով։ Թյուրան նկարազարդումներ է ստեղծել Շառլ Բոդլերի, Էդգար Պոյի, Մորիս Մետերլինկի և այլ բանաստեղծների ստեղծագործությունների համար՝որոնք տոգորված են սիմվոլիզմի ոգով[9]:

1907 թվականին Թյուրան որոշել է գնել հողակտոր Ստոկհոլմի մերձակայքում և կառուցել իր սեփական տունը։ Նրա ընտրությունը կանգ է առել Լիդինգում, որտեղ 1908 թվականին կառուցել է մեծ վիլլա՝ արհեստանոցով աշխատանքի համար։ 1910 թվականին Ստոկհոլմում ստեղծվել է կին նկարիչների ասոցիացիան (շվեդ.՝ Föreningen Svenska konstnärinnorFöreningen Svenska konstnärinnor ), և նա եղել է դրա հիմնադիրներից մեկը։ 1911 թվականին նա իր ընկերուհու՝ Էլեն ֆոն Պլատենի հետ մեկնել է Շրի Լանկա, որտեղ անցկացրել է երեք ամիս՝ իր օրագրում գրի առնելով տպավորությունները Նույն թվականին նա հրատարակել է գիրք իր ճանապարհորդությունների մասին՝ «Strövtåg i Orienten»[9]:

1916-1917 թվականներին Թյուրա Քլենը ճանապարհորդում է Միացյալ Նահանգներ և Արևմտյան Հնդկաստան։ 1919 թվականին մեկնել է Ճավա և Բալի, որտեղ մնացել է երկու տարի։ Նա շատ է նկարել՝ նկարելով տեղական սովորույթներն ու արարողությունները։ Դրանից հետո այդ աշխատանքները ցուցադրվել են Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում, ինչպես նաև Ստոկհոլմի Լիլեբալենսի պատկերասրահում։ Ճանապարհորդության ընթացքում հավաքված նյութերը բավական են եղել հինգ գիրք և մի շարք հոդվածներ գրելու համար։ 1925 թվականին այցելել է Եգիպտոս և Հունաստան։ 1938 թվականին Թյուրա Քլենը պարգևատրվել է Յոհան Օգուստ Ուոլբերգի արծաթե մեդալով՝ աշխարհագրության և մարդաբանության մեջ ունեցած նշանակալի ավանդի համար[9]:

Թյուրա Քլենը շարունակել է ճանապարհորդել, գրել ու նկարել իր կյանքի մնացած մասը։ Երբեք չի ամուսնացել և երեխաներ չի ունեցել։ Նկարչուհին մահացել է Լիդինգյոյում 1951 թվականին[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/44635
  2. 2,0 2,1 Tyra af Kleen (նիդերլ.)
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 KulturNav — 2015.
  5. 5,0 5,1 5,2 Շվեդիայի ազգային թանգարան — 1792.
  6. 6,0 6,1 6,2 Database of Modern Exhibitions (DoME) — 2017.
  7. NMVW-collection
  8. Tyra Kleen
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Svenskt kvinnobiografiskt lexikon
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թյուրա Քլեն» հոդվածին։