Թյուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թյուներ

Թյուներ, երկար (ԵԱ), միջին (ՄԱ), կարճ (ԿԱ) և գերկարճ (ԳԿԱ) ալիքների ընդգրկույթներում հաճախական և ամպլիտուդային մոդուլման ծավալահնչական և միահունչ ռադիոհաղորդումների ընդունման (գրառման կամ ունկնդրման) համար նախատեսված հարմարանք։ Ռադիոծրագրի ձայնագրման համար թյուները միացվում է մագնիտոֆոնին, անհատական ունկնդրման համար՝ ծավալահնչական ականջակալներին, իսկ բարձրաձայն ունկնդրման համար՝ ձայնական համակարգերի լրակազմի ձայնային հաճախությունների ուժեղալարին։ Թյուների որոշ մոդելներ թողարկվում են ցածր հաճախությունների ուժեղալարներով (ուժեղարար թյուներ)։

Թյուներները վաճառքի են հանվում առանձին սարքի ձևով և ծավալահնչական լրակազմի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png