Թղթի ծալման սահման
Թուղթը կիսով չափ ծալումն ունի ֆիզիկական սահմանափակում։ A4 չափսի սովորական թղթի թերթիկը կարող է կիսով չափ ծալվել ոչ ավելի, քան 7 անգամ։ Այս երևույթը պայմանավորված է ցուցչային ֆունկցիայի աճման արագությամբ։
Թղթի շերտերի թիվը երկուսի n աստիճան է, որտեղ n-ը թղթի ծալքերի թիվն է։ Օրինակ՝ եթե թուղթը կիսով չափ ծալված է հինգ անգամ, ապա շերտերի թիվը կլինի երկու անգամ հինգ, այսինքն՝ երեսուներկու։
Երևույթների հավասարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական թղթի համար գործում է հետևյալ հավասարումը[1].
որտեղ W -ը քառակուսի թերթի լայնությունն է, t -ը՝ թերթի հաստությունը և n -ը՝ կիսով չափ ծալելու թիվը թիվը։
Թղթի երկար շերտ օգտագործելիս պահանջվում է ճշգրիտ L երկարություն[1].
որտեղ L-ը նյութի հնարավոր նվազագույն երկարությունն է, t -ը՝ թերթի հաստությունը և n-ը՝ կիսով չափ ծալելու թիվը։ L և t պետք է արտահայտվեն նույն միավորներով։
Հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի հունվարի 24-ին «MythBusters» հեռուստաշոուի 72-րդ դրվագում (5-րդ եթերաշրջան, դրվագ 3), մի խումբ հետազոտողներ փորձել են հերքել օրենքը[2]։ Նրանք դա ձևակերպել են ավելի հստակ.
Նույնիսկ շատ մեծ չոր թղթի թերթը չի կարելի կիսով ծալել յոթ անգամից ավելի անգամ, եթե ծալքերից յուրաքանչյուրն ուղղահայաց է նախորդին։
Սովորական A4 թերթի վրա օրենքը հաստատվել է, այնուհետև հետազոտողները օրենքը ստուգել են հսկայական թղթի վրա։ Նրանց հաջողվել է 8 անգամ առանց հատուկ գործիքների (11 անգամ՝ գլդոնի և բեռնիչի միջոցով) ծալել ֆուտբոլի դաշտի կեսի չափով (51,8 × 67,1 մ) թուղթը։ Հեռուստահաղորդման երկրպագուների կարծիքով՝ օֆսեթ տպագրության փաթեթավորման 520 × 380 մմ ձևաչափով կալկան առանց լուրջ ջանքերի ծալվում է ութ անգամ, իսկ ինը անգամ՝ ջանք թափելով։
Երևույթի պայմաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թղթի ծալման սահմանափակումը տեղի է ունենում, երբ.
- A ձևաչափի (A0-ից A8) թղթերի դեպքում,
- ծալելիս չեն օգտագործվում տեխնիկական միջոցներ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Рекорд с чистого листа: бумага сдаётся 12 раз» Արխիվացված 2011-01-22 Wayback Machine, membrana.ru, 17 ноября 2005.
- ↑ «Mythbusters:Episode Guide». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Weisstein, Eric W., "Folding", MathWorld.
- «MythBusters» հաղորդման 72-րդ էպիզոդ