Թղթիկներ (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թղթիկներ
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
ՁայնագրումԱնդրեյ Ռոժկով
Երկիր Ռուսաստան
ՀեռուստաալիքԿառուսել, մուլտ, Տլում HD և Nickelodeon Russia?
Եթերաշրջաններ2
Սերիաների քանակ78
ԸնկերությունParovoz?


«Թղթիկներ», ռուսական մուլտիպլիկացիոն սերիալ, ստեղծվել է «Паровоз» անիմացիոն ստուդիայի կողմից[1]։

«Թղթիկների» պրեմիերան կայացել է 2015 թվականի մարտի 21-ին Ռուսաստանի կինոթատրոններում, «Մուլտֆիլմները կինոյի մեջ» նախագծի շրջանակներում։ Հեռարձակվում է «МУЛЬТ», «Тлум HD» և «Карусель» հեռուստաալիքներով[2]։ 2015 թվականի դեկտեմբերին բջջային հավելվածների App Store և Google Play խանութներում դուրս է եկել մուլտֆիլմի մոտիվներով խաղ[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը պատմում է երկու անբաժան ընկերների արկածների մասին, իմաստուն եղջուրու Արիստոտելի (Արի) և խորամանկ փայտփորիկի` Տյուկ-Տյուկի (Տյուկ) մասին, ովքեր ապրում են թղթե աշխարհում։ Յուրաքանչյուր սերիան երեխաների համար ադապտացված պատմություն է, որի բացահայտումը թաքնված է գրասենյակային կամ թղթե առարկայի մեջ, և իրավիճակից դուրս գալու համար գլխավոր հերոսները ստեղծում են թղթե կառույցներ (օրինակ` նավակ)[4]։

Սերիալի կերպարները ապրում են թղթե տեղանքում (Ուրալ), որտեղ գտնվում է Արիստոտելի և Տյուկ-Տյուկի տունը, Ժավոտտայի պալատը, կորյուն Լեոնիդի տունը, թղթե սարերը և թղթե գետը։ Հերոսներից յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունը։ Օրինակ` Կոտազայացը կարող է կերպարանափոխվել նապաստակից կատվի և հետ, փոխելով ոչ միայն արտաքին տեսքը, այլ նաև սովորույթները[4]։

Յուրաքանչյուր սերիայի վերջում հեղինակները ցուցադրում են, ինչպես պատրաստել «թղթե» առարկա կամ սյուժեի կերպարներից մեկին, մկրատի, թղթի և սոսնձի օգնությամբ։ Այդպես հանդիսատեսը ինքնուրույն ստեղծում է մուլտսերիալին նվիրված նմանակների հավաքածու[4]։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թղթե» մուլտֆիլմի ստեղծման միտքը Եվգենի Գոլովինը և Վադիմ Վոլյան քննարկում էին մեկ տարի։ Սկզբում նրանք ցանկանում էին գլխավոր հերոսներ դարձնել ոզնուն ու աղվեսին։ Բայց որոշումը փոխվեց եղջերվի և փայտփորիկի օգտին, քանի որ նրանք, ըստ ստեղծողների, անիմացիայի կողմից մոռացված կերպարներ են։ Մուլտֆիլմի կոնցեպցիայի վերամշակման գործընթացում դրվել է հեռուստադիտողի հետ կապի գաղափարը, երբ նրան պետք լինի ինքնուրյուն ստեղծել որևէ առարկա։ Այդ պատճառով մուլտֆիլմի կարգախոսը հնչում է հետևյալ կերպ. «Մի կո՛ղմ դրեք ձեր գաջետները»։ Հերոսների տեսակները վերցված են ստեղծողների կերպարներից. մելանխոլիկ եղջերուն Վադիմի նախատիպն է, իսկ Եվգենիի նախատիպը Տյուկ-Տյուկ փայտփորիկն է[5][6]։

Դիտողներին թղթե առարկաներ պատրաստելու առաջարկը կոչված էր հետաքրքրելու ո՛չ միայն երեխաներին, այլ նաև նրանց ծնողներներին։ Առարկաների ընտրությունը ուղղված էր շարժունակության բարձրացմանը, խոսակցական կարողությունների, մտավոր ունակությունների և հիշողության բարելավմանը։ Հեղինակները նշում են, որ ստեղծման ընթացքում հիմնվել են ռուսական մուլտիպլիկացիայի ավանդույթների վրա, երբ հորինում էին արևմտյան արտադրանքից տարբեր պատմություն ունեցող հերոսներ։ Հեղինակների խոսքով, սցենարի մտորումների ժամանակ նրանք հասկացել են, որ պետք են երկու թղթե հերոսներ, որոնք պետք է հետաքրքիր և ոչ սովորական լինեին։ Միևնույն ժամանակ «զգացողություն կար», որ մեկը պետք է կարդացած լինի, մյուսը` էքսպրեսիվ։ Այդպես ստեղծվեցին Եղջերուն և Փայտփորիկը, որոնց կառուցվածքի անհեթեթությունը ցույց է տալիս նրանց բնավորությունների անհեթեթությունը։ Հետագայում մշակվել է գրական հիմք, որտեղ որոշում է կայացվել ընտրել դետեկտիվ սյուժե։ Ակամայից ծնվել են Շերլոկ Հոլմսի և Դոկտոր Վատսոնի նախատիպերը[6]։

Պարգևներ և փառատոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 - IX Միջազգային անիմացիոն փառատոն Xiamen International Animation Festival (Չինաստան), որի ժամանակ հայտարարվել են մուլտիպլիկացիայի բնագավառում հեղինակություն վայելող Cyber Sousa մրցանակի հաղթողներին։ Ռուսական մուլտսերիալ «Թղթիկներ»-ը դարձել է «Լավագույն օտարերկրա անիմացիոն սերիալ» անվանակարգի դափնեկիր և Ռուսաստանից այս մրցանակի միակ կրողը։ Ժուրին ընդգծել է ո՛չ միայն մուլտֆիլմի օրիգինալ միտքը, այլև դրա կրթական կողմը[7][8]։
  • 2016 - 21-րդ անիմացիոն կինոյի Բաց Ռուսական Փառատոն Սուզդալում. մասնակցություն սերիալների մրցույթին[9]։
  • 2016 — Անիմացիայի Միջազգային Փառատոն Անսիում (Ֆրանսիա). մրցութային ծրագրում ընտրվել է «Թղթիկներ» սերիալի «Թագուհին տուն է ուզում» դրվագը[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Студия «Паровоз»
  2. «"Ми-ми-мишки" и "Бумажки" собирают рекордную аудиторию на "Карусели"». vesti.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  3. «"Бумажки" покоряют мир: героев обучили пяти языкам и доверили их судьбу детям». Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Мультфильм "Бумажки" - необычный подарок российским детям». Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  5. ««Индустрия кино» побывала на анимационной студии «Паровоз»». ФильмПРО. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  6. 6,0 6,1 «Телеканал "Мульт" и студия "Паровоз" представляют детский мультсериал "Бумажки"» (ռուսերեն). russia.tv. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  7. Сериал «Бумажки» стал лауреатом фестиваля в Китае.14.08.2016
  8. ««Бумажки» - лучший иностранный мультфильм в Китае. 12.08.2016». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  9. ОРФАК Суздаль 2016 Конкурсная программа
  10. Семь фильмов от России - в конкурсе фестиваля в Аннси. 4.05.2016

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]