Թղթե լապտերներ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Թղթե լապտերներ
Korovin Paper Lanterns.jpg
տեսակգեղանկար
նկարիչԿոնստանտին Կորովին
տարի1896
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ

«Թղթե լապտերներ» (ռուս.՝ Бумажные фонари), ռուս գեղանկարիչ, թատերական նկարիչ, մանկավարժ և գրող Կոնստանտին Կորովինի նկարներից: Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1896 թվականին[1]: Յուղաներկով կտավի չափերն են 79,5 × 33,2 սմ[2][3]:

Այսօր «Թղթե լապտերներ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան):

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թղթե լապտերներ» ստեղծագործությունում պատկերված է երիտասարդ կին: Նրա հագին սև շրջազգեստ է և վառ կարմիր կոֆտա: Կինը վառում է բազմագույն թղթե լապտերները: Համարվում է, որ նկարիչը պատկերել է իր ապագա կնոջը՝ Աննա Յակովլևնա Ֆիդլերին[4]:

Վառ ներկված լապտերները, կնոջ վառ կոֆտան, ֆոնի մուգ կանաչը ստեղծում են երանգների գունագեղ համադրություն[4]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունը այս կտավը գտնվել է Վլադիմիր Գիրշմանի հավաքածուում[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лилия Иовлева (январь 2012)։ «О выставке «Константин Коровин. Живопись. Театр» в залах Государственной Третьяковской галереи» (PDF)։ Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallerymagazine.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-01-ին։ Վերցված է 04.08.2012 
  2. ««Константин Коровин. Живопись. Театр» — Галерея» (HTML)։ Сайт выставки Государственная Третьяковская галерея «Константин Коровин: живопись, театр», korovin.tretyakov.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-01-ին։ Վերցված է 04.08.2012 
  3. «Константин Алексеевич Коровин — Бумажные фонари» (HTML)։ www.rodon.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-01-ին։ Վերցված է 04.08.2012 
  4. 4,0 4,1 Михаил Киселёв։ «Биография К. Коровина (часть 5)» (HTML)։ Сайт, посвящённый Константину Коровину — kkorovin.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-01-ին։ Վերցված է 04.08.2012 
  5. Гиршман, Владимир Осипович // Энциклопедия «Москва» / Под ред. Шмидт, Сигурд Оттович. — М.: Большая Российская энциклопедия (издательство), 1997. — 976 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]