Թղթախաղ խաղացողները (նկար)
Արտաքին տեսք
![]() | |
տեսակ | նկարների շարք |
նկարիչ | Պոլ Սեզան |
տարի | 1890 |
բարձրություն | 47,5 սանտիմետր |
լայնություն | 57 սանտիմետր |
ժանր | ժանրային նկարչություն |
հավաքածու | Կուրտոյի արվեստի ինստիտուտ |
հատվածն է | The Card Players?, The Card Players?, The Card Players?, The Card Players? և The Card Players (Les Joueurs de cartes)? |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Թղթախաղ խաղացողները», ֆրանսիացի նկարիչ Պոլ Սեզանի հինգ նկարներից բաղկացած շարքից է, որը վրձնել է 1890-1895 թվականներին։ Նկարներն իրարից տարբերվում են թղթախաղ խաղացողների թվով և նկարի չափսերով։ Նկարներից չորսը պահպանվում է Ամերիկայի և Եվրոպայի թանգարանում, հինգերորդը մինչև վերջերս պահպանվել է մասնավոր հավաքածուում, մինչև որ այն գնել են Կատարի իշխանությունները՝ ազգային թանգարանի համար։
2012 թվականի փետրվարին հայտարարվել է այդ շարքի՝ 1892-1893 թվականներին նկարչի վրձնած նկարներից մեկի վաճառքի մասին։ Կատարի էմիր Համադ բին Խալիֆա ալ-Թանիի ընտանիքը մասնավոր կոլեկցիոներից համաձայնել է գնել նկարը՝ 250 միլիոն դոլարով։ Այսպիսով՝ Սեզանի նկարը դարձել է այդ պահին վաճառված ամենաթանկ նկարը[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
1890–1892 թվականներ, 65,4 × 81,9 սմ, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք
-
1890–1892 թվականներ, 134,6 × 180,3 սմ, Բարնսի ֆոնդ, Ֆիլադելֆիա
-
1892—1893 թվականներ, 97 × 130 սմ; Կատարի էմիրի ընտանեկան հավաքածու
-
1892–1895 թվականներ, 60 × 73 սմ, Կուրտոյի արվեստի ինստիտուտ, Լոնդոն
-
1894–1895 թվականներ, 47 × 56,5 սմ, Օրսե թանգարան, Փարիզ
«Թղթախաղ խաղացողները» Ռուսաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2013 թվականի սեպտեմբերին Պետական Էրմիտաժի Ձմեռային պալատի Ապոլլոնյան սրահում ցուցադրվել է Պոլ Սեզանի «Թղթախաղ խաղացողները» նկարի՝ լոնդոնյան Կուրտոյի արվեստի ինստիտուտ հավաքածուի տարբերակը (Courtauld Institute of Art)[2]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Qatar Purchases Cézanne’s The Card Players for More Than $250 Million, Highest Price Ever for a Work of Art
- ↑ Собств. корр. 14 главных культурных событий в России в сентябре Արխիվացված 2013-09-15 Wayback Machine // weekend.ria.ru. — 2013. — 1 сент.