Թխվածքի խանութ
| Ենթադաս | • ռեստորան • Արագ սննդի ռեստորան | |
|---|---|---|
| Typically sells | կարկանդակ | |

Թխվածքի խանութ (անգլ.՝ Pie shop), թեյք աութ (արագ սննդի) կետ, որը մասնագիտացած է թխվածքների, հատկապես մսային կարկանդակների արտադրության մեջ: Տարածված է Միացյալ Թագավորության և Ավստրալիայի որոշ մասերում[1]։
Երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրալիայում կարկանդակների խանութները հացաբուլկեղենի մեջ մասնագիտացված կամ ավելի շատ մանրածախ բնույթ կրող խանութներ են[2], որոնք վաճառում են տաք կարկանդակներ, հիմնականում՝ մսով կարկանդակներ[3], երշիկի ռուլետներ, խմորեղեն և այլ խմորային ուտեստներ:
Ավստրալիայում գնալով շատանում են տաք հացի խանութները (ուղիղ վաճառքի փռեր, հաճախ ֆրանչայզերներ), ինչը մեծապես փոխարինել է թխվածքների մասնագիտացված խանութներին:
Միացյալ Թագավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարկանդակների խանութները հիմնականում կենտրոնացած են Անգլիայի հյուսիսում, մասնավորապես հյուսիս-արևմուտքում և վաճառում են մսով կարկանդակներ, սենդվիչներ, թարմ ապուրներ և տորթեր։ Ուիգանում և Բոլթոնում գործում են տեղական ցանցեր, որոնցից է նաև Greenhalgh's Craft Bakery-ն:
Վերջին տարիներին ընկերությունները՝ ինչպիսիք են Greggs-ը և West Cornwall Pasty Company-ն վերցրել են անկախ թխվածքների խանութների կողմից օգտագործվող բիզնես մոդելը և ընդլայնվել ամբողջ երկրում:
Խանութներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարի Կալլենդերի խանութ
- Ռոբերտսոն թխվածքի խանութ
- Քառակուսի թխվածք
- Յաթալայի թխվածքների խանութ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ BBC (2006 թ․ օգոստոսի 31). «Eel and pie shop». BBC. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Australia's best pie shops, state by state». lovefood.com (անգլերեն). Վերցված է 2025-02-12-ին.
- ↑ «Home». Australian Pie Co (անգլերեն). Վերցված է 2025-02-12-ին.