Թխկի ճապոնական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թխկի ճոպանոկանից)
Թխկի ճապոնական
Թխկի ճապոնական
Թխկի ճապոնական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Օճառազգիներ (Sapindaceae)
Ենթաընտանիք Hippocastanoideae
Ցեղ Թխկի (Acer)
Տեսակ Թխկի ճապոնական (A. japonicum)
Միջազգային անվանում
Acer japonicum
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Թխկի ճապոնական (լատին․՝ Acer japonicum), թխկազգիների ընտանիքի, թխկի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր ծառ է։ Երիտասարդ ընձյուղները մերկ են։ Տարեկան ընձյուղները ծիրանագույն են կամ մուգ կարմիր։ Տերևները 7 -11 բլթականի են, կլորավուն ուրվագծով, 8-15 սմ տրամագծով, սրտաձև հիմքով և ձվաձև Աղացումներով, կրկնակի ատամնաեզր բլթակներով, սկզբնական շրջանում երկու կողմից ծածկված են խիտ, մետաքսանման մազմզուկներով, ավելի ուշ' վերևի կողմից մերկացող, վառ կանաչ, ներքևի կողմից միայն ջղերի ուղղությամբ քիչ մազմզուկապատ։ Աշնանը գունավորվում են նարնջակարմրավուն։ Տերևակոթունները թեթևակի մազմզուկապատ են, 2-4 սմ երկարությամբ։ Ծաղիկները ծիրանագույն են, 1-1,5 սմ տրամագծով, հավաքված 15-20 ծաղկավոր երկարակոթուն, դեպի ցած կախված վահանանման ծաղկաբույլերում։ Բաժակաթերթիկները և պսակաթերթիկները ծիրանագույն են, ընդ որում վերջիններս համարյա կրկնակի անգամ կարճ են բաժակաթերթիկներից։ Երկթևիկները բութ անկյուն են կազմում, մի փոքր կորացած են, 2-2,5 սմ երկարությամբ, սկզբում մազմզուկապատ, ավելի ուշ` մերկ։ Ունի ավելի քան 20 պարտիզային ձևեր, որոնք տարբերվում են տերևների կտրտվածությամբ, չափերով և գունավորմամբ։ Էկոլոգիական խումբը՝ IV:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Ճապոնիայում (Հոկայդո և Հոնսյու կղզիներ)։ Աճում է լեռնային անտառներում, ծովի մակարդակից 600-1500 մետր բարձրությունների վրա։ Մշակվել է Երևանում (ոչնչացել է 1963-64 թվականների ձմռան սառնամանիքների հետևանքով)։ Հեռանկարային է մեր հանրապետության տաք, մերձարևադարձային շրջանների համար։ Մշակության հավանական շրջանները՝ 9, 20ա, 28, 32[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (125)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխկի ճապոնական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխկի ճապոնական» հոդվածին։