Jump to content

Թիրեոտրոպ ռիլիզինգ հորմոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիրեոտրոպ ռիլիզինգ հորմոն
Քիմիական միացություն Խմբագրել Wikidata
քիմիական երևույթի տեսակ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաoligopeptide
 • tripeptide Խմբագրել Wikidata
Մասն էresponse to thyrotropin-releasing hormone, cellular response to thyrotropin-releasing hormone Խմբագրել Wikidata
Կիրառությունըդեղանյութեր Խմբագրել Wikidata
Քիմիական բանաձևC₁₆H₂₂N₆O₄ Խմբագրել Wikidata
SMILES կանոնավոր բանաձևC1CC(N(C1)C(=O)C(CC2=CN=CN2)NC(=O)C3CCC(=O)N3)C(=O)N Խմբագրել Wikidata
Իզոմերային բանաձևC1C[C@H](N(C1)C(=O)[C@H](CC2=CN=CN2)NC(=O)[C@@H]3CCC(=O)N3)C(=O)N Խմբագրել Wikidata
Տաքսոնի ելանյութբանական մարդ, Spongia Խմբագրել Wikidata
Մոլեկուլյար գործառույթthyrotropin-releasing hormone activity Խմբագրել Wikidata
ՓոխազդեցությունThyrotropin releasing hormone receptor Խմբագրել Wikidata
Զանգված362,170253 զանգվածի ատոմական միավոր Խմբագրել Wikidata
Սուբյեկտի նշանակությունհորմոններ Խմբագրել Wikidata
Կազմված էազոտ, ածխածին Խմբագրել Wikidata

Թիրեոտրոպ ռիլիզինգ հորմոն՝ ԹՌՀ կամ թիրեոլիբերին (անգլ.՝ Thyrotropin-releasing hormone) հիպոֆիզոտրոպ հորմոն է, սինթեզվում է ենթատեսաթմբի նեյրոնների կողմից։ Խթանում է թիրեոտրոպ հորմոնի, ինչպես նաև պրոլակտինի արտազատումը առաջային հիպոֆիզից։

ԹՌՀ-ն կլինիկորեն օգտագործվել է հիպերթիրեոզի ախտորոշման[1], մարդկանց մոտ ողնուղեղ-ուղեղիկային դեգեներացիայի և գիտակցության խանգարման բուժման համար[2]:

Սինթեզ և արտազատում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենթատեսաթումբ-մակուղեղ-վահանաձև գեղձ առանցք։ ԹՌՀ-ն կարող եք տեսնել կանաչ գույնով։

ԹՌՀ-ն սինթեզվում է ենթատեսաթմբի փոքր նեյրոսեկրետոր բջիջների հարփորոքային կորիզի կողմից[3]: Այն իրենից ներկայացնում է 242 ամինաթթվից կազմված նախա-պոլիպեպտիդ, որը պարունակում է Գլն–Հիս–Պրո–Գլի- հաջորդականության 6 պատճեն, որի երկու ծայրերը ավարտվում են Լիզ–Արգ կամ Արգ–Արգ հաջորդականությամբ:

Մոլեկուլի հասուն ձևի ստացման համար անհրաժեշտ են մի շարք ֆերմենտներ: Նախ, պրոտեազը կտրում է շղթան այնտեղ, որտեղ առկա է Լիզ-Արգ կամ Արգ-Արգ հաջորդականություն՝ շղթայի C-ծայրային կողմում։ Այնուհետև կարբօքսիպեպտիդազը հեռացնում է լիզինային կամ արգինինային մնացորդները՝ գլիցինը դարձնելով որպես C-ծայրային ամինաթթու։ Հետագայում գլիցինը մի շարք ֆերմենտների միջոցով վերածվում է ամիդային մնացորդի, որոնք միասին հայտնի են որպես պեպտիդիլգլիցին-ալֆա-ամիդացնող մոնոօքսիգենազ: Միևնույն ժամանակ այս մշակման ընթացքում N-ծայրային գլուտամինը վերածվում է պիրոգլուտամատի (ցիկլիկ մնացորդ): Այս բազմափուլ մշակման արդյունքում յուրաքանչյուր պրեկուրսոր մոլեկուլից առաջանում է ակտիվ ԹՌՀ-ի 6 մոլեկուլ (մկների դեպքում՝ 5)։

Ենթատեսաթմբի ԹՌՀ սինթեզող նեյրոնները իրենց աքսոնները ուղղում են դեպի միջնակ բարձրության արտաքին շերտի միջային հատված։ Միջնակ բարձրություն արտազատվելուց հետո ԹՌՀ-ը հիպոֆիզի դռներակային համակարգով հասնում է առաջային հիպոֆիզ, որտեղ կապվում է ԹՌՀ ընկալչի հետ և խթանում է թիրեոտրոպ բջիջներից՝ թիրեոտրոպ հորմոնի, լակտոտրոպներից՝ պրոլակտինի արտազատումը[4]: ԹՌՀ-ի կիսատրոհման պարբերությունը արյան մեջ մոտավորապես 6 րոպե է:

ԹՌՀ-ն արտադրվում է ենթատեսաթմբի բազմաթիվ այլ նեյրոններում, որոնք կապված չեն մակուղեղի հետ, ինչպես նաև բազմաթիվ այլ ԿՆՀ շրջաններում (ներառյալ ողնուղեղը, ուղեղի ցողունը, տեսաթումբը, նշաձև կորիզը և հիպոկամպը), ինչը վկայում է տարբեր ոչ նեյրոէնդոկրին ֆունկցիաների մասին[1]:

ԹՌՀ-ն լրացուցիչ սինթեզվում է նաև ԿՆՀ-ից դուրս գտնվող մի շարք էնդոկրին և ոչ էնդոկրին հյուսվածքներում, այդ թվում՝ առաջային հիպոֆիզում, վահանաձև գեղձի պարաֆոլիկուլյար բջիջներում, մակերիկամների միջուկում, ենթաստամոքսային գեղձի կղզյակային բջիջներում, ամորձու Լեյդիգի բջիջներում, մակամորձիում, շագանակագեղձում, մարսողական համակարգում, փայծաղում, թոքերում, ձվարանում, ցանցաթաղանթում և մազի ֆոլիկուլներում[1]:

Արտազատման կարգավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԹՌՀ-ի արտազատումը հիմնականում կարգավորվում է վահանաձև գեղձի հորմոնների կողմից իրականացվող բացասական հետադարձ կապով, ինչպես նաև ենթատեսաթմբային գործոնների միջոցով իրականացվող նեյրոնային բաց օղակով։ ԹՌՀ-ի արտազատումը լրացուցիչ կարգավորվում է նաև այլ շրջանառվող հորմոններով (այդ թվում՝ գլյուկոկորտիկոիդներով և էստրոգեններով) և արգելակվում է ցիտոկինների կողմից։ Միջնակ բարձրության տանիցիտները նույնպես ունեն կարգավորիչ ազդեցություն ԹՌՀ-ի արտազատման վրա։[1]

Գործառույթներ և ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյարդային ազդակի փոխանցում և դրա կարգավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ ԿՆՀ-ում ԹՌՀ-ի լայնածավալ արտադրությունը տարբեր ոչ էնդոկրին (նեյրոհաղորդիչ և նեյրոմոդուլյատոր) գործառույթներ է իրականացնում: Դրա ​​ներարկումից ԿՆՀ-ում դիտվում են ինքնավար նյարդային համակարգի դրդման ազդեցություններ (հիպերթերմիկ, հիպերտոնիկ, դրական քրոնոտրոպ և գաստրոկինետիկ ազդեցություններ, ինչպես նաև ինսուլինի և ստամոքսահյութի արտազատման խթանում), հակաէպիլեպտիկ, հանգստացնող և շարժական ակտիվությունը խթանող ազդեցություն[1]:

ԹՌՀ-ը եռապեպտիդ է, որը բաղկացած է պիրոգլուտամիլ-հիստիդիլ-պրոլին ամիդի ամինաթթվային հաջորդականությունից։

ԹՌՀ-ի կառուցվածքը առաջին անգամ որոշել և հորմոնը սինթեզել են Ռոջեր Գյյուլմինը և Էնդրյու Վ. Շալի 1969 թվականին[5][6]: Երկու կողմերն էլ պնդում էին, որ իրենց լաբորատորիաներն են առաջինը որոշել ճիշտ հերթականությունը։ Շալին նախապես 1966 թվականին առաջարկել էր այդ հերթականությունը, սակայն հրաժարվել էր դրանից այն բանից հետո, երբ Գյյուլմինը պնդել էր, որ ԹՌՀ-ն իրականում պեպտիդ չէ։ 1969 թվականին Գյյուլմինի քիմիկոսը համաձայնեց այդ արդյունքների հետ, քանի որ ԱԱԻ-ը սպառնացել էր դադարեցնել ֆինանսավորումը, ինչը ստիպեց երկու կողմերին վերադառնալ սինթեզի վրա տարվող աշխատանքներին։[7]

Շալլին և Գիլյեմինը 1977 թվականին արժանացել են բժշկության Նոբելյան մրցանակի՝ ուղեղի պեպտիդային հորմոնի արտադրության վերաբերյալ իրենց հայտնագործությունների համար[8]: Նրանց աշխատանքի մասին լուրերը հաճախ կենտրոնանում էին նրանց «կատաղի մրցակցության» և հորմոնը գտնելու համար շատ մեծ թվով ոչխարների ու խոզերի ուղեղների օգտագործման վրա[7]:

Կլինիկական նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԹՌՀ-ի ներանոթային ներարկումը օգտագործվել է ախտորոշիչ նպատակներով՝ ԹՌՀ թեստի շրջանակում։ Էկզոգեն կիրառումը կարող է օգնել պարզել՝ արդյո՞ք հիպոթիրեոզը ունի հիպոթալամիկ թե հիպոֆիզային էթիոլոգիա։ Այնուամենայնիվ, այս ախտորոշիչ մոտեցումը ժամանակակից բժշկության մեջ տեղը զիջել է ԹՌՀ-ի գերզգայուն չափումների կիրառմանը և այսօր հազվադեպ է օգտագործվում[1]:

ԱԿՏՀ և ՍՏՀ արտազատում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԹՌՀ-ը խթանում է աճի հորմոն (ՍՏՀ)-ի արտազատումը առողջական որոշ խնդիրներ ունեցող անձանց մոտ և ադրենոկորտիկոտրոպ հորմոն (ԱԿՏՀ)-ի արտազատումը Կուշինգի հիվանդություն ունեցող որոշ անձանց մոտ[1]:

ԹՌՀ-ը խթանում է ՍՏՀ-ի արտազատումը ակրոմեգալիայով հիվանդների մոտ՝ սոմատոլիբերինների երկարատև ազդեցության դեպքում հիպոֆիզը կարող է արձագանքել ԹՌՀ-ին ՍՏՀ-ի արտազատմամբ։ ԹՌՀ-ն կարող է նաև խթանել ՍՏՀ-ի արտազատումը այն անձանց մոտ,ովքեր ունեն լյարդային հիվանդություն, ուրեմիա, մանկական հիպոթիրեոզ, անորեքսիա,նևրոզ և դեպրեսիա։ Հակառակ դեպքում ԹՌՀ-ն ճնշում է ՍՏՀ-ի արտազատումը քնի ընթացքում[1]:

Կողմնակի ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երակային ԹՌՀ-ի կիրառումից հետո կողմնակի ազդեցությունները նվազագույնն են[9]: Դիտվել են սրտխառնոցի, կարմրության, միզարձակման հրատապության և արյան ճնշման թեթևակի բարձրացման դեպքեր[10]: Ինտրատեկալ կիրառումից հետո դիտվել են դող, սարսուռ, քրտնարտադրություն, անհանգստություն և արյան ճնշման թեթևակի բարձրացում:[11]

Հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԹՌՀ-ն փորձարկվել է տարբեր նյարդաբանական խանգարումների բուժման համար, ինչպիսին էպիլեպսիան է: Փորձարարական մոդելներում ցույց է տրվել, որ ԹՌՀ-ն բարելավում է ԿՆՀ վնասվածքների վերականգնման արդյունքները: ԿԱՍ-ի և ողնաշարի մկանների ատրոֆիայի բուժման համար ԹՌՀ-ի արդյունավետությունը չի ապացուցվել:[1]

Դեպրեսիայով տառապող շատ անհատներ անհայտ պատճառներով ցուցաբերում են թուլացած էնդոկրին արձագանք ԹՌՀ-ի նկատմամբ: Այնուամենայնիվ, ԹՌՀ-ի ներգրավվածությունը դեպրեսիայի ախտածագման մեջ վերջնական հաստատված չէ: ԹՌՀ-ն հետազոտվել է իր ակնհայտ հակադեպրեսանտային հատկությունների համար, սակայն արդյունավետության վերաբերյալ արդյունքները հակասական են եղել[1]: Բուժման նկատմամբ կայուն դեպրեսիա ունեցող մարդկանց փոքր նմուշի վրա կատարված մեկ ուսումնասիրություն ցույց է տվել կարճատև հակադեպրեսանտային և ինքնասպանության նկատմամբ կանխարգելիչ ազդեցություն, երբ ԹՌՀ-ն ներմուծվել է ուղեղ-ողնուղեղային հեղուկի մեջ[11]: Հետազոտվում է բերանային (օրալ) կիրառելի կենսամատչելի նախադեղամիջոցների սինթեզը[12]: 2012 թվականին ԱՄՆ բանակը հետազոտական ​​դրամաշնորհ տրամադրեց վետերանների շրջանում ինքնասպանությունների կանխարգելման համար նախատեսված ԹՌՀ քթի սփրեյ մշակելու համար[13][14]:

ԹՌՀ-ն հանդիսանում է որպես արթնանալը խթանող միջոց կամ թողնում է հանգստացնող ազդեցություն[1]:

ԹՌՀ-ի կիրառումը մկների մոդելի վրա թողել է դանդաղ ծերացման ազդեցություն[15]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Williams Textbook of Endocrinology (15th ed.). Elsevier. 2024. էջեր 109–110. ISBN 9780323933476.
  2. Urayama A, Yamada S, Kimura R, Zhang J, Watanabe Y (2002 թ․ դեկտեմբեր). «Neuroprotective effect and brain receptor binding of taltirelin, a novel thyrotropin-releasing hormone (TRH) analogue, in transient forebrain ischemia of C57BL/6J mice». Life Sciences. 72 (4–5): 601–607. doi:10.1016/S0024-3205(02)02268-3. PMID 12467901.
  3. Taylor T, Wondisford FE, Blaine T, Weintraub BD (1990 թ․ հունվար). «The paraventricular nucleus of the hypothalamus has a major role in thyroid hormone feedback regulation of thyrotropin synthesis and secretion». Endocrinology. 126 (1): 317–324. doi:10.1210/endo-126-1-317. PMID 2104587.
  4. Bowen R (1998-09-20). «Thyroid-Stimulating Hormone». Pathophysiology of the Endocrine System. Colorado State University. Վերցված է 2009-03-04-ին.
  5. Boler J, Enzmann F, Folkers K, Bowers CY, Schally AV (1969 թ․ նոյեմբեր). «The identity of chemical and hormonal properties of the thyrotropin releasing hormone and pyroglutamyl-histidyl-proline amide». Biochemical and Biophysical Research Communications. 37 (4): 705–710. doi:10.1016/0006-291X(69)90868-7. PMID 4982117.
  6. Burgus R, Dunn TF, Desiderio D, Guillemin R (1969 թ․ նոյեմբեր). «[Molecular structure of the hypothalamic hypophysiotropic TRF factor of ovine origin: mass spectrometry demonstration of the PCA-His-Pro-NH2 sequence]». Comptes Rendus de l'Académie des Sciences, Série D (ֆրանսերեն). 269 (19): 1870–1873. PMID 4983502.
  7. 7,0 7,1 Woolgar S, Latour B (1979). «Chapter 3: The Case of TRF(H)». Laboratory life: the social construction of scientific facts. Thousand Oaks: Sage Publications. ISBN 0-8039-0993-4.
  8. «The Nobel Prize in Physiology or Medicine 1977». NobelPrize.org. Վերցված է 2009-03-04-ին.
  9. Prange AJ, Lara PP, Wilson IC, Alltop LB, Breese GR (1972 թ․ նոյեմբեր). «Effects of thyrotropin-releasing hormone in depression». Lancet. 2 (7785): 999–1002. doi:10.1016/S0140-6736(72)92407-5. PMID 4116985. S2CID 40592228.
  10. Borowski GD, Garofano CD, Rose LI, Levy RA (1984 թ․ հունվար). «Blood pressure response to thyrotropin-releasing hormone in euthyroid subjects». The Journal of Clinical Endocrinology and Metabolism. 58 (1): 197–200. doi:10.1210/jcem-58-1-197. PMID 6417153.
  11. 11,0 11,1 Marangell LB, George MS, Callahan AM, Ketter TA, Pazzaglia PJ, L'Herrou TA, և այլք: (1997 թ․ մարտ). «Effects of intrathecal thyrotropin-releasing hormone (protirelin) in refractory depressed patients». Archives of General Psychiatry. 54 (3): 214–222. doi:10.1001/archpsyc.1997.01830150034007. PMID 9075462.
  12. Prokai-Tatrai K, De La Cruz DL, Nguyen V, Ross BP, Toth I, Prokai L (2019 թ․ հուլիս). «Brain Delivery of Thyrotropin-Releasing Hormone via a Novel Prodrug Approach». Pharmaceutics. 11 (7): 349. doi:10.3390/pharmaceutics11070349. PMC 6680701. PMID 31323784.
  13. «Scientist developing anti-suicide nasal spray». ArmyTimes.com. 2012 թ․ հուլիսի 25. Վերցված է 2012-07-05-ին.
  14. «Army anti-suicide initiative brings $3 million to IU School of Medicine scientist's research». Indiana University School of Medicine. 2012 թ․ հուլիսի 24.
  15. Pierpaoli W (2013 թ․ փետրվար). «Aging-reversing properties of thyrotropin-releasing hormone». Current Aging Science. 6 (1): 92–8. doi:10.2174/1874609811306010012. PMID 23895526.