Թիջան Սալլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիջան Սալլա
Դիմանկար
Ծնվել էմարտի 6, 1958(1958-03-06)[1] (66 տարեկան)
ԾննդավայրՍերեկունդա
Քաղաքացիություն Գամբիա[2]
Մասնագիտությունտնտեսագետ, գրող և բանաստեղծ
 Tijan Sallah Վիքիպահեստում

Թիջան Սալլա (անգլ.՝ Tijan Sallah, մարտի 6, 1958(1958-03-06)[1], Սերեկունդա), գամբիացի բանաստեղծ, արձակագիր, կենսագիր, տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական մզկիթի իմամի որդին։ Մանկության տարիներին հետազոտել է Ղուրանը, ապա Աստվածաշունչը։ Նրա հայրը դեմ չէր որդու տարբեր աբրահամական կրոնների հետազոտմանը։

Գամբիայում ուսումն ավարտելուց հետո, տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ սովորել է Բերիա-քոլլեջում (Կենտուկի), ապա Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտում, որտեղ ստացել է տնտեսական գիտությունների դոկտորի աստիճան։

Ուսուցանել է ամերիկյան համալսարաններում, աշխատել է Համաշխարհային բանկում, որտեղ ղեկավարել է Աֆրիկայի արևելյան և հարավային շրջանների գյուղատնտեսության ոլորտը, ոռոգումը և գյուղական զարգացումը, երկրի կարողությունների զարգացման և գործընկերության խումբը։

Ապրում է Վաշինգտոնում, Կոլումբիայի մարզում։

Ստեղծագործական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հանդես է եկել 1980 թվականին՝ հրատարակելով «When African Was a Young Woman» իր բանաստեղծությունների առաջին հավաքածուն։ Պոեզիայի և արձակի հեղինակ է։ Իր աշխատանքներում, ընդհանուր առմամբ, դիտարկում է Գամբիայում կոռուպցիայի խնդիրներն ու կանանց ծանր վիճակը։

Աշխատանքների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծությունների ժողովածու

  • Երբ Աֆրիկան երիտասարդ կին էր, 1980
  • Կորա Լանդ, բանաստեղծություններ, 1989
  • Փոշոտ ճանապարհների երազները, նոր բանաստեղծություններ, նոր բանաստեղծությունն, 1992
  • Երազների թագավորություն. նոր և լավագույն պեոմների ընտրանի, 2007
  • Հարոու։ Լոնդոնի պոեմների վերականգնում, Հրատարակման գլոբալ կողմեր, 2014

Պատմվածքներ

  • Նածքան Նոր Երկիրը, Աֆրիկյան արճ կպատմվածքներ, Կալկաթա, Գրողների միություն, 1988
  • Ժամանակակից Աֆրիկյան կարճ պատմվածքներ «Հյուսք», 1992.
  • «Անմեղ ահաբեկիչը» Աֆրիկյան Հանդիպումներում, Կարճ մարդաբանական պատմվածքներ, Մաքմիլլան Կենյայի հրատարակչություն, 2000, pp. 99–106.

Հոդվածներ և այլ ստեղծագործություններ

  • «Պլատիտւդինոս Պիետիի ողբերգությունը» (գրախոսական), Ապալաչյան ամսագիր, No. 2, Ձմեռ 1983, էջեր 207—208
  • «Վիլյամ Ուայթի Մաքուր Սառցե ամառը», Քամի/ Գրական Ամսագիր, Vol. 14, No. 52, 1984, pp. 90–91.
  • Գյուղատնտեսական կայունություն և պայմանագրեր, Գամբիայում տարօրինակ ագարակային համակարգի տնտեսական վերլուծություն, 1987 թվական
  • «Գամբիայի տնտեսություն և քաղաքականություն», Ժամանակակից Աֆրիկյան Ուսումնասիրությունների Ամսագիր, Քեմբրիջի համալսարանական մամուլ, 1990 թվական
  • «Լեզվի նկատմամբ իմ մոտեցումներն ու վերաբերմունքը», Վաշինգթոնի գրախոսական (Օգոստոս-սեպտեմբեր 1990).
  • Սենեգամբիայի համադաշնություն։ Թեյի գավաթի շուրջ փոթորիկ Ջալիբա (Վաշինգթոն, ԿՇ) օգոստոս-սեպտեմբեր 1990.
  • «Ֆիլիս Ուեթլի։ Նոր Ա նգլիա Ամերիկայի գամբիացի գրող ստրուկի կյանքի ու աշխատանքների կարճ նկարագիրը, Վասաֆիրի, 15 (Գարուն 1992), էջեր 27-31
  • «Բրնձի բառեր», Ամենօրյա դիտարկում, Ուրբաթ, Հոկտեմբերի 1993, էջ 7.
  • Արծիվների Տեսիլք, Տանուրի Օջադիի պոեզիա, 1995
  • Վոլոֆի Ծագումնաբանություն, Ռոսեն Հրատարակչություն, 1996.
  • «Կանանց գույնը» Արվեստագետը կոտրում է Եմենի ավանդույթների կածրատիպը, Աշխարհի տեսակետ։ Խաղաղապահների ազգային կորպուս, Ամառ 1999 թվական (Vol. 12, No. 3), էջեր. 34-39.
  • «Ֆուադ Ալ-Ֆւտայի արվեստը», Փոխադրում, համար 83, Vol. 9, No. 3, 2000, էջ. 97.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Larson, Charles (Ed.) (1997). Under African Skies. Modern African Stories(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]