Թիոֆեն
Արտաքին տեսք
Թիոֆեն, ծծումբ, օրգանական միացություն, բենզոլի հոտով անգույն հեղուկ է։ Եռման ջերմաստիճանը՝ 84,18 °C, խտությունը՝ 1060 կգ/մ³: Ջրում չի լուծվում, լուծվում է օրգանական լուծիչներում։ Քիմիական հատկություններով նման է արոմատիկ ածխաջրածիններին։ Թիոֆեն պարունակվում է որոշ նավթերում, քարածխի խեժում, թերթաքարերում և այլն։ Ստացվում է բութանը 600 °C-ում ծծմբի հետ փոխազդելիս։ Նիտրոթիոֆենները կիրառվում են որպես կոռոզիայի արգելակիչներ. (ինհիբիտոր), թիոֆենի պոլիմերները՝ վինիլային պոլիմերների պլաստիֆիկատորներ, իսկ սուլֆաթիոֆենները՝ բժշկության մեջ (իխթիոլ)։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 188)։ |