Թինե Թինգ Հելսեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թինե Թինգ Հելսեթ
Ծնվել էօգոստոսի 18, 1987(1987-08-18)[1] (36 տարեկան)
Օսլո, Նորվեգիա
Երկիր Նորվեգիա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունփողհար և երաժիշտ
ԳործիքներՇեփոր
ԼեյբլColumbia Records
ԿրթությունԲարատ Դյուի երաժշտական ինստիտուտ
Պարգևներ
Կայքtinethinghelseth.com
 Tine Thing Helseth Վիքիպահեստում

Թինե Թինգ Հելսեթ (նորվեգերեն արտասանություն: [ˈtiːnə tɪŋ hɛlsət], նորվ.՝ Tine Thing Helseth, օգոստոսի 18, 1987(1987-08-18)[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի շեփորահար-մենակատար, ունի դասական ռեպերտուար։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելսեթը ծնվել է Օսլոյում։ Շեփոր սկսել է նվագել 7 տարեկանից դպրոցի նվագախմբում։ 2002-2009 թթ. սովորել է Բարաթ Դուի անվան երաժշտության ինստիտուտում, 2009-2011 թթ.՝ Նորվեգիայի Երաժշտության ակադեմիայում։ Նրա ուսուցիչներից են եղել Հեյդի Յոհանսենը (Նորվեգիայի ազգային օպերայի նվագախումբ) և 2002 թվականից` Առնուլֆ Նաուր Նիլսեն (Օսլոյի ֆիլհարմոնիկ նվագախումբ)[2][3]։

Հելսեթը tenThing բոլոր կանանց փողային անսամբլի ղեկավարն է[4]։

2011 թվականին Հելսեթը BBC Music ամսագրի կողմից կոչվել է «վաղվա սուպերսթար»։ Նույն տարում պայմանագիր է ստորագրել EMI Classics ձայնագրման ստուդիայի հետ[2]։

Համերգային և փառատոնային ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելսեթը հանդես է եկել նվագախմբերի հետ՝ այդ թվում Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի, Բեթհովենի ակադեմիայի, Capella Cracoviensis-ի, Նորվեգիայի կամերային նվագախմբի, Լիվերպուլի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Շանհայի սիմֆոնիկ նվագախմբի հետ[5], Սլովենիայի սիմֆոնիկ ռադիոյի, Oslo Camerata, Camerata Nordica, Württemberg Philharmonic, the Trondheim Soloists, Նորվեգիայի սիմֆոնիկ նվագախմբերի, Նորվեգիայի բանակի նվագախմբի և այլ փողային համույթների հետ։ Մասնակցել է երաժշտական փառատոների, այդ թվում Բերգենի միջազգային փառատոնին, Քիսինջերի ամառային փառատոնին և Ուսեդոմերի երաժշտական փառատոնին[6]։

2007 թվականին Հելեթը հանդես է եկել Խաղաղության Նոբելյան մրցանակաբաշխության ժամանակ։

Հելսեթը չորս անգամ հանդես է եկել Միացյալ Նահանգներում։ Առաջին անգամ՝ 2009 թվականի դեկտեմբերի 13-ին հանդես է եկել Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում, այնուհետև 2011 թվականի փետրվարի 18-ին՝ Նյու Յորքի Քարնեգի հոլում, 2011 թվականի փետրվարի 20-ին՝ Փենսիլվանիա նահանգի Ոորեն քաղաքի Ստրուտերս գրադարանում, 2014 թվականի մայիսի 23-25-ը՝ Տեխասի Ֆորտ Ուորթի Բաս կատարողական սրահում[7]։

2012 թվականին Նորվեգիայում ահաբեկչական գործողությունների հիշատակի համերգի ժամանակ Օսլոյի քաղաքապետարանի տանիքից հանդես է եկել շեփորային կատարումով[8]։

2013 թվականին երկու անգամ հանդես է եկել BBC Proms-ում՝ Կադոգան սրահում, ինչպես նաև Ռոյալ Ալբերտ սրահում։

Մրցանակներ, մրցույթներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մենակատարների Նորվեգիայի ազգային առաջնություն, առանց տարիքային սահմանափակման բաց դասի 1-ին մրցանակ, 2004 թ.[9]
  • Շեփորի միջազգային մրցույթ "Theo Charlier" Brussels, Բելգիա, 2-րդ մրցանակ, 2005 թ.[9]
  • Օսլոյի երաժշտության ուսուցիչների հիմնադրամի պատվո մրցանակ, 2005 թ.[3]
  • Յամահա երաժշտական հիմնադրամի եվրոպական կրթաթոշակ, 2006 թ.[3]
  • Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2006 թ., 2-րդ տեղ[3][10]
  • Եվգենի Շվեդացու մշակութային մրցանակ, 2006 թ.
  • Նորվեգիայի հեռարձակող ընկերության ռադիո P2 մրցանակ 2006/2007 թթ. համար[6]
  • Kissinger Sommer փառատոնի Luitpold մրցանակ, 2007 թ.[11]
  • Spellemannprisen լավագույն նորեկի համար, 2007 թ.
  • Borletti-Buitoni վստահության կրթաթոշակ, 2009 թ.

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007: Trumpet Concertos, Haydn, Albinoni, Neruda, Hummel - with Det Norske Kammerorkester
  • 2009: Mitt Hjerte Alltid Vanker (My Heart Is Ever Present)
  • 2011: Storyteller
  • 2012: 10 - with tenThing
  • 2013: Tine
  • 2017: Never Going Back

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Egil Arnt Gundersen: Tine Thing Helseth Store Norske Leksikon, retrieved 30 March 2013
  3. 3,0 3,1 3,2 3,3 «About Tine Thing Helseth»։ myspace.com։ Վերցված է դեկտեմբերի 19, 2007 
  4. «tenThing brass ensemble»։ www.tenthing.no։ Վերցված է դեկտեմբերի 21, 2007 
  5. «Award Winning Trumpeter Tine Thing Helseth with Shanghai Symphony Orchestra»։ www.norway.cn։ Վերցված է դեկտեմբերի 20, 2007 (չաշխատող հղում)
  6. 6,0 6,1 «Tine Thing Helseth (trumpet)»։ simax.no։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 20, 2008-ին։ Վերցված է դեկտեմբերի 20, 2007 
  7. The Times Observer (2011-02-10)։ «Orchestra presents world-renowned trumpeter - TimesObserver.com | News, Sports, Jobs, Community Information»։ The Times Observer։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-18-ին։ Վերցված է 2013-08-23 
  8. Hege Bakken Riise: Dediserte låt til de pårørende NRK, 22 July 2012
  9. 9,0 9,1 «Tine Thing Helseth appointed Statoil Artist»։ trumpetguild.org։ Վերցված է դեկտեմբերի 19, 2007 
  10. «Tine Thing Helseth in Eurovision Young Musicians final»։ trumpetguild.org։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 20, 2008-ին։ Վերցված է դեկտեմբերի 20, 2007 
  11. http://www.warnerclassics.com/tine-thing-helseth/bio