Թինա Տրստենյակ
| Թինա Տրստենյակ | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | իգական |
| Մասնագիտացում | ձյուդոիստ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 24, 1990[1] (36 տարեկան) |
| Ծննդավայր | Ցելե, Սլովենիա |
| Հասակ՝ | 1,62 մետր |
| Քաշ | 65 կգ |
Թինա Տրստենյակ (սլովեն.՝ Tina Trstenjak, օգոստոսի 24, 1990[1], Ցելե, Սլովենիա), սլովենացի ձյուդոիստ[2][3], 2016 թվականի օլիմպիական չեմպիոն, Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր[4], 2015 թվականի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի և Եվրոպական խաղերի առաջնությունների մեդալակիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1990 թվականին։ 2013 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2014 թվականին դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ 2015 թվականին նվաճել է Եվրոպական խաղերի արծաթե մեդալ։
2016 թվականի ապրիլին Կազանում առաջին անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ մինչև 63 կգ քաշային կարգի եզրափակիչում հաղթելով ավստրիացի Կատրին Ունտերվուրցախերին։
Ռիո դե Ժանեյրոյում կայացած Ամառային օլիմպիական խաղերում օգոստոսի 9-ին 63 կգ քաշային կարգում Թինան հաջորդաբար հաղթանակ է տարել Իտալիայի ներկայացուցիչ Էդվիգա Գվենդի, չինացի Յան Ցզյունսյայի, բրազիլուհի Մարիանա Սիլվայի և ֆրանսիացի Կլարիս Ագբենիենուի նկատմամբ և նվաճել օլիմպիական ոսկին։ Ընդ որում, Տրստենյակը թույլ չի տվել մրցակիցներին ոչ մի միավոր վաստակել։
2016 թվականի արդյունքներով Տրստենյակը ճանաչվել է Սլովենիայի տարվա լավագույն մարզուհի։
2021 թվականի ապրիլին Լիսաբոնում կայացած Եվրոպայի առաջնությունում Թինան կարողացել է հաղթել մինչև 63 կգ քաշային կարգում և դարձել մայրցամաքի եռակի չեմպիոն՝ Եզրափակչում հաղթելով ռուսաստանցի Դարյա Դավիդովային։
Տոկիոյում կայացած 2020 թվականի Օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://pantheon.world/profile/person/Tina_Trstenjak
- ↑ «TINA TRSTENJAK – JUDOKA». judoinside. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ IJF profile
- ↑ «Judo Results Book» (PDF). 2020 Summer Olympics. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թինա Տրստենյակ – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թինա Տրստենյակ» հոդվածին։ |
| ||||||||||
- Օգոստոսի 24 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սլովենիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Մարզիկներ այբբենական կարգով
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- Ձյուդոյի Եվրոպայի չեմպիոններ
- Ձյուդոյի աշխարհի չեմպիոններ
- Սլովենացի ձյուդոիստներ