Թինա Մորպուրգո
Թինա Մորպուրգո խորվ.՝ Tina Morpurgo | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 6, 1907 |
| Ծննդավայր | Սպլիտ, Ավստրո-Հունգարիա |
| Վախճանվել է | հունիսի 1, 1944 (37 տարեկան) |
| Մահվան վայր | Բանյիցայի համակենտրոնացման ճամբար, Բելգրադ, Ռազմական հրամանատարության տարածք Սերբիայում |
| Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա |
| Մասնագիտություն | նկարչուհի |
Թինա Մորպուրգո (խորվաթերեն՝ Tina Morpurgo. մարտի 6, 1907, Սպլիտ, Ավստրո-Հունգարիա - հունիսի 1, 1944, Բանյիցայի համակենտրոնացման ճամբար, Բելգրադ, Ռազմական հրամանատարության տարածք Սերբիայում), հրեական ծագումով խորվաթ նկարչուհի[1][2]: Հիմնականում ստեղծագործել է բնանկարի ժանրում:
Ծնվել է 1907 թվականի մարտի 6-ին Սպլիտում: Հայրը Գերմանիայի Մարբուրգ քաղաքում լայնորեն ճանաչված, նշանավոր հրեական Մորպուրգո տոհմի ներկայացուցիչ էր[3][4]: Ավագ դպրոցն ավարտելուց հետո Թինան իրեն նվիրել է նկարչությանը, 1931 թվականին կազմակերպել իր առաջին անհատական ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել են նրա ավելի քան հիսուն աշխատանքներ՝ յուղաներկ, տեմպերա և գծանկար։ 1932 թվականին մասնավոր դպրոց է հաճախել Տրիեստում։ Նա ծրագրել էր շարունակել իր ուսումնառությունն ու հետագա գեղարվեստական զարգացումը Մյունխենում, սակայն նացիզմի վերելքի և տնտեսական ճգնաժամի պատճառով ստիպված է եղել մնալ հայրենի քաղաքում և, հիասթափված, դադարել է նկարել։ 1943 թվականին նրան ծնողների հետ՝ որպես հրեաների, աքսորել են Բանիցայի համակենտրոնացման ճամբար։ 1944 թվականի հունիսի 1-ին Թինա Մորպուրգոն սպանվել է Շուցշաֆելի ջոկատի անդամների կողմից։ Նրա նկարների մի մասը փրկվել է ողջ մնացած բարեկամների ու ընկերների կողմից։ Ավելի ուշ՝ 1974 թվականին նրա նկարները ցուցադրվել են Սպլիտի հրեական համայնքում, Բելգրադի հրեական համայնքում, 1975 թվականին էլ՝ Բելգրադի հրեական պատմական թանգարանում[1][5][6][7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Kečkemet (1971)
- ↑ Rogošić, Željko (2007 թ․ դեկտեմբերի 20). «Slavne žene Dalmacije» (խորվաթերեն). Nacional. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Tonkin, Boyd (2010 թ․ օգոստոսի 20). «Boyd Tonkin: The magnificent Morpurgos». The Independent. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Kuzmanić, Nepo. «Obitelj Morpurgo, Židovi iz Marburga». Slobodna Dalmacija. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Gospodnetić, Lenka (2010 թ․ ապրիլի 3). «Mirjana Kučer: Splićanke stenju pod muškim jarmom» (խորվաթերեն). Slobodna Dalmacija. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Wright, Lola (2012 թ․ փետրվարի 1). «Velike Splićanke koje je povijest zaboravila» (խորվաթերեն). Slobodna Dalmacija. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Pavičić, Jurica (2008 թ․ հունվարի 10). «Ženska povijest Splita» (խորվաթերեն). Jutarnji list. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kečkemet, Duško (1971). Židovi u povijesti Splita. Split: Jevrejska općina, Split.