Թինա Մաժորինո
![]() | |
---|---|
![]() Թինա Մաժորինոն 2011 թվականին | |
Ծնվել է | 1985 թվական փետրվարի 7 |
Ծննդավայր | Ուեսթլեյք, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Կրթություն | Young Actors Space? |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ամերիկուհի |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1992-1999 թվականներ, 2004-այժմ |
Ընտրանի | «Անդրե», «Երբ տղամարդը սիրում է կնոջը», «Ալիսան Հրաշքների աշխարհում» |
IMDb | ID 0001499 |
Թինա Մաժորինո (անգլ.՝ Tina Majorino, փետրվարի 7, 1985, Westlake, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Թինա Մաժորինոն ճանաչման է արժանացել որպես երեխա-դերասան, 90-ականների կեսերին, շնորհիվ հոլիվուդյան մի շարք ֆիլմերում խաղացած դերերի, որոնցից են «Անդրե» («Andre», 1994 թվական), «Երբ տղամարդը սիրում է կնոջը» («When a Man Loves a Woman», 1994 թվական), «Կորինա, Կորինա» («Corrina, Corrina», 1994 թվական) և «Ծովային աշխարհ» («Waterworld», 1995 թվական)։ Նաև նա գլխավոր դերն է խաղացել «Ալիսան Հրաշքների աշխարհում» («Alice in Wonderland», 1999 թվական) հեռուստաֆիլմում, իսկ նախկինում նկարահանվել է «Իսկական կանայք» («True Women», 1997 թվական)՝ Դանա Դիլեյնիի հետ և «Կոտրված սրտեր»՝ Օպրա Ուինֆրիի և Էլլեն Բարկինի հետ, հեռուստաֆիլմերում։
1999 թվականին Թինա Մաժորինոն հեռանում է դերասանական մասնագիտությունից, հայտարարալով, որ իր մոտ էմոցիոնալ այրում է տեղի ունեցել[1]։ Հինգ տարի անց նա վարեդառնում է էկրաններին «Նապոլեոն Դինամիտ» («Napoleon Dynamite») ֆիլմում դերով, որից հետո, երեք եթերաշրջանի ընթացքում, նկարահանվում է «Վերոնիկա Մարս» («Veronica Mars») հառուստասերիալում։ Նրա փակումից հետո նա միանում է HBO ալիքի «Մեծ սեր» («Big Love») սերիալի դերասանական խմբին, որտեղ նկարահանվում է մինչ նրա ավարտը, 2011 թվականը։ 2009 թվականին նա նաև նկարահանվում է «Օրենքի սարդոստայնում» («In Security») սերիալում, որը փակվում է մեկ կարճատև եթերաշրջանից հետո։ 2010 թվականին նա հայտնվում է երգչուհի Pink-ի «Perfect» հոլովակում։ Այնուհետև նա հյուր է լինում «Ոսկորներ» («Bones») սերիալի մի քանի դրվագներում, իսկ 2012 թվականին պարբերական դերեր է ունենում «Իրական արյուն» («True Blood») սերիալում։
2012 թվականի օգոստոսին Մաժորինոն ինտերն Հիզեր Բրուքսի երկրորդական դերն է ստանում Շոնդա Ռայմսի «Կրքի անատոմիա» («Gray’s Anatomy») սերիալում[2]։ Մաժորինոյի կերպարը հինգ նոր ինտերններից մեկն էր սերիալի իններորդ եթերաշրջանում, իսկ մյուսների դերերը խաղացել են Կամիլա Լադդինգտոնը, Գայ Չարլզը, Ջերիկա Հինթոնը և Թեսսա Ֆերրերը[3]։ 2013 թվականի սկզբին Մաժորինոն նաև ստանում է TNT-ի «Լեգենդներ» («Legends») սերիալի հիմնական դերերից մեկը և չի բարձրացվում «Կրքի անատոմիա»-ի պարբերական կազմի մեջ, ի տարբերություն մյուս դերասանների քառյակի, այլ իններորդ եթերաշրջանում մնում է պարբերական կարգավիճակում[4][5]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Թինա Մաժորինոն ծնվել է Ուեսթլեյքում, Կալիֆորնիա նահանգ և ունի իտալական արմատներ[6]։ Իր ավագ եղբոր հետ նա ստեղծում է «The AM Project» ռոք խումբը[7]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1992-1993 | Վալդերի ճամբար | Camp Wilder | Սոֆի Վալդեր |
1994 | Երբ տղամարդը սիրում է կնոջը | When a Man Loves a Woman | Ջես Գրին |
1994 | Կորինա, Կորինա | Corrina, Corrina | Մոլի Սինգեր |
1994 | Անդրե | Andre | Տոնի Ուիթնի |
1995 | Ջրաշխարհ | Waterworld | Էնոլա |
1996 | Նյու Յորքյան խաչուղի | New York Crossing | |
1997 | Իսկական կանայք | True Women | երիտասարդ Էուֆեմիա Էշբի |
1997 | Սանտա Ֆե | Santa Fe | Կրիստալ Թոմաս |
1997 | Նախկինում կանայք ունեին թևեր | Before Women Had Wings | Ավոսեթ Աբիգալ «Թռչուն» Ջեքսոն |
1997 | Շնորհավոր Ամանոր, Ջորջ Բեյլի | Merry Christmas, George Bailey | Ջենի Բեյլի |
1999 | Ալիսան հրաշքների աշխարհում | Alice in Wonderland | Ալիսա |
2004 | Նապոլեոն Դինամիտ | Napoleon Dynamite | Դեբ |
2004 | Առանց հետքի | Without a Trace | Սերենա Բառնս/Էնդրյուս |
2004-2007 | Վերոնիկա Մարս | Veronica Mars | Սինդի «Մակ» Մակկենզի |
2005 | Բոբի թեսթավորումը | Testing Bob | Էլիսոն Բառետ |
2006 | Տիկ Տակ | Think Tank | Սալ |
2006 | Կտրուկ | Sharp | դուստր |
2006-2011 | Մեծ սեր | Big Love | Հիզեր Թաթլ |
2007 | Ինչ անում ենք, գաղտնիք է | What We Do Is Secret | Միշել |
2010 | Օրենքի սարդոստայնում | In Security | |
2010 | Ծանր ավարտ | The Deep End | Էդդի Ֆիշեր |
2011 | Պետք է լիներ Ռոմեոն | Should’ve Been Romeo | Ալիս |
2011 | Կասլ | Castle | Ռես Հառլան |
2011-2012 | Ոսկորներ | Bones | հատուկ գործակալ Ջենի Շոու |
2012 | Նապոլեոն Դինամիտ | Napoleon Dynamite | Դեբ |
2012 | Իրական արյուն | True Blood | Մոլլի |
2012-2013 | Կրքի անատոմիա | Gray’s Anatomy | Հիզեր Բրուքս |
2014 | Լեգենդներ | Legends | Մեգի |
2014 | Վերոնիկա Մարս | Veronica Mars | Սինդի «Մակ» Մակկենզի |
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Тина Мажорино (անգլ.) Internet Movie Database կայքում
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թինա Մաժորինո կատեգորիայում։ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Sarah Kuhn։ «Majorino Feeling the Love»։ MSN։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-31-ին։ Վերցված է 2012-09-19
- ↑ Morgan Jeffery (2012-08-17)։ «'Veronica Mars' star Tina Majorino joins 'Grey's Anatomy'»։ Digital Spy։ Արխիվացված օրիգինալից 2013-06-15-ին։ Վերցված է 2013-06-15
- ↑ Steve Marsi (2012-11-13)։ «Grey's Anatomy Scoop: The Interns Speak Out!»։ TVfanatic։ Արխիվացված օրիգինալից 2013-06-15-ին։ Վերցված է 2013-06-15
- ↑ Lesley Goldberg (2013-06-14)։ «'Grey's Anatomy' Ups Four to Series Regular for Season 10»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից 2013-06-15-ին։ Վերցված է 2013-06-15
- ↑ Nellie Andreeva (2013-06-14)։ «Scott Foley Signed As Regular On ‘Scandal’ For Season 3; Quartet Promoted On ‘Grey’s’»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից 2013-06-15-ին։ Վերցված է 2013-06-15
- ↑ Steele Tyler։ «Albertina Majorino Interview! (Archived version)»։ Turtle Soup։ Արխիվացված է օրիգինալից 2006-01-12-ին։ Վերցված է 2006-11-30
- ↑ Dransfeldt Jeffrey (2006-10-06)։ «Tina Majorino reflects on time away from show-biz»։ Oregon Daily Emerald։ Վերցված է 2009-07-24(չաշխատող հղում)
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Փետրվարի 7 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ