Jump to content

Թիյա Սիրկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիյա Սիրկար
բենգալերեն՝ টিয়া সরকার
անգլ.՝ Tiya Sircar
Ծնվել էմայիսի 16, 1982(1982-05-16)[1] (43 տարեկան)
ԾննդավայրԱրլինգտոն, Թերանտ շրջան, Տեխաս, ԱՄՆ[2]
ԿրթությունՕսթինի տեխասյան համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի և պարուհի

Թիյա Սրքար (անգլ.՝ Tiya Sircar[3]։ մայիսի 16, 1982(1982-05-16)[1], Արլինգտոն, Թերանտ շրջան, Տեխաս, ԱՄՆ[2])[4], ամերիկացի դերասանուհի և պարուհի։

Կենսագրություն և կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիա Սիրկարը ծնվել է 1982 թվականի մայիսի 16-ին Տեխաս նահանգի Արլինգտոն քաղաքում[5][6][7], քոլեջի բենգալցի պրոֆեսորների ընտանիքում։ Թիան խոսում է անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն և բենգալերեն։ 1985 թվականին 3 տարեկան հասակում Սիրկարը սկսել է զբաղվել պարով (բալետ, ջազ, ժամանակակից, հարավասիական ազգագրական պար և դասական պար)[8]։ Ապա հավասարապես սկսել է հետաքրքրվել դերասանությամբ և երաժշտական թատրոնով։ Նա մինչև համալսարանական դերասանական կարիերան Հոլիվուդում շարունակելու համար Լոս Անջելես (Կալիֆոռնիա նահանգ) տեղափոխվելը շարունակել է սովորել և ելույթ ունենալ դպրոցում և հանրային արտադրությունում։

Թիան կինոյում առաջնաելույթ է ունեցել 2005 թվականին՝ «Երկնային գեղեցկուհիներ» ֆիլմում խաղալով հնդիկ պարուհու դեր։ Ընդհանուր առմամբ Սիրկարը խաղացել է ավելի քան 30 ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Նա նաև հայտնի է «Հյուրանոց շների համար» (Մերիանի դերը, 2009), «Հայրիկը կրկին 17 տարեկան է» (Սամանտայի դերը, 2009), «Վամպիրի օրագրերը» (Էյմի Բրեդլիի դերը, 2010), «Շահույթով ընկերներ» (մատուցողուհու դերը, 2011) և «Կադրեր (ֆիլմ)» (Նեի Պատելի դերը, 2013) ֆիլմերերում կամ հեռուստասերիալներում խաղացած դերերով[9]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դերը
2005 Երկնային գեղեցկուհի Heavenly Beauties Նեյա Պատել
2007 Հաուս House Ուսանողուհի № 1
2007 Հանա Մոնտանա Hannah Montana Նատաշա
2007 Լուսնի լույս Moonlight Բժիշկ № 2
2008 Տերմինատոր։ Պայքար ապագայի համար Terminator: The Sarah Connor Chronicles Զոի
2008 Համալսարան Greek Էմմա
2008 Համարներ Numbers Շազա Ռաֆիկ
2008—2009 Ամեն ինչը տիպ-տոպ, կամ Կյանք տախտակամածի վրա The Suite Life on Deck Պադմա
2009 Հյուրանոց շների համար Hotel for Dogs Մերիանն
2009 Հայրիկը կրկին 17 տարեկան է 17 again Սամանտա
2009 Ֆինեսն ու Ֆերբը Phineas and Ferb Միշթի (թարգմանչուհի)
2010 Հաղթահարել կամ կոտրվել Make It or Break It Մորգան Ուեբսթեր
2010 Վամպիրի օրագրերը The Vampire Diaries Էյմի Բրեդլի
2011 Ծովային ոստիկանություն։ Հատուկ ստորաբաժանում NCIS Լոռեն Դոննելլի
2011 Շահույթով ընկերներ Friends with Benefits մատուցողուհի
2012 Հպում Touch Վերոնիկա/ Նանդու
2013 Բժիշկ Էմիլի Ուենս Emily Owens M.D. Խլոյա
2013 Կադրեր The Internship Նեյա Պատել
2013 Իսթ Էնդի կախարդները Witches of East End Էմմի Մեթյուզ
2014—2016 Աստղային պատերազմներ։ Ապստամբներ Star Wars Rebels Սաբին Վրեն (թարգմանչուհի)
2016—2020 Լավ տեղ The Good Place Վիկի/ Դենիզ/ իսկական Էլիանոր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 https://www.thefamouspeople.com/profiles/tiya-sircar-48610.php
  3. «Tiya Sircar Talks "The Internship" & Possible "Vampire Diaries" Return». YouTube. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.
  4. González, Rodrigo Gutiérrez (2024 թ․ մայիսի 16). «Efemérides: los acontecimientos más importantes del 16 de mayo; Quién nació un día como hoy». Infobae. ProQuest 3056138875. «1982: Clément Turpin, árbitro de fútbol francés. 1982: Tiya Sircar, actriz estadounidense. 1983: Nancy Ajram, modelo, escritora y cantante libanesa.»
  5. Martindale, David (April 8, 2018). "Arlington's Sircar savors new role in 'Alex, Inc.'". Fort Worth Star-Telegram. p. 3D. Retrieved April 27, 2025. "You can take the girl out of Texas, but you can’t take Texas out of the girl. That's certainly true of Tiya Sircar, the leading lady of 'Alex, Inc.', a new ABC comedy that airs at 7:30 p.m. Wednesday. 'I’m so Texan that all of my non-Texas friends get sick of hearing me talk about home,' says the actress, who was born and raised in Arlington."
  6. «Tiya Sircar Gets Lead Role on ABC Comedy-Drama 'Alex, Inc.'». India-West. 2018 թ․ փետրվարի 23. էջ C. ProQuest 2010771283. «Indian American actress Tiya Sircar is gearing up for another impactful role. The Arlington, Texas, native has booked a lead role on the upcoming ABC series, 'Alex, Inc.,' which is based on Alex Blumberg's successful podcast, 'StartUp.'»
  7. Paul, Arielle (April 21, 2018). "It's like a whole other country; Actress's Indian and Lone Star State roots create a unique version of home". The Los Angeles Times. p. J16. Retrieved April 27, 2025. "'My parents are from India, and I grew up in Arlington, Texas, so both backgrounds bring their own aesthetic sensibility,' said Sircar, who stars in ABC's new series 'Alex, Inc.'"
  8. Ghosh, Ananya (2018 թ․ նոյեմբերի 17). «How to be South Asian in America». Hindustan Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
  9. «Tiya Sircar greets fans at The Internship Premiere in Westwood». YouTube. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիյա Սիրկար» հոդվածին։