Թիմ Ռայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թիմ Ռայան
Rep. Tim Ryan Congressional Head Shot 2010.jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Bowling Green State University?[1], Նյու Հեմփշիրի համալսարան, Franklin Pierce Law Center?[1] և John F. Kennedy High School (Warren, Ohio)?[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և սցենարիստ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[2]
Ծննդյան օր հուլիսի 16, 1973(1973-07-16) (46 տարեկան)
Ծննդավայր Niles, Trumbull County, Օհայո, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
 
Կայք՝ timryan.house.gov

Թիմատի Ջոն Ռայան (անգլ.՝ Timothy John Ryan, հուլիսի 16, 1973(1973-07-16), Niles, Trumbull County, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության անդամ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ (2003 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1973 թվականի հուլիսի 16-ին Օհայո նահանգի Նայլզ քաղաքում։ Ավագ դպրոցում խաղացել է ամերիկյան ֆուտբոլ, դարձել է թիմի աստղը քվոտերբեկի դիրքում, սկսել է հանդես գալ հեղինակավոր Յանգստաունի համալսարանի թիմում, սակայն պրոֆեսիոնալ սպորտային կարիերայով հանդես չի եկել ծնկի վնասվածքի պատճառով։ Տեղափոխվել է Բոուլինգ-Գրին նահանգի համալսարան, որն ավարտել է քաղաքագիտության բակալավրի աստիճանով։ Դոկտորական աստիճան իրավամբ ստացել է Նյու Հեմփշիրի համալսարանի իրավունքի դպրոցում, նաև սովորել է Ֆլորենցիայի համալսարանում՝ Փենսիլվանիայի նահանգի համալսարանի իրավունքի դպրոցի միջազգային ծրագրով: 1995-1997 թվականներին կարիերա է սկսել կոնգրեսական Ջեյմս Թրեֆիկանտի աշխատակազմում, այնուհետև աշխատել է Թրումբուլի շրջանի դատախազի գրասենյակում[3]։

2001 թվականին ընտրվել Է Օհայոյի Սենատ, 2002 թվականին հաղթել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ընտրություններում՝ զբաղեցնելով Թրեֆիկանտի աթոռը, որը դատապարտվել է կոռուպցիոն մեղադրանքներով[4]։

2006 թվականին պաշտպանել է Secure Fence Act օրինագիծը, որը ենթադրում էր Մեքսիկայի հետ սահմանին արգելքների համակարգ կառուցել անօրինական ներգաղթը կանխելու համար[5]։

2010 թվականին նախաձեռնել է օրինագիծ՝ ազգային արժույթի փոխարժեքն արհեստականորեն նվազեցնող երկրներից ԱՄՆ ապրանքների ներմուծման համար արգելված մաքսային սակագներ սահմանելու մասին (առաջին հերթին նկատի է առնվել Չինաստանը), որը, սակայն, այդպես էլ չի քննարկվել Սենատի կողմից։ Ի սկզբանե հավանություն է տվել ԱՄՆ-ի համար մատչելի առողջապահության մասին ակտում Ստուպակ-Փիթսի փոփոխությանը, որը նախատեսում էր դաշնային բյուջեից աբորտների ֆինանսավորման սահմանափակում, սակայն 2015 թվականի հունվարին հայտարարել էր կանանց ընտրության ազատության երաշխավորման նկատմամբ իր դիրքորոշման փոփոխության մասին։

2019 թվականի ապրիլի 4-ին պաշտոնապես հայտարարել է 2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից իր թեկնածության առաջադրման համար պայքարի մեջ մտնելու մասին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=R000577
  2. https://github.com/unitedstates/congress-legislators
  3. Theresa Seiger (2019-04-12)։ «Who is Tim Ryan? 8 things to know about the US representative and presidential hopeful» (անգլերեն)։ Atlanta Journal-Constitution։ Վերցված է 2019-05-26 
  4. Jackie Borchardt and Deirdre Shesgreen (2019-04-04)։ «Who is Tim Ryan? 5 things to know about the Ohio Democrat running for president» (անգլերեն)։ Cincinnati Enquirer։ Վերցված է 2019-05-26 
  5. Joe Perticone (2019-04-12)։ «Tim Ryan is running for president in 2020. Here's everything we know about the candidate and how he stacks up against the competition» (անգլերեն)։ Business Insider։ Վերցված է 2019-05-21 
  6. Ali Vitali (2019-04-04)։ «Ohio Rep. Tim Ryan throws his name into growing 2020 field» (անգլերեն)։ NBC News։ Վերցված է 2019-05-20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]