Թիմ Հանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիմ Հանտ
Ծնվել էփետրվարի 19, 1943(1943-02-19)[1][2][3] (81 տարեկան)
Նեստոն, Չեստեր և Արևմտյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկենսաքիմիկոս և քիմիկոս
Հաստատություն(ներ)Cancer Research UK?
Գործունեության ոլորտԿենսաքիմիա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Եվրոպական ակադեմիա[4]
Ալմա մատերՔլեր քոլեջ, Դրագոն սքուլ և Մագգալեն քոլեջի դպրոց
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5][6]
Գիտական ղեկավարԱշեր Կորներ
Եղել է գիտական ղեկավարHugh Reginald Brentnall Pelham? և Jonathon Noe Joseph Pines?
Պարգևներ
Ամուսին(ներ)Մերի Քոլինս
ՀայրՌիչարդ Ուիլյամ Հանթ
ՄայրԿատարինա Եվա Ռոուլանդ[9]
 Tim Hunt Վիքիպահեստում

Ռիչարդ Թիմոթի Հանտ (անգլ.՝ Richard Timothy (Tim) Hunt, փետրվարի 19, 1943(1943-02-19)[1][2][3], Նեստոն, Չեստեր և Արևմտյան Չեշիր, Չեշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կենսաքիմիկոս, 2001 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում, որին արժանացել է ցիկլինով և ցիկլին-կախվածության կինեզի միջոցով կորիզավոր բջջի կենսական ցիկլի կարգավորման բացահայտման համար։

1991 թվականին դարձել է Լոնդոնի թագավորական ընկերություն անդամ, իսկ 1999 թվականին՝ ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամ։

Սեքսիստական սկանդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 9-ին Թիմ Հանտը ելույթ է ունեցել Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում կայացած գիտական լրագրության գիտաժողովի պաշտոնական ընթրիքի ժամանակ։ Իր ողջույնի խոսքում, ինչպես հայտնի է դարձել[10], նա ասել է.

Տարօրինակ է, որ այնպիսի շովինիստական հրեշի, ինչպիսին ես եմ, խնդրել են ելույթ ունենալ կին գիտնականների առջև։ Ես ունեմ երեք խնդիր լաբորատորիայի աղջիկների հետ՝ դու սիրահարվում ես նրանց, նրանք սիրահարվում են քեզ, և երբ նրանց քննադատում ես, նրանք լաց են լինում։ Հավանաբար անհրաժե՞շտ է առանձին լաբորատորիաներ ստեղծել տղաների և աղջիկների համար։

Իսկ հիմա՝ լուրջ։ Ես հիացած եմ Կորեայի տնտեսական զարգացմամբ։ Եվ կին գիտնականները անվիճելիորեն դրանում մեծ դեր են խաղացել։ Գիտությանը անհրաժեշտ են կանայք, և դուք պետք է զբաղվեք գիտությամբ՝ չնայած բոլոր խոչընդոտներին, չնայած ինձ նման հրեշների գոյությանը։

Այդ կատակը ընդունվել է որպես «սեքսիստական» ներկա կին լրագրողներից մեկի կողմից, և համատեքստից դուրս հանված արտահայտությունները հրապարակվել են նրա Թվիթերում[11], ինչի հետևանքով հետագայում քննադատության ալիք է բարձրացել Հանտի դեմ։ Դրա պատճառով գիտնականը ստիպված է եղել հրաժարական տալ պատվավոր պրոֆեսորի պաշտոնից, ինչի մասին հաղորդվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի կայքում[12]։ Հետագայում մի շարք գիտնականներ և լրագրողներ կասկածի տակ են առել ինչպես տեղի ունեցածի վերաբերյալ հասարակության կտրուկ վերաբերմունքի արդարացիությունը, այնպես էլ Հանտի խոսքերի կոռեկտությունը[13]։

Հասարակական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին ստորագրել է Գրինփիսին, Միավորված ազգերի կազմակերպությանը և ամբողջ աշխարհի ղեկավարություններին ուղղված կոչը՝ դադարացնելու պայքարը Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների դեմ[14][15][16]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմ Հանտն ամուսնացել է Մերի Քոլինզի հետ, որը նույնպես սովորել է Քեմբրիջի համալսարանում։ Նրանք ունեն երկու դուստր[17]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրյալ հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  4. https://www.ae-info.org/ae/User/Hunt_Tim
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. CONOR.Sl
  7. The Nobel Prize in Physiology or Medicine 2001Nobel Foundation.
  8. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  9. Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  10. Saul, Heather (2015 թ․ հունիսի 24). «Richard Dawkins demands apology from Sir Tim Hunt's critics and claims leaked transcript shows 'sexist' comments were 'light-hearted banter'». The Independent. London. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
  11. Connie St Louis on Twitter: Nobel scientist Tim Hunt FRS @royalsociety says at Korean women lunch “I’m a chauvinist and keep ‘girls’ single lab.
  12. «Sir Tim Hunt FRS and UCL». UCL. 2015 թ․ հունիսի 10.
  13. «A very flawed accuser: Investigation into the academic who hounded a Nobel Prize winning scientist out of his job reveals troubling questions about her testimony». Daily Mail. 2015 թ․ հունիսի 26.
  14. 107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs
  15. Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)
  16. Список нобелевских лауреатов подписавших письмо
  17. "HUNT, Sir Tim". Who's Who. ukwhoswho.com. 2015 (online Oxford University Press ed.). A & C Black, an imprint of Bloomsbury Publishing plc. (subscription or UK public library membership required) (subscription required)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիմ Հանտ» հոդվածին։