Թիմ Արմենիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Թիմ Արմենիա» (անգլ.՝ Team Armenia), հայկական շախմատային օնլայն ակումբ Chess.com շախմատային կայքում (Chess.com-ը օնլայն շախմատի ամենահայտնի հարթակն է իր ավելի քան 10.000.000 գրանցված անդամներով)։ Ակումբը հիմնադրվել է 2008 թ. հոկտեմբերի 25-ին, մասնակցում է Chess.com կայքի ամենահայտնի մրցաշարերին՝ World League, Euro League, Chess960 World League: 2013 թվականից սկսած մրցաշարերի արդյունքները հնարավոր է տեսնել հետևյալ կայքում՝ chessleagues.com: «Թիմ Արմենիան» իր հաջողություններով Chess.com կայքի ազգային առաջատար ակումբներից մեկն է։

«Թիմ Արմենիա»-ի նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

World League 2012 եզրափակիչ արդյունքներ

«Թիմ Արմենիա»-ի գլխավոր նվաճումներն են

Անդամագրությունը թիմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմի անդամ կարող են դառնալ Chess.com կայքում գրանցված միայն ազգությամբ հայ օգտատերերը։ Գրանցման հայտն ընդունվում է թիմի գլխավոր էջից, որին կարճ ժամանակում արձագանքում են թիմի ադմինիստրատորները։

Թիմի կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թիմ Արմենիա»-ում գրանցված են ավելի քան 1200 օգտատերեր, որոնցից առավել ակտիվորեն մասնակցում են մոտ 230-ը։ Նրանց կազմում են տարբեր տարիքային խմբերի ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ շախմատիստներ։ Վերջիններիս թվում են Մելիքսեթ Խաչիյանը, Դավիթ Պետրոսյանը, Տաթև Աբրահամյանը և այլք։ Թիմի անդամների գերակշիռ մասը բնակվում է Հայաստանում, սակայն անդամներ կան նաև ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսպանիայից, Հունաստանից, Շվեյցարիայից, Կանադայից, Շվեդիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից և Ավստրիայից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]