Թիմե
Թիմե նորվ.՝ Time | ||||
---|---|---|---|---|
| ||||
![]() | ||||
Երկիր | ![]() | |||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | |||
Մտնում է | Ռուգլան ֆյուլքե | |||
Վարչկենտրոն | Բրյունե | |||
Հիմնական լեզու | Նյունորսկ | |||
Բնակչություն | ▲19 353 մարդ (հունվարի 1, 2022)[1] | |||
Տարածք | 183.43 | |||
![]() | ||||
Սահմանակցում է | Սաննես, Էսդալ, Բերկրեյմ, Հո և Կլեպ | |||
Ժամային գոտի | UTC+1 | |||
ISO 3166-2 կոդ | 1121 | |||
time.kommune.no |
Թիմե (նորվ.՝ Time), կոմունա (համայնք) Նորվեգիայի Ռուգլան ֆյուլքեյում (մարզում)։ Կոմունայի վարչական կենտրոնը Բրյունե քաղաքն է։ Պաշտոնական լեզուն համարվում է Նյունորսկը։ Զբաղեցնում է 183.43 կմ² տարածք[2]։
Թիմեի զինանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմե կոմունայի զինանշանը իրենից ներկայացնում է կարմիր գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա՝ կենտրոնական մասում պատկերված է սպիտակ թռչուն՝ ի պատիվ կոմունայի գեղեցիկ բնության մեջ բնակվող թռչունների, հատկապես՝ հոպոպի[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Թիմե կոմունայում բնակվում է 18 572 մարդ։ Վերջին 60 տարում բնակչության թվաքանակը կայուն աճ է գրանցել[2]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմե կոմունանյի տնտեսության հիմնական ճյուղը զբոսաշրջությունն է։ Իր գեղեցիկ բնության շնորհիվ կոմունան գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների, հատկապես՝ թռչուններ դիտարկողներին և լուսանկարողներին։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Alders- og kjønnsfordeling i kommuner, fylker og hele landets befolkning (K) 1986 - 2022 — Statistics Norway, 2022.
- ↑ 2,0 2,1 2,2 Kristiania, Norge: W. C. Fabritius & sønners bogtrikkeri. pp. 139–142.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոմունայի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Archived 2007-10-01 at the Wayback Machine. (նորվեգերեն)