Թիկնոցակիր մողես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թիկնոցակիր մողես
Rhinoceros Iguana
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Մողեսներ
Ընտանիք Ագամաներ
Տեսակ Թիկնոցակիր մողես
Լատիներեն անվանում
Chlamydosaurus kingii
Gray, 1827
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Թիկնոցակիր մողես (լատ.՝ Chlamydosaurus kingii), մողեսակերպերի կարգի ագամաների ընտանիքին պատկանող մողեսի տեսակ:

Իր անվանումը ստացել է պարանոցի մասում լայն ատամնաեզր օձիքի (թիկնոցի) առկայության պատճառով, որն ընդգրկում է ամբողջ պարանոցը, ընդհատվում է ծոծրակի և կոկորդի հատվածում[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է միայն Օվկիանիա աշխարհամասում: Տարածվածության արեալը ներառում է Ավստրալիայի հյուսիսարևմտյան մասը և Պապուա Նոր Գվինեայի հարավը:

Ապրում են չոր անտառներում և անտառային տափաստաններում:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիկնոցակիր մողեսի երկարությունը հասնում է 80 սմ-ի: Ունի վարդագույն կամ մուգ գորշ գունավորում: Արուի թիկնոցն ունի խայտաբղետ գեղեցիկ գունավորում:

Ապրում է ծառերի վրա, բայց իջնում է գետին և սնվում միջատներով ու մանր կենդանիներով՝ այլ մողեսներով և մկներով:

Հանգիստ վիճակում օձիքը լինում է կոկորդի հատվածում ծալքավորված: Անհանգիստ, գրգռված վիճակում իսկույն ընդարձակվում է: Միաժամանակ բացում է երախը:

Նման ձևով վախեցնում է նույնիսկ օձերին և շներին: Այդ վիճակը նախազգուշացնող է և նա կարող է հարձակվել և կծել: Նա կարող է նաև վազել հետևի վերջույթների վրա՝ մարմինը պահելով ուղղաձիգ դիրքում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 208 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։