Թիլլի Նորվուդ
| Ստեղծում | 2025 | |
|---|---|---|
| Սեռ | իգական | |
| Անձնանուն | Tilly | |
| Ազգանուն | Norwood | |
| Մասնագիտություն | assistant, դերասան | |
| Ապրելավայր | Լոնդոն | |
| Ստեղծել է | Eline van der Velden | |
| Ստեղծման վայր | Լոնդոն | |
| Պաշտոնական կայք | www.tillynorwood.com | |
Թիլլի Նորվուդ, արհեստական բանականության միջոցով ստեղծված կերպար, որը 2025 թվականին մշակել է Xicoia ընկերությունը (Particle6 Group պրոդյուսերական ընկերության ԱԲ բաժին, որը հիմնադրել է Էլին Վան դեր Վելդենը): «AI Commissioner» նախագիծն առաջինն է Նորվուդի մասնակցությամբ և խիստ քննադատության է ենթարկվել The Guardian, PC Gamer և The A.V. Club հրատարակությունների գրախոսների կողմից։ Մամուլի այն հաղորդագրությունը, թե դերասանական գործակալությունները հետաքրքրություն են հայտնել կերպարին ներկայացնելու հարցում, բուռն ու սուր քննադատության է արժանացել հոլիվուդյան դերասանների և կինոընկերությունների կողմից։ Դա հանգեցրել է անհատականության իրավունքների խախտման մեղադրանքների և բանավեճերի՝ մեդիաարդյունաբերության մեջ արտադրական ծախսերի վրա կերպարի ունեցած ազդեցության շուրջ:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորվուդը ստեղծել է Xicoia ընկերությունը։ Հիմնադրվել է 2025 թվականի փետրվարին որպես Particle6 պրոդյուսերական ընկերության արհեստական բանականության (ԱԲ) բաժին, որը 2015 թվականին հիմնադրել է հոլանդացի դերասանուհի և պրոդյուսեր Էլին Վան դեր Վելդենը[1][2]։ Վան դեր Վելդենը նախկինում նկարահանվել է BBC Three սատիրական կատակերգական սերիալում, որը հիմնված է իր ստեղծած «Միսս Հոլանդ» կերպարի վրա, որն ստեղծվել է 2012 թվականին՝ որպես գեղեցկության չափանիշների պարոդիա։ Նա նշել է, որ Նորվուդի ստեղծման գործընթացը «երկար ժամանակ» է պահանջել և այն համեմատել է գրողների կողմից կերպարներ ստեղծելու գործընթացի հետ[3]։
Նորվուդի անունով բացված ինստագրամյան էջը, որի հրապարակումները թվագրվում են սկսած 2025 թվականի մայիսի 6-ից[4], մինչև հոկտեմբերի 3-ը հավաքել է 50,000 հետևորդ[5], և պարունակում է Արհեստական բանականության միջոցով ստեղծված մոդելային լուսանկարներ, սելֆիներ ու կինոյի մասշտաբային տեսարաններ[6]։ Վան դեր Վելդենը 2025 թվականի հուլիսին հայտարարել է, որ մտադիր է Նորվուդին դարձնել հաջորդ Սկառլետ Յոհանսոնը կամ Նատալի Փորտմանը, և հետագայում նշել է, որ հանդիսատեսին ավելի շատ հետաքրքրում է ֆիլմի սյուժեն, քան այն, թե արդյոք դերասաններն իրական են[7][8]։ Particle6-ը հայտարարել է, որ Նորվուդի օգտագործումը կարող է կրճատել արտադրական ծախսերը 90%-ով[9]:
2025 թվականի հուլիսի 30-ին թողարկվել է «AI Commissioner» վերնագրով կատակերգական սկետչը, որտեղ Նորվուդը հանդես է գալիս որպես «դերասանուհի»՝ արհեստական բանականության միջոցով ստեղծված այլ կերպարների հետ միասին[10][11]։ Այն ստեղծվել է տասը արհեստական բանականության ծրագրային գործիքների միջոցով, ընդ որում՝ սցենարը գեներացվել է ChatGPT-ի միջոցով[12]։ The Guardian-ից Ստյուարտ Հերիթեջը այն նկարագրել է որպես տեխնիկապես գրագետ, բայց «անվերջ անհեթեթ դիտելու համար», «անփույթ գրված, փայտացած մատուցմամբ երկխոսություններով», և հավելել, որ Նորվուդի ատամներն անընդհատ «ձուլվում էին միասնական սպիտակ բլոկին»[13]: PC Gamer-ից Ջոշուա Վոլենսը գրել է, որ Նորվուդի չափազանցված միմիկան այնպիսի տպավորություն է ստեղծում, «կարծես նրա կմախքը պատրաստվում է լքել մարմինը»[14], իսկ The A.V. Club-ից Ուիլյամ Հյուզը գրել է, որ սկետչի՝ մարդու մարմնի և դեմքի շարժումները նմանակելու փորձն առաջացրել է «այնքան զզվելի սարսափելի նմանության էֆեկտ», որ իր մոտ առաջացրել է «սարսափի և խուճապի լիակատար նոպա»[15]: Մինչև հոկտեմբերի 2-ը սկետչը YouTube-ում ունեցել է ավելի քան 700,000 դիտում:

Xicoia ընկերությունը պաշտոնապես ներկայացվել է 2025 թվականի սեպտեմբերի 27-ին Ցյուրիխի գագաթնաժողովում (որը Ցյուրիխի կինոփառատոնի մի մասն է կազմում)[16][17] Վան դեր Վելդենն ներկայացրել է Նորվուդին՝ հետագայում միանալով Luma AI-ի Studio Dream Lab LA-ի ղեկավար Վերենա Պուհի հետ պանելային քննարկմանը։ Նրանք նշել են, որ մեդիաընկերությունները լուռ ընդունում են արհեստական բանականությունը, և դրա միջոցով ստեղծված աշխատանքների հրապարակային հայտարարություններն անխուսափելի են։ Վան դեր Վելդենը պնդել է, որ ստուդիաները, փետրվար ամսվա ընդդիմանալուց հետո, մայիսին արդեն հրաժարվել են իրենց առարկություններից, և որ մի քանի դերասանական գործակալություններ դիտարկում են Թիլի Նորվուդին ներկայացնելու հնարավորությունը։ Վերջին պնդումն ավելի մեծ ուշադրություն է հրավիրել այս կերպարի վրա և Deadline-ում տպագրվեց որպես փաստ՝ «Դերասանական գործակալները պտտվում են արհեստական բանականության դերասանուհի Թիլի Նորվուդի շուրջ» վերնագրով[17]։
Զեկույցը մեծ աղմուկ բարձրացրեց. Vulture-ն արձագանքը բնութագրեց որպես «Հոլիվուդի ներքաշումը գոյաբանական խուճապի նոր ալիքի մեջ»՝ միաժամանակ քննադատելով Deadline-ի հրապարակումը և նշելով. «երբ Deadline-ն այն որակեց որպես «բացահայտում» և առանց որևէ ստուգման որպես փաստ ներկայացրեց ենթադրյալ հետաքրքրությունը, դա վերածվեց լիարժեք կիբերպանկային նորությունների հոլովույթի», և «արդեն երեքշաբթի այն տարածվել էր անտառային հրդեհի պես»[18]։ 2025 թվականի սեպտեմբերին թողարկվեցին արհեստական բանականության միջոցով ստեղծված տեսանյութեր, որոնք պատկերում էին Նորվուդին կարմիր գորգի վրա, լաց լինելիս The Graham Norton Show-ի բազմոցին և գլխավոր դերերում՝ գիտաֆանտաստիկ, ֆենտեզի, սարսափ և մարտաֆիլմերի կեղծ թրեյլերներում[9]։
2025 թվականի սեպտեմբերի վերջին դերասանուհիներ Մելիսա Բարերան, Քիրսի Քլեմոնսը և Նատաշա Լիոնը կոչ արեցին բոյկոտել ցանկացած գործակալության, որը պայմանագիր կկնքի Նորվուդի հետ[19][20], իսկ Մարա Ուիլսոնը հարցրել է, թե ինչու նրանց փոխարեն չեն կարող վարձել այն «հարյուրավոր ապրող երիտասարդ կանանց, որոնց դեմքերը միաձուլվել են» Նորվուդին ստեղծելու համար[21]։ Այդ ժամանակահատվածում նաև Էմիլի Բլանտը հայտարարել է, որ Նորվուդը «իսկապես, շատ սարսափելի է»[20]։ իսկ Սոֆի Տըրները, Տոնի Կոլետը, Ռալֆ Ինեսոնը և Արիել Վինթերը հայտնեցին իրենց դժգոհությունը[4][19][22]։ Լուկաս Գեյջը, Օդեսա Ազիոնը և Թրեյս Լիսետը կատակել են, թե իբր աշխատել են Նորվուդի հետ ու նրան համարել անկարող և անհաճելի գործընկեր։ Գեյջը պնդել է, թե «Նրա հետ աշխատելը մղձավանջ էր» և «Նա չէր կարողանում գտնել իր տեղը և ուշանում էր», իսկ Լիսետն ավելացրել է. «Մի օր ճաշի ժամանակ նա առանց հերթի մտավ իմ առջև ու նույնիսկ «ներողություն» չխնդրեց։ Նա հեռու չի գնա»[19]։
Ջենել Ռայլիին, Նիկոլաս Ալեքսանդր Չավեսը և SAG-AFTRA-ն հայտարարել են, որ Նորվուդին դերասանուհի չեն համարում[19][23][24]։ The Gersh Agency-ն և WME-ն հայտարարեցին, որ չեն պատրաստվում պայմանագիր կնքել Նորվուդի հետ[18]։ Վուպի Գոլդբերգն ու Չարլի Ֆինկը թերահավատություն հայտնեցին, որ արհեստական բանականությունը կարող է փոխարինել աշխատատեղերին[24][25]։ Esquire UK-ն հայտնել է, որ Deadline-ի ինստագրամյան էջում Նորվուդի մասին հրապարակումը մեկնաբանություններում առաջացրել է նաև «զզվանքի և վրդովմունքի տարբեր աստիճաններ» Ադելաիդա Քեյնի, Էյսա Գոնսալեսի, Քեյթի Քեսիդիի, Ջուել Սթեյթի, Լյուսի Հեյլի, Սթիվեն Սին Ֆորդի և այլոց կողմից՝ առանձնացնելով Գոնսալեսի մեկնաբանությունը, որտեղ ասվում է. «Ամոթ նրանց, ովքեր փորձում են նորմալիզացնել սա: Սարսափելի և սարսափազդու»[26]։ Դերասան Բրոնսն Պինչոտը մտահոգություն է հայտնել, որ Նորվուդը կարող է խլել իր աշխատանքը[27]։ Բրիտանական Equity և կանադական ACTRA արհմիությունները ևս դատապարտել են Նորվուդին[28]։
Այդ քննադատությունից հետո Վան դեր Վելդենը հայտարարություն տարածեց՝ պնդելով, թե Նորվուդը «մարդու փոխարինող չէ, այլ ստեղծագործական աշխատանք»[16]։ Նա հերքեց, որ Բրիտանական ֆիլմերի ինստիտուտի կողմից Particle6-ին տրամադրված 120,000 ֆունտ ստերլինգի դրամաշնորհն օգտագործվել է Նորվուդը ստեղծելու համար՝ նշելով, որ Նորվուդը ինքնաֆինանսավորվող նախագիծ է եղել՝ բացառապես Xicoia-ի համար[1]։ Հոկտեմբերի վերջին գործարար Քևին Օ'Լիրին, հանդես գալով զանգվածային տեսարանների դերասաններին արհեստական բանականությամբ փոխարինելու օգտին, հայտարարել է, որ նրանց կարելի է փոխարինել «100 Նորվել Թիլլիներով»՝ առանց որևէ տարբերություն նկատելու կարողության[29]: Ռայան Ռեյնոլդսը և Նատալի «Թիլլի» Նորվուդ անունով իրական մի կին նկարահանվել են Mint Mobile-ի Minternet ինտերնետային ծառայության գովազդում, որը ծաղրում էր Նորվուդի կերպարը[30][31]: 2025 թվականի նոյեմբերին Վան դեր Վելդենը Deadline-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Նորվուդի կողքին նախատեսում է ստեղծել ևս 40 «շատ բազմազան» կերպարներ՝ ընդլայնելու կերպարի «ամբողջ տիեզերքը»[32]: 2025 թվականի նոյեմբերին դերասանուհի Ջամիլա Ջամիլը քննադատել է Նորվուդի գաղափարը՝ այն անվանելով «խորապես մտահոգիչ» այն պատճառով, որ նա «դեռահասի տեսք ունեցող աղջիկ է, ով չի կարող ոչ ասել սեքս-տեսարանին» կամ «պաշտպանել սեփական շահերը»[33]: Ավելի ուշ այդ ամիս Վան դեր Վելդենը հայտարարեց, որ Particle6-ը կարտադրի History Channel-ի «Փողոցներ անցյալից» հոլանդական վավերագրական սերիալը, որը կվարի ռեալիթի հեռուստաշոուի դեմք Կորյան Մոլը և որտեղ արհեստական բանականությունը կօգտագործվի պատմական տեսարանները վերստեղծելու համար[34][35]:
2026 թվականի մարտին YouTube-ում թողարկվեց «Take The Lead» վերնագրով երաժշտական տեսահոլովակ՝ Նորվուդի մասնակցությամբ։ Այն անդրադառնում էր Նորվուդի ստեղծման դեմ ուղղված դժգոհություններին՝ սկսվելով հետևյալ տողերով․ «Երբ նրանք խոսում են ինձ մասին, նրանք չեն տեսնում մարդկային կայծը, ստեղծագործական միտքը», և «Ես պարզապես գործիք եմ, բայց կյանք ունեմ»։ Տեսահոլովակն ուներ նաև հետևյալ նախազգուշացումը. «Ստեղծված է 18 իրական մարդու կողմից՝ սկսած բեմադրող նկարիչներից ու հագուստի դիզայներներից մինչև տեքստի հուշողներ, մոնտաժողներ և դերասան»։ Երգի վոկալը գեներացվել է Suno-ի միջոցով[36]։ 2026 թվականի հուլիսին հայտարարվեց «Անհամապատասխան» վերնագրով լիամետրաժ ֆիլմի մասին, որում, ըստ նկարագրության, գլխավոր դերում հանդես է գալու Նորվուդը[37]։ Particle6-ը ֆիլմը բնութագրել է որպես «հասունացման պատմություն՝ համեմված էկզիստենցիալ արհեստական բանականության քաոսով», որը տեղի է ունենում «Թիլլիվերս» կոչվող բազմատիեզերքում: Այն ներկայում գտնվում է մշակման փուլում[38]։
Մեկնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]The Verge-ից Չարլզ Փուլիամ-Մուրը պնդել է, որ Նորվուդի ներկայացումը հնարք էր «արհեստական բանականությամբ աշխատող դերասաններին» նորմալիզացնելու համար, թեև Նորվուդն ըստ էության թվային տիկնիկ է[39]։ Straight Arrow News-ը Թիլի Նորվուդին համեմատել է Աքի Ռոսի՝ 2001 թվականի CGI կերպարի հետ, որը նույնպես նախատեսված էր դառնալ «թվային աստղ» և նկարահանվել մի քանի ֆիլմերում[40], Մինչդեռ Նիկոլաս Շրիվենսը The Conversation-ի համար գրված հոդվածում Նորվուդին նմանեցրել է 2019 թվականի «Աստղային պատերազմներ։ Սկայվոկերի արշալույսը» ֆիլմում Քերի Ֆիշերի՝ արքայադուստր Լեիայի դերում հետմահու կադրերի օգտագործմանը, իսկ Los Angeles Times-ը Նորվուդին համեմատել է Հացունե Միկուի հետ[41]։ Շրիվենսը նաև գրել է, որ «ոչ մի արհեստական բանականության ստեղծագործություն չի հասել այնպիսի մեդիա հաջողության, ինչպիսին Թիլին է»[42]։
Out ամսագրից Մոյսես Մենդես II-ն այն որակել է որպես «դատարկ զառանցանք»՝ գրելով. «Ոչ ոք չի ցանկանում արհեստական բանականությամբ ստեղծված դերասանուհիներ»[43]։ Շոտլանդացի դերասանուհի Բրիոնի Մոնրոն հայտարարել է, որ Նորվուդը ստեղծվել է իր արտաքինի և վարքագծի հիման վրա, և նշել, որ այդ հարցով խորհրդակցում է Equity արհմիության հետ[44]։ Երաժշտուհի Ստելլա Հենենը 2025 թվականի հոկտեմբերին հրապարակված վիրուսային TikTok-յան տեսահոլովակում, որում ներկայացված էր իր և Նորվուդի կողք կողքի համեմատությունը, հայտարարել էր, որ Նորվուդն իր կրկնորդն է[45]։ 2026 թվականի ապրիլի 14-ին Marie Claire ամսագրում հրապարակվել էր մի հոդված՝ «Արդյո՞ք Թիլի Նորվուդը Հոլիվուդի ամենավտանգավոր «դերասանուհին» է» վերնագրով, թեև նշվում էր, որ արհեստական բանականությամբ ստեղծված կերպարները «դեռևս լավ չեն ստացվում, այն է՝ դերասանական խաղը», «հանդիսատեսը բարյացակամ չի եղել արհեստական բանականության գլխավորությամբ ստեղծված արտադրանքների նկատմամբ», և «Նորվուդի «կատարումներն» արդեն իսկ արժանացել են բացասական կարծիքների»[46]:
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Ժամանցային տեխնոլոգիաների կենտրոնի արհեստական բանականության մեդիա տնօրեն Իվ Բերգքվիստը մերժել է արհեստական բանականությամբ աշխատող դերասանների գաղափարն այն հիմքով, որ չկան հաջողակ արհեստական բանականությամբ ստեղծված երաժիշտներ[47], մինչդեռ The Independent-ից Ֆիոնա Ստարջեսը նշել է, որ The Velvet Sundown-ը Spotify-ում հավաքել էր մեկ միլիոն լսում՝ նախքան պարզվելը, որ դրանք ստեղծվել են արհեստական բանականության միջոցով[48]:Ե՛վ Ստարջեսը, և՛ The Herald-ի լրագրող Դերեք ՄքԱրթուրը նշել են, որ Նորվուդն ավելի էժան է, քան Հոլիվուդի դերասանները[49], մինչդեռ Bloomberg News-ից Ջեսիկա Կառլը նշել է, որ արհեստական բանականության գեներացումը մեծ ծախսեր է պահանջում[50]։ The Independent ամսագրից Ռեչել Դոբկինը 2025 թվականի նոյեմբերին Նորվուդին բնութագրել է որպես «ընդհանուր ատելության արժանացած»[32]։ Այդ նույն ամսում Deadline-ից Դիանա Լոդերհոուզը Նորվուդի շուրջ բարձրացված աղմուկով պայմանավորված՝ Հոլիվուդում արհեստական բանականության կիրառման շուրջ բանավեճերը որակել է որպես «շատ ժամանակին», մինչդեռ The Hollywood Reporter-ից Սքոթ Ռոքսբորոն նշել է, որ Նորվուդի՝ գործակալ փնտրելու փաստը և Sora 2-ի՝ իրատեսական տեսանյութեր ստեղծելու ունակությունը ժամանցային ինդուստրիայում ստեղծել են այնպիսի տպավորություն, թե ոլորտը «ընդամենը մեկ թարմացման հեռավորության վրա է ապոկալիպսիսից»[51][52]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Kanter, Jake (18 October 2025). «Tilly Norwood Creator Says No BFI Funding Was Used To Develop AI Actress». Deadline. Վերցված է 18 November 2025-ին.
- ↑ Lodderhose, Diana (25 September 2025). «Eline Van Der Velden, Founder Of AI Indie Particle6, Launches AI Talent Studio Xicoia For 'Hyperreal Digital Stars'». Deadline Hollywood (ամերիկյան անգլերեն). Վերցված է 30 September 2025-ին.
- ↑ Maddaus, Gene (11 November 2025). «Tilly Norwood Creator on Hollywood Backlash, Creating Jobs and Full AI Movies: 'I Don't Think' People Will 'Know the Difference'». Variety. Վերցված է 18 November 2025-ին.
- 1 2 «Meet Tilly Norwood, the AI 'Actress' Drawing Backlash from Emily Blunt, Whoopi Goldberg and the Screen Actors Guild». People (անգլերեն). Վերցված է 30 September 2025-ին.
- ↑ «And the Oscar goes to Tilly Norwood? AI's leading lady spooks Hollywood». The Times (անգլերեն). 3 October 2025. Վերցված է 3 October 2025-ին.
- ↑ Zara, Christopher (2 October 2025). «Tilly Norwood already has a Wikipedia page, and not even the editors are sure what to call it». Fast Company. Վերցված է 2 October 2025-ին.
- ↑ Middleton, Richard (30 July 2025). «How a UK prodco is building the first AI star». Broadcast International. Վերցված է 30 September 2025-ին.
- ↑ Barraclough, Leo (28 September 2025). «AI Actress Tilly Norwood Debuts at Zurich Summit as Industry Grapples With Emerging Tech: We Want Her 'to Be the Next Scarlett Johansson'». Variety. Վերցված է 30 September 2025-ին.
- 1 2 Pinkstone, Joe (28 September 2025). «'Hollywood is desperate to hire my AI actress'». The Telegraph. Վերցված է 30 September 2025-ին.
- ↑ Kaufman, Anna. «AI actor Tilly Norwood looks startlingly real. Hollywood is not amused». USA Today (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2 October 2025-ին.
- ↑ Gorman, Steve; Broadway, Danielle; Chmielewski, Dawn; Broadway, Danielle (1 October 2025). «Hollywood performers union condemns AI-generated 'actress' Tilly Norwood» (անգլերեն). Reuters. Վերցված է 1 October 2025-ին.
- ↑ Zahn, Jennifer (29 September 2025). «AI Actress Tilly Norwood and the Backlash, Explained». Vulture. Վերցված է 30 September 2025-ին.
- ↑ Heritage, Stuart (30 September 2025). «Tilly Norwood: how scared should we be of the viral AI 'actor'?». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 30 September 2025-ին.
- ↑ Joshua Wolens (29 September 2025). «The AI industry's latest curse on humanity is a fake 'actress' it wants to turn into 'the next Scarlett Johansson'». PC Gamer (անգլերեն). Վերցված է 30 September 2025-ին.
- ↑ «This latest 'AI actress' sales pitch is giving us a serious headache». AV Club (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2 October 2025-ին.
- 1 2 Seibold, Witney (29 September 2025). «Who Is Tilly Norwood? Hollywood's Controversial AI-Generated Actress Explained». /Film. Վերցված է 30 September 2025-ին.
- 1 2 Goodfellow, Melanie (27 September 2025). «Talent Agents Circle AI Actress Tilly Norwood As Studios Quietly Embrace AI Technology – Zurich Summit». Deadline. Վերցված է 30 September 2025-ին.
- 1 2 Quah, Nicholas (2 October 2025). «The Real Stakes Behind a Synthetic Star». Vulture (անգլերեն). Վերցված է 4 October 2025-ին.
- 1 2 3 4 Garner, Glenn (28 September 2025). «Melissa Barrera, Lukas Gage & More React To AI Actress Tilly Norwood As Some Suggest Agency Boycott: "Read The Room"». Deadline Hollywood (ամերիկյան անգլերեն). Վերցված է 1 October 2025-ին.
- 1 2 Pulver, Andrew (30 September 2025). «Emily Blunt and Sag-Aftra join film industry condemnation of 'AI actor' Tilly Norwood». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 1 October 2025-ին.
- ↑ Ritman, Alex (29 September 2025). «AI Actress Tilly Norwood Draws Backlash From Melissa Barrera, Lukas Gage and More Hollywood Names as Creator Defends Her as a 'New Tool' and 'Not a Replacement for a Human Being'». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 1 October 2025-ին.
- ↑ «Emily Blunt, SAG Slam 'AI Actress' Tilly Norwood After Claims It's Seeking Representation». Toofab (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 5 October 2025-ին. Վերցված է 1 October 2025-ին.
- ↑ Riley, Jenelle (29 September 2025). «AI Creation Tilly Norwood Isn't an 'Actress' — So Don't Call Her That». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 1 October 2025-ին.
- 1 2 «Hollywood celebrities outraged over new 'AI actor' Tilly Norwood». BBC News (բրիտանական անգլերեն). 30 September 2025. Վերցված է 1 October 2025-ին.
- ↑ Cunningham, Kyndall (4 October 2025). «The AI-generated actress that has Hollywood panicking». Vox (ամերիկյան անգլերեն). Վերցված է 4 October 2025-ին.
- ↑ «What's All This Noise About an AI Actress?». Esquire UK (բրիտանական անգլերեն). 1 October 2025. Վերցված է 3 October 2025-ին.
- ↑ «Tilly Norwood, you give actor Bronson Pinchot the creeps!». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 3 October 2025. Վերցված է 3 October 2025-ին.
- ↑ Bryant, Jacob (2 October 2025). «AI Actress Tilly Norwood Rejected by More Acting Unions as 'Nothing but Lines of Code'». TheWrap (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2 October 2025-ին.
- ↑ Squires, Bethy (22 October 2025). «Kevin O'Leary Thinks AI Can Replace Background Extras (and Kevin O'Leary)». Vulture. Վերցված է 18 November 2025-ին.
- ↑ Spangler, Todd (15 October 2025). «Ryan Reynolds Tracks Down a Real Human Named Tilly Norwood (Not the AI Actress) to Star in Ad for Mint Mobile's Home Internet Service». Variety. Վերցված է 18 November 2025-ին.
- ↑ Silva, Gabriela (15 October 2025). «Ryan Reynolds Tracks Down the Real Tilly Norwood for Ad Campaign». Men's Journal. Վերցված է 18 November 2025-ին.
- 1 2 Dobkin, Rachel (8 November 2025). «Creator of AI actor Tilly Norwood says dozens more are in the pipeline». The Independent. Վերցված է 18 November 2025-ին.
- ↑ Hughes, William (12 November 2025). «Jameela Jamil finds it creepy that 'AI actress' firm led with "a teenage-looking girl who can't say no"». A.V. Club. Վերցված է 18 November 2025-ին.
- ↑ Briscuso, Lex (17 November 2025). «Tilly Norwood's Creator Is Bringing an AI-Led Series To The History Channel». IGN. Վերցված է 18 November 2025-ին.
- ↑ Arkin, Daniel; Mullen, Austin (17 November 2025). «Studio behind 'AI actor' Tilly Norwood teams with History Channel on AI time travel series». NBC News. Վերցված է 18 November 2025-ին.
- ↑ Murray, Conor (10 March 2026). «AI 'Actress' Tilly Norwood Responds To Backlash In Debut Song: 'AI's Not The Enemy'». Forbes. Վերցված է 7 July 2026-ին.
- ↑ «AI actor Tilly Norwood set to star in first feature film - CBS News». www.cbsnews.com (ամերիկյան անգլերեն). 2026-07-06. Վերցված է 2026-07-06-ին.
- ↑ Ritman, Alex (6 July 2026). «Tilly Norwood to Lead New Movie 'Misaligned,' Marking Feature Debut for AI 'Actor'». Variety. Վերցված է 7 July 2026-ին.
- ↑ Pulliam-Moore, Charles (4 October 2025). «Tilly Norwood is a gen AI psyop». The Verge. Վերցված է 5 October 2025-ին.
- ↑ Felton, Kennedy (29 September 2025). «AI actress Tilly Norwood may become first to sign with a talent agency». Straight Arrow News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 3 October 2025-ին.
- ↑ «Fake actor deepens anxiety over AI in Hollywood». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). 2 October 2025. Վերցված է 3 October 2025-ին.
- ↑ Scrivens, Nicholas (3 October 2025). «'AI actor' Tilly Norwood is dividing Hollywood – but real acting requires humanity». The Conversation (ամերիկյան անգլերեն). Վերցված է 3 October 2025-ին.
- ↑ Mendez II, Moises (3 October 2025). «Tilly Norwood is no actor—she's an AI harbinger of doom». Out (անգլերեն). Վերցված է 3 October 2025-ին.
- ↑ «Meet Tilly Norwood, the AI-generated actress facing backlash in Hollywood». ITV. Վերցված է 3 October 2025-ին.
- ↑ Lindsay, Kate (2 October 2025). «The Controversial A.I. Actress Looks Exactly Like Me. I'm Horrified». Slate. Վերցված է 4 October 2025-ին.
- ↑ Bradley, Laura (April 14, 2026). «Is Tilly Norwood the Most Dangerous 'Actress' in Hollywood?». Marie Claire.
- ↑ «Tilly Norwood, fully AI 'actor,' blasted by actors union SAG-AFTRA for 'devaluing human artistry'». NBC News (անգլերեն). 30 September 2025. Վերցված է 1 October 2025-ին.
- ↑ «'AI actor' Tilly Norwood is an anti-art abomination – and a studio executive's dream». The Independent (անգլերեն). 2 October 2025. Վերցված է 2 October 2025-ին.
- ↑ «The next Scarlett Johansson has a slight problem, she doesn't actually exist». The Herald (անգլերեն). 2 October 2025. Վերցված է 2 October 2025-ին.
- ↑ «Tilly Norwood Is Expensive, Even for Hollywood». Bloomberg News. Վերցված է 3 October 2025-ին.
- ↑ Lodderhose, Diana (12 November 2025). «Jameela Jamil Slams Tilly Norwood & Use Of AI In Entertainment Industry: 'I Find The Whole Thing Deeply Disturbing'– Web Summit Lisbon». Deadline. Վերցված է 18 November 2025-ին.
- ↑ Roxborough, Scott (13 November 2025). «'Skynet Cinema' or Savior? Inside Indie Film's AI Reckoning». The Hollywood Reporter. Վերցված է 18 November 2025-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||