Թիլլի Էսթոն
| Թիլլի Էսթոն | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 11, 1873[1] |
| Ծննդավայր | Վիկտորիա, Ավստրալիա |
| Մահացել է | նոյեմբերի 1, 1947[1] (73 տարեկան) |
| Մահվան վայր | Windsor |
| Գերեզման | St Kilda Cemetery |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | էսպերանտիստ, գրող, բանաստեղծուհի, վիպասան, դաստիարակ, բարեգործ և հասարակական ակտիվիստ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Մաթիլդա Էն Էսթոն (անգլ.՝ Matilda Ann Aston, դեկտեմբերի 11, 1873[1], Վիկտորիա, Ավստրալիա - նոյեմբերի 1, 1947[1], Windsor), ավելի հայտնի որպես Թիլի Էսթոն (անգլ.՝ Tilly Aston), ավստրալացի կույր գրող և մանկավարժ, Վիկտորիայի բրայլյան գրողների ասոցիացիայի և Կույրերի վիճակի բարելավման ասոցիացիայի հիմնադիր: Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության ակտիվիստ:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիլլին ծնվել է Քարիսբրուք քաղաքում, Վիկտորիա նահանգում, 1873 թվականին: Նա կոշկակար Էդվարդ Էստոնի և նրա կնոջ՝ Էննի ութ երեխաներից կրտսերն էր:Ի ծնե թույլ տեսողություն ունենալով, յոթ տարեկան հասակում ամբողջովին կորցրեց տեսողությունը։ Նրա հայրը մահացավ 1881 թվականին։ Վեց ամիս անց պատահաբար հանդիպեց Թոմաս Ջեյմսին՝ նախկին հանքափորի, ով նույնպես կորցրել էր տեսողությունը դժբախտ պատահարի հետևանքով և դարձել էր թափառող միսիոներ[3]։ Նա սովորեցրեց նրան կարդալ Բրայլի գրով։ Շուտով դրանից հետո վերապատվելի Ու. Մոսը, ով այցելել էր Քարիսբրուք Վիկտորիական բուժարանի և կույրերի դպրոցի երգչախմբի հետ, համոզեց նրան ընդունվել Մելբուռնի Սենթ-Քիլդա քաղաքի դպրոց՝ շարունակելու իր կրթությունը։ Հաջողությամբ ավարտելով ուսումնական հաստատությունը 16 տարեկանում՝ Թիլլին դարձավ Ավստրալիայի առաջին կույր քաղաքացին, ով ընդունվեց համալսարան։ Սովորել է Մելբուրնի համալսարանում։ Սակայն Բրայլի դասագրքերի բացակայության և «նյարդային հյուծվածության» պատճառով ստիպված է եղել դադարեցնել ուսումը երկրորդ կուրսի կեսերին։ Այդ նույն ժամանակ փորձել է վաստակել իր ապրուստը՝ որպես երաժշտության ուսուցիչ, և հանգել է կույր մարդկանց վիճակը համատարած բարելավելու անհրաժեշտության մտքի։.
Մոր և եղբոր հետ ապրել է Մելբուռնում մինչև 1913 թվականը: Այդ ժամանակահատվածում մահացել է մայրը, իսկ եղբայրն ամուսնացել է: Այնուհետև նա տեղափոխվել է Վինձոր քաղաք, Վիկտորիա:
Իր ընկերների և Ավստրալիայի բնիկների ասոցիացիայի անդամների օգնությամբ, Էստոնը 1894 թվականին հիմնադրել է Բրայլյան տառատեսակով գրողների Վիկտորիայի ասոցիացիան, որը հետագայում դարձավ Բրայլյան տառատեսակով գրականության գրադարանի հիմքը: 1895 թվականին նա նաև հիմնադրել է Կույրերի վիճակի բարելավման ասոցիացիան (այժմ՝ Vision Australia): Ասոցիացիան արագորեն հասավ կույրերի ընտրական իրավունքների, Բրայլով գրականության անվճար առաքման և կույրերի համար տրանսպորտային արտոնությունների ստացմանը[4]։
Թիլլի Էսթոնը նաև զբաղվում էր պատմվածքներ գրելով և բանաստեղծություններ հորինելով։ 1905 թվականին հրատարակվեց նրա պատմվածքների ժողովածուն The Woolinappers, or Some Tales from the By-ways of Methodism.
1901-ից մինչև 1940 թվականների միջև Մելբուրնում հրատարակվել է նրա բանաստեղծությունների ութ հատոր։ Նա նաև գրել է հուշագրություն։
Մահացել է քաղցկեղից 1947 թվականի նոյեմբերի 1-ին[4]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոեզիա
- Maiden Verses (1901)
- The Austral Year (191-?)
- Singable Songs (1924)
- Songs of Light (1935)
- The Inner Garden (1940)
Գեղարվեստական ստեղծագործություններ
- The Woolinappers, or Some Tales from the By-ways of Methodism (1905)
- The Straight Goer (in Spectator, serialised from Sept 1908)
- Gold from Old Diggings (in Bendigo Advertiser, serialised from Aug 1937)
- Old Timers: Sketches and Word Pictures of the Old Pioneers (1938)
Հուշագրություններ
- The Memoirs of Tilly Aston: Australia's Blind Poet, Author and Philanthropist (1935)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 SNAC — 2010.
- ↑ https://www.vic.gov.au/tilly-aston
- ↑ Vision Australia (2007)
- 1 2 National Foundation for Australian Women and The University of Melbourne. «Aston, Matilda Ann - Woman - The Australian Women's Register» (անգլերեն). www.womenaustralia.info. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Adelaide, Debra (1988) Australian Women Writers: A Bibliographic Guide, London, Pandora
- Australian Women Biographical Entry
- Green, O.S. (2006) "Aston, Matilda Ann (1873–1947)" in Australian Dictionary of Biography, Online Edition, Australian National University ISSN 1833-7538
- Stories of Vision
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիլլի Էսթոն» հոդվածին։ |
| ||||||||||