Թիլան Բլոնդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիլան Բլոնդո
ֆր.՝ Thylane Léna-Rose Blondeau[1]
Ծնվել էապրիլի 5, 2001(2001-04-05)[2][3] (23 տարեկան)
ԾննդավայրԷքս-ան-Պրովանս
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի և մոդել
Ծնողներհայր՝ Patrick Blondeau?, մայր՝ Véronika Loubry?

Թիլան Բլոնդո (ֆր.՝ Thylane Léna Rose Blondeau, ապրիլի 5, 2001(2001-04-05)[2][3], Էքս-ան-Պրովանս), ֆրանսիացի մոդել և դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիլանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 5-ին։ Մայրը՝ ֆրանսուհի Վերոնիկա Լյուբրին (ֆր.՝ Véronika Loubry), նախկինում հեռուստահաղորդավարուհի էր, այժմ ապագա մայրերի և երեխաների հագուստի դիզայներ է։ Հայրը՝ Պատրիկ Բլոնդոն (ֆր.՝ Patrick Blondeau), հայտնի ֆուտբոլիստ է։ Թիլանն ունի կրտսեր եղբայր՝ Այրթոն Ռոմերոն, որը ծնվել է 2007 թվականին։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիլանը աշխարհի ամենաբարձր վարձատրվող երիտասարդ մոդելներից մեկն է[4]։ Ֆոտոմոդելի գործունեությունը սկսել է 4 տարեկանում։ Համագործակցել է Ժան Պոլ Գոտյեի հետ։ 10-ամյա Թիլանի լուսանկարները, որոնք հրապարակվեցին «Vogue» ամսագրում, վրդովմունքի ալիք առաջացրին[5][6][7][8][9]։ Ամսագրին մեղադրանք ներկայացվեց մանկապղծության համար[10]։

2014 թվականի սկզբին՝ 12 տարեկան հասակում, Թիլանը պայմանագիր կնքեց «IMG Models» միջազգային մոդելային գործակալության հետ, որի հետ սկսեց աշխատել 15 տարեկանից։

Թիլանը եղել է այնպիսի բրենդերի դեմքը, ինչպիսիք են «Lacoste»-ն, «Hugo Boss»-ը, Ժան Պոլ Գոտյեն, «Ralph Lauren»-ը, «Massimo Dutti»-ն, «Pull&Bear»-ը, «Paul&Joe sister»-ը և շատ ուրիշներ։

Թիլան Բլոնդոն հայտնվել Է «Vogue», «L’Officiel Enfants», «Jalouse Magazine», «L’Officiel Paris», «Marie Claire» ամսագրերի շապիկներին։

Ներկայումս համագործակցում է «Chanel», «Little Eleven Paris», «H&M», «Dolce&Gabbana», «L’Oréal» ընկերությունների հետ։

2014 թվականի հունիսին Բլոնդոն ստացավ Գաբրիելի դերը «Բել և Սեբաստյան» («Belle et Sébastien: l’aventure continue») ֆիլմում, որի պրեմիերան կայացավ 2015 թվականի դեկտեմբերին Եվրոպայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://madame.lefigaro.fr/beaute/qui-est-thylane-blondeau-la-plus-jeune-egerie-loreal-paris-en-photos-060417-130823
  2. 2,0 2,1 http://www.gala.fr/stars_et_gotha/thylane_blondeau
  3. 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. Тилан Блондо. Самая высокооплачиваемая юная модель.
  5. «Vogue обвинили в совращении малолетних за сексуальные фото 10-летней девочки». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  6. Скандальная фотосессия с 10-летней моделью в образе жрицы любви
  7. «10-летняя модель Тилан Блондо снялась в сексуальной фотосессии чем шокировала общественность (ФОТО)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  8. Скандальная фотосессия Тилан Блондо в журнале Vogue
  9. Снимки 10-летней модели шокировали планету
  10. Far too much, far too young: Outrage over shocking images of the 10-YEAR-OLD model who has graced the pages of Vogue

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]