Թիթեռների խաղեր
Թիթեռների խաղեր ռուս.՝ Игры мотыльков | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | դրամա |
| Թվական | մարտի 23, 2004 |
| Լեզու | ռուսերեն |
| Ռեժիսոր | Անդրեյ Պորոշկին |
| Պրոդյուսեր | Վլադիմիր Ժելեզնիկով |
| Սցենարի հեղինակ | Վլադիմիր Ժելեզնիկով |
| Դերակատարներ | Ալեքսեյ Չադով |
| Օպերատոր | Յուրի Ռայսկի |
| Տևողություն | 105 րոպե |
| IMDb | ID 0415058 |
«Թիթեռների խաղեր» (ռուս.՝ «Игры мотыльков»), 2004 թվականի ռուսական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Անդրեյ Պռոշկինը Վլադիմիր Ժելեզնիկովի «Խրտվիլակ 2, կամ Թիթեռների խաղեր» (ռուս.՝ «Чучело 2, или Игры мотыльков») վիպակի հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]16-ամյա սկսնակ երաժիշտ Կոստյան երաժշտական մրցույթի հրավեր է ստանում Մոսկվա, սակայն, որոշելով նշել այդ իրադարձությունը, հարբում է ընկերների հետ և մեքենա գողանում։ Տղաները մեքենայով հարվածում են մի մարդու և, թողնելով ջարդված մեքենան, փախչում են։ Կոստյան մերժում է հարազատների օգնությունը և մեկ տարի բանտ է նստում։ Նա բանտ է ընկնում ինքնահաստատման համար, որպեսզի ապացուցի, որ ինքն իրավունք ունի ինքնուրույն որոշումներ կայացնել և ոչ մեկի օգնության կարիքը չունի։
Ազատ արձակվելուց հետո նա այնքան է կոպտացել, որ բռնաբարում է իրեն սիրահարված Զոյային և վռնդում նրան։ Զոյայի հայրը՝ Ստեպանիչը, զայրույթի պահին լիցքավորում է որսորդական հրացանը, բայց Զոյան պաշտպանում է Կոստյային, որը փախչում է դեպի ջրամբար և երկար ժամանակ ծխում է մտախոհության մեջ՝ նայելով թափվող ջրին։ Շուտով տրամվայում նա հանդիպում է Զոյային և հրավիրում նրան իր հետ մեկնել մոր մոտ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
|---|---|
| Ալեքսեյ Չադով | Կոստյա |
| Մարիա Զվոնարյովա | Լիզա |
| Օքսանա Ակինշինա | Զոյկա |
| Յուրի Կուզնեցով | Ստապենիչ |
| Սերգեյ Շնուրով | Ջոն (նվագող Կոստյայի խմբից) |
| Անդրեյ Սմոլյակով | Գլեբով |
| Ալեքսեյ Շևչենկով | Կուպրիյանով |
| Դարյա Եկամասովա | Չիչա |
| Պոլինա Գոլովինա | Ալկա |
| Յուլյա Լոմակինա | Մաշկա |
| Սերգեյ Ֆրոլով | Կաբան |
| Անդրեյ Գուրկին | Գուրա |
| Անտոն Բեշչուկ | Սուշա |
| Վլադիմիր Դենիսով | քննիչ |
| Վադիմ Ամիրխանով | բասիստ |
| Եվգենի Յանին | թմբկահար |
| Դմիտրի Դիբրով | կամեո |
| Բարի Ալիբասով | ժյուրիի անդամ |
| Արկադի Ուկուպնիկ | ժյուրիի անդամ |
| Յուլյա Ուչատկինա | |
| Անատոլի Օտրադնով | ոստիկան սերժանտ Երյոմենկո |
| Սերգեյ Ակիմով |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Վլադիմիր Ժելեզնիկով, Գալինա Արբուզովա, Անդրեյ Պրոշկին, Վլադիմիր Կոզլով
- Ռեժիսոր՝ Անդրեյ Պռոշկին
- Օպերատոր՝ Յուրի Ռայսկի
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 – Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների Pacific Meridian երկրորդ միջազգային կինոփառատոնի հանդիսատեսի համակրանքի մրցանակ
2004 - «Ստալկեր» մարդու իրավունքների ֆիլմերի միջազգային փառատոն, ՅՈՒՆԻՍԵՖ մանկական հիմնադրամի մրցանակ («Թիթեռների խաղեր»)[1] 2004 - «Կինոտավր» փառատոնի մրցանակ «Բայց պարտությունը հաղթանակից դու ինքդ չպետք է տարբերես» («Թիթեռների խաղեր»)[2] 2004 - «Բրիգանտինա» փառատոնի (Բերդյանսկ) հատուկ մրցանակ «Երիտասարդության ժամանակակից խնդիրների արտացոլման համար» (Ալեքսեյ Չադով և Անդրեյ Պրոշկին) 2004-Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի "Ոսկե Խոյ" մրցանակ ֆիլմի համար լավագույն երաժշտության համար (Վլադիմիր Չեկասին և Սերգեյ Շնուրով)[3] 2004 - «Մոսկովյան պրեմիերա» փառատոնի մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար[4] - Ալեքսեյ Չադով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Международный кинофестиваль «Сталкер»: Призёры 2004 г.». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
- ↑ ««Кинотавр»: Призёры 1991—2005 гг». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «VII МКФ « Бригантина»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «2-й фестиваль «Московская премьера». Итоги». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Թիթեռների խաղեր» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում
|