Թիթեղնիկ (անձնանուն)
Թիթեղնիկ Թիթեղնիկ | |
---|---|
Տեսակ | իգական անձնանուն |
Սեռ | իգական |
Նշանակություն | թիթեռնիկ |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Կապված հոդվածներ | «Թիթեղնիկ» սկսվող էջեր |
Թիթեղնիկ, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն թիթեղն բառի փաղաքշական «թիթեղնիկ» ձևից, որը միջին հայերենում և տարբեր բարբառներում նշանակել է «թիթեռնիկ»[1]։ Գործածվել է 11-րդ դարում[2]։
Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թիթեղնիկ, կին Ոհանի, ով իրենց երկուսի հիշատակին 1071 թվականին կանգնեցրել է մի խաչքար Արցախի Խաչեն գավառի Դահրու գյուղում[3]։