Թիենանմեն հրապարակի ցույցեր (1989)
| Մասն է | Սառը պատերազմ | |
|---|---|---|
| Կոչվել է ի պատիվ | Տյանմենի հրապարակ | |
| Երկիր | Չինաստան | |
| Վարչատարածքային միավոր | Պեկին | |
| Վայր | Տյանմենի հրապարակ | |
| Կոորդինատներ | 39°54′12″N 116°23′30″E | |
| Ստեղծել է | Դեն Սյաոպին, Yang Shangkun, Li Peng | |
| Թվական | 1989 | |
| Սկսած | 15 ապրիլի 1989 | |
| Ավարտված | 4 հունիսի 1989 | |
| Ազդվել է | Hu Yaobang | |
| Զոհվածների քանակ | 10 454 | |
| Իրագործող | Չինաստանի կոմունիստական կուսակցություն, People’s Liberation Army | |
| Կազմված է | crackdown on Tiananmen Square protests of 1989, reactions to Tiananmen Square protests of 1989, 1989 Mao portrait vandalism incident, Order from the State Council on the Imposition of Martial Law in Parts of Beijing | |

Թիենանմեն Հրապարակի բողոքի ցույցեր, Չինաստանում հայտնի որպես «Հունիսի չորսի միջադեպ»[1][2], ուսանողական ցույցեր, որոնք տեղի են ունեցել Պեկինի Թիենանմեն հրապարակում 1989 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 4-ը: Ցուցարարների և Չինաստանի կառավարության միջև խաղաղ լուծում գտնելու շաբաթներ տևած անհաջող փորձերից հետո, հունիսի 3-ի գիշերը Չինաստանի կառավարությունը հրապարակում զորքեր տեղակայեց։ Միջադեպը հետագայում անվանվեց Թիենանմեն Հրապարակի կոտորած: Իրադարձությունները երբեմն անվանում են 89 թվականի ժողովրդավարական շարժում, Թիենանմեն Հրապարակի միջադեպ, կամ Թիենանմենի ապստամբություն[3][4]։
Բողոքի ցույցերը սկսվեցին 1989 թվականի ապրիլին Չինաստանի կոմունիստական կուսակցության բարեփոխումների կողմնակից գլխավոր քարտուղար Հու Յաոբանի մահից հետո և Մաոյի տապալումից հետո։ Դեպքերը էլ ավելի զարգացան Չինաստանում արագ տնտեսական զարգացման և սոցիալական փոփոխությունների ֆոնին: 1980-ականների բարեփոխումները հանգեցրեցին շուկայական տնտեսության զարգացմանը, որը շահավետ էր որոշ մարդկանց համար, սակայն լուրջ խնդիրներ էր առաջացնում մյուսների համար: Այդ ժամանակ օրհասական խնդիրներից էին գնաճը, կոռուպցիան, և քաղաքական ակտիվության սահմանափակումները: Ուսանողների պահանջներից էին սահմանադրական արդար դատավարությունը, ժողովրդավարությունը, մամուլի ազատությունը և խոսքի ազատությունը: Աշխատավորների բողոքի ցույցերը հիմնականում կենտրոնացած էին գնաճի վրա[5]։ Հասարակության տարբեր խմբերը միավորվել էին կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական քաղաքականության ճշգրտման և սոցիալական ապահովության պաշտպանության պահանջների շուրջ: Բողոքի ցույցերին մասնակցել է մոտ մեկ միլիոն մարդ։
Բանակի և ցուցարարների միջև մի քանի շաբաթ տևած դիմակայություններից և բախումներից հետո, որոնց արդյունքում երկու կողմերից շատերը ծանր վիրավորվեցին, Չինաստանի Կոմունիստական Կուսակցության ղեկավարության միջև հունիսի 1-ին կայացած հանդիպումն ավարտվեց հրապարակը բռնի ուժով մաքրելու որոշմամբ[6]։ Հունիսի 4-ի վաղ առավոտյան զորքերը մտան Պեկինի կենտրոնական հատվածներ՝ անցնելով քաղաքի գլխավոր մայրուղիներով, և արյունալի բախումների մեջ մտան փողոցները փակել փորձող ցուցարարների հետ, որոնց հետևանքով զոհվեցին հազարավոր մարդիկ՝ ցուցարարներ, ցույցին չմասնակցող քաղաքացիներ և զինվորներ։
Իրադարձություններն ունեցան ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հետևանքներ։ Տարբեր արևմտյան լրատվամիջոցներ ճնշումները որպես «կոտորած» որակեցին[7][8]։ Բողոքի ցույցերից հետո Չինաստանի կառավարությունը ճնշեց Չինաստանում տեղի ունեցող այլ բողոքի ցույցեր, իրականացրեց ցուցարարների զանգվածային ձերբակալություններ, խստորեն վերահսկեց իրադարձությունների լուսաբանումը ներքին և արտասահմանյան մամուլում և պաշտոնից ազատեց ցույցերը սատարող պաշտոնյաներին։ Ավելի լայն առումով, ճնշումները վերջ դրեցին 1986 թվականին սկսված քաղաքական բարեփոխումներին[9] և կասեցրեցին 1980-ականների ազատականացման քաղաքականությունը, որը միայն մասամբ վերսկսվեց Դեն Սյաոպինի 1992 թվականի հարավային շրջագայությունից հետո[10][11][12][13]։ Իրադարձությունները դեռևս համարվում են Չինաստանում ամենաշատ գրաքննվող թեմաներից մեկը:
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինաստանի կառավարությունը 1989 թվականից սկսած այս իրադարձության համար օգտագործել է բազմաթիվ անվանումներ։ Իրադարձություններն անվանվել են «հակահեղափոխական ապստամբություն», որը հետագայում պարզապես վերափոխվեց «անկարգության», որին հաջորդեցին «քաղաքական անկարգություններ» և «1989 թվականի փոթորիկ» անվանումները:
Չինաստանից դուրս և Չինաստանի ներսում ցույցերը քննադատողները դեպքերը չինարենով սովորաբար անվանում են «Հունիսի չորրորդի կոտորած» (六四屠殺) և «Հունիսի չորրորդի բռնաճնշում» (六四鎮壓): Համացանցում իրադարձությունները նկարագրելիս օգտագործում են այլընտրանքային անվանումներ, ինչպիսիք են՝ մայիսի 35, VIIV (6 և 4 հռոմեական թվեր), Ութի Քառակուսի (8 2 = 64) և 8964 (տարի, ամիս, օր)[14]։
Անգլերենում իրադարձությունները նկարագրելու համար հաճախ օգտագործվում են «Tiananmen Square Massacre», «Tiananmen Square Protests» և «Tiananmen Square Crackdown» տերմինները: Պեկինում տեղի ունեցած բռնությունների մեծ մասը իրականում տեղի են ունեցել ոչ թե Թիենանմենում, այլ հրապարակից դուրս՝ Չանյան պողոտայի հատվածում: Տերմինը նաև թողնում է մոլորեցնող տպավորություն, որ ցույցերը տեղի են ունեցել միայն Պեկինում, մինչդեռ իրականում ցույցերը տեղի են ունեցել Չինաստանի բազմաթիվ քաղաքներում:

Հունիսի 5 և Տանկի Մարդը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունիսի 5-ին զինվորականները սկսեցին վերականգնել վերահսկողությունը քաղաքի մայրուղիներում, մասնավորապես՝ Չանան պողոտայում։ 1-ին զրահատանկային դիվիզիայի տանկերի շարասյունը լքեց հրապարակը և, Չանան պողոտայով դեպի արևելք շարժվելով, հանդիպեց պողոտայի կենտրոնում կանգնած միայնակ ցուցարարի։ Ցուցարարի և տանկերի միջև կարճատև դիմակայությունը նկարահանվել է արևմտյան լրատվամիջոցների կողմից։ Մի քանի րոպե անց տղամարդուն մի խումբ մարդիկ մի կողմ քաշեցին։ Չարլի Քոուլը պնդել է, որ այդ տղամարդիկ չինական կառավարության գործակալներ էին[15], մինչդեռ The Globe and Mail-ի լրագրող Ջան Վոնը հայտնել է, որ նրանք պարզապես մտահոգ անցորդներ էին[16]։ Չնայած այն բանին, որ տանկի մարդու ճակատագիրը հայտնի չէ, Չինաստանի նախկին առաջնորդ Ծյան Զեմինը 1990 թվականին հայտարարել է, որ չի կարծում, թե տղամարդը սպանվել է։ Ավելի ուշ «Time»-ը տանկի մարդուն դասել է 20-րդ դարի 100 ամենաազդեցիկ մարդկանց շարքում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Sonnad, Nikhil (2019 թ․ հունիսի 3). «261 ways to refer to the Tiananmen Square massacre in China». Quartz. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Su, Alice (2021 թ․ հունիսի 24). «He tried to commemorate erased history. China detained him, then erased that too». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «I watched the 1989 Tiananmen uprising». Los Angeles Times. 2019 թ․ մայիսի 30. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «As China Cracks Down on Dissent, New York City Gives Refuge to Exhibit Remembering Tiananmen Square». US News & World Report. 2023 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ Lin, Chun (2006). The transformation of Chinese socialism. Durham [N.C.]: Duke University Press. էջ 211. ISBN 978-0822337850. OCLC 63178961. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ p. 468. "After Li's report the Elders voiced their anger at the foreign and domestic enemies who were manipulating the students, and their con-viction that there was no choice left but to clear the Square by force. Nonetheless, most of the Elders hoped the job could be done without casualties, and Deng Xiaop-ing repeated his insistence that nothing should stop the momentum of reform and opening." Nathan, Andrew J.; Link, Perry; Liang, Zhang (2002). «The Tiananmen Papers». Foreign Affairs. 80 (1): 468–477. doi:10.2307/20050041. ISSN 0015-7120. JSTOR 20050041. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Tiananmen Square incident». Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «20 Years After Tiananmen Square». NPR. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Pei, Minxin (2019 թ․ հունիսի 3). «Tiananmen and the end of Chinese enlightenment». Nikkei Asia (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Deng Xiaoping's Southern Tour» (PDF). Berkshire Publishing Group LLC. 2009. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Ma, Damien (2012 թ․ հունվարի 23). «After 20 Years of 'Peaceful Evolution,' China Faces Another Historic Moment». The Atlantic (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «The inside story of the propaganda fightback for Deng's reforms». South China Morning Post (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Bodeen, Christopher (2019 թ․ հունիսի 3). «Prosperity, repression mark China 30 years after Tiananmen». AP News. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Yuen, Chantal (2016 թ․ հունիսի 13). «Bus driver in '8964' massacre memento suspended for 3 months – report». Hong Kong Free Press (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Picture Power:Tiananmen Standoff». BBC News. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2005 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Jan, Wong. «Jan Wong, August 1988 – August 1994». The Globe and Mail. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 9-ին.