Jump to content

Թիենանմեն հրապարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տյանմենի հրապարակ
հրապարակ Խմբագրել Wikidata
Ստեղծում1417 Խմբագրել Wikidata
Կոչվել է ի պատիվTiananmen Խմբագրել Wikidata
ԵրկիրՉինաստան Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորՊեկին
 • Դունչեն
  • Donghuamen Subdistrict Խմբագրել Wikidata
Աշխարհագրական կոորդինատներ39°54′16″N 116°23′29″E Խմբագրել Wikidata
Նշանակալից իրադարձությունՏյանմենի հրապարակի ցույցեր (1989) Խմբագրել Wikidata
Մակերես39,6 հեկտար Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.tiananmen.org.cn Խմբագրել Wikidata
Քարտեզ

Թիենանմեն հրապարակ, հրապարակ Չինաստանի Պեկին քաղաքի կենտրոնում, որն անվանվել է ի պատիվ Թիենանմենի («Երկնային խաղաղության դարպասի»), որը գտնվում է հրապարակի հյուսիսում և բաժանում է այն Արգելված քաղաքից: Հրապարակում են տեղակայված Ժողովրդական հերոսների հուշարձանը, ժողովրդական մեծ դահլիճը, Չինաստանի ազգային թանգարանը և Մաո Ծեդոնի դամբարանը: Թիենանմեն հրապարակի չափը 215,730 մ 2 է[1]։ Այն ունի մշակութային մեծ նշանակություն՝ լինելով Չինաստանի պատմության մի քանի կարևոր իրադարձությունների վայր:

Չինաստանից դուրս հրապարակը առավել հայտնի է 1989 թվականին տեղի ունեցած բողոքի ցույցերով և ջարդերով, որոնք միջազգային լրատվամիջոցների լուսաբանման, համացանցի և գլոբալ կապի, դրա քաղաքական հետևանքների և այլ գործոնների պատճառով ավարտվել են ռազմական ճնշմամբ[2][3][4]։ Չինաստանում այդ դեպքերի մասին գիտելիքների նկատմամբ խիստ գրաքննություն կա Չինաստանի կոմունիստական կուսակցության կողմից[5]։

Թիենանմեն հրապարակը Ցին դինաստիայի օրոք։ Չինաստանի դարպասի հետևում տեսանելի է «հազար քայլի միջանցքը», իսկ հեռվում՝ Թիենանմեն դարպասը։
Թիենանմեն հրապարակը 1919 թվականի մայիսի 4-ի շարժման ժամանակ

Թիենանմենը («Երկնային խաղաղության դարպասը») Կայսերական քաղաքի պարսպի դարպասն է, որը կառուցվել է 1417 թվականին Մին դինաստիայի օրոք։ 17-րդ դարում Լի Ձիչենի ապստամբ ուժերի և Մանջուրների կողմից գլխավորած Ցին դինաստիայի ուժերի միջև պայքարը մեծ վնաս է հասցրել կամ նույնիսկ ավերել է դարպասը: Թիենանմեն հրապարակը նախագծվել և կառուցվել է 1651 թվականին[6]։

Դարպասը պատմականորեն հայտնի է որպես «Մեծ Մին դարպաս»: Ցին դինաստիայի օրոք այն վերանվանվել է «Մեծ Ցին դարպաս», իսկ հանրապետականների ժամանակ՝ «Չինաստանի դարպաս»։ Ի տարբերություն Պեկինի մյուս դարպասների, ինչպիսին է Ճենյան դարպասը, սա զուտ հանդիսավոր դարպաս էր՝ երեք կամարներով, բայց առանց պարիսպների, և ոճով նման էր Մինի դամբարաններում հայտնաբերված հանդիսավոր դարպասներին: Դարպասը ուներ հատուկ «Ազգի դարպասի» կարգավիճակ։ Այն սովորաբար փակ էր լինում։

1860 թվականի Երկրորդ Ափիոնյան պատերազմի ժամանակ, երբ բրիտանական և ֆրանսիական զորքերը գրավել են Պեկինը, նրանք ճամբար են դրել դարպասի մոտ և կարճ ժամանակ անց որոշել են այրել դարպասը և Արգելված քաղաքը: Սակայն նրանք ի վերջո որոշել են չայրել Արգելված քաղաքը և փոխարենը այրել Հին ամառային պալատը: Երբ Ութ ազգերի դաշինքի ուժերը 1900 թվականին բռնցքամարտիկների ապստամբության ժամանակ պաշարեցին Պեկինը, նրանք լրջորեն վնասեցին գրասենյակային համալիրները և այրեցին մի քանի նախարարություններ: Բռնցքամարտիկների ապստամբության ավարտից հետո տարածքը դարձել է Ութ ազգերի դաշինքի ռազմական ուժերի հավաքատեղի:

Պեկինում Թիենանմենը վերակառուցվել է որպես հասարակական տարածք[7]։

1954 թվականին քանդվել է Չինաստանի դարպասը՝ հրապարակը մեծացնելու համար։ 1958 թվականի նոյեմբերին սկսվել է Թիենանմեն հրապարակի ընդլայնումը, որը տևել է ընդամենը 11 ամիս և ավարտվել է 1959 թվականի օգոստոսին։ Ընթացում քանդվել են մեծ թվով բնակելի շենքեր և այլ շինություններ[8]։ Հարավային մասում կանգնեցվել է Ժողովրդական հերոսների հուշարձանը։ Ժողովրդական մեծ դահլիճն ու՝ Չինաստանի ազգային թանգարանը կանգնեցվել են հրապարակի արևմտյան և արևելյան կողմերում[8]։

1971 թվականին հրապարակում ցուցադրվել են Կարլ Մարքսի, Ֆրիդրիխ Էնգելսի, Վլադիմիր Լենինի, Իոսիֆ Ստալինի, Սուն Յաթ-սենի և Մաո Ծեդոնի մեծ դիմանկարները, որոնց հեղինակը նկարիչ Գե Սյաոգուանը։ 1980 թվականին Մաոյի մահից հետո դիմանկարները հանվել են:

Մաոյի մահից մեկ տարի անց քանդված Չինաստանի դարպասի մոտակայքում կառուցվել է դամբարան։ Հրապարակի տարածքը մեծացվել է՝ իր տարածքում տեղավորելով 600.000 մարդ[8]։

1989 թվականի բողոքի ցույցեր և ջարդեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Թիենանմեն հրապարակում տեղի են ունեցել 1989 թվականի Թիենանմեն հրապարակի բողոքի ցույցերը, որոնք ավարտվել են բռնություններով[9]։ Ճնշումներից հետո ուսանողական առաջնորդներից շատերը փախել են դեպի Միացյալ Նահանգներ օտարերկրյա հետախուզական գործակալությունների և այլ կուսակցությունների օգնությամբ «Դեղին թռչուն» գործողության միջոցով[10]։

1990-ականներին հրապարակի շրջակայքում կառուցվել է Ազգային մեծ թատրոնը[8]։

Այցելություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի դեկտեմբերի 15-ից այցելուները պետք է նախապես ամրագրեն հրապարակ այցելությունը[11]։

Իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիենանմեն հրապարակը եղել է մի շարք քաղաքական իրադարձությունների, ուսանողական բողոքների ցույցերի և զինված բախումների վայր:

Թիենանմեն հրապարակում տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձություններից էին 1919 թվականի մայիսի 4-րդ շարժման բողոքի ցույցերը, 1949 թվականի հոկտեմբերի 1-ին, Մաո Ծեդոնի կողմից Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հռչակումը, 1976 թվականին Ճոու Էնլայի մահից հետո բողոքի ցույցերը և 1989 թվականի Հու Յաոբանի մահից հետո բողոքի ցույցերն ու ջարդերը[12]։ Ճնշումներից կարճ ժամանակ անց մի տղամարդ, ում անվանում են անհայտ խռովարար, հրապարակի մոտ Չանան պողոտայում միայնակ կանգնել է տանկերի շարասյան դիմաց:

Թիենանմեն հրապարակի պանորամա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Tiananmen Square incident». Britannica. Վերցված է 11 February 2021-ին.
  2. Miles, James (2 June 2009). «Tiananmen killings: Were the media right?». BBC News. Վերցված է 3 November 2010-ին.
  3. «Tiananmen Square protest death toll 'was 10,000'». BBC News. 23 December 2017. Վերցված է 3 June 2019-ին.
  4. «The Truth Behind The Tiananmen Square Massacre - CBS News». www.cbsnews.com (ամերիկյան անգլերեն). 2009-06-04. Վերցված է 2023-06-30-ին.
  5. Ruan, Lotus; Knockel, Jeffrey; Ng, Jason Q.; Crete-Nishihata, Masashi (December 2016). «One App, Two Systems». figure 9. Արխիվացված օրիգինալից 10 October 2019-ին. Վերցված է 30 September 2019-ին.
  6. «Tiananmen Square». Britannica Concise Encyclopedia. 2007. Վերցված է 2008-08-03-ին.
  7. Curtis, Simon; Klaus, Ian (2024). The Belt and Road City: Geopolitics, Urbanization, and China's Search for a New International Order. New Haven and London: Yale University Press. doi:10.2307/jj.11589102. ISBN 9780300266900. JSTOR jj.11589102.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Li, M. Lilliam; Dray-Novey, Alison J.; Kong, Haili (2007) Beijing: From Imperial Capital to Olympic City, Palgrave, 978-1-4039-6473-1ISBN 978-1-4039-6473-1
  9. «Tiananmen killings: Were the media right?». BBC (բրիտանական անգլերեն). 2009-06-02. Վերցված է 2023-06-29-ին.
  10. «The lives of Tiananmen's most wanted, 30 years on». Quartz (անգլերեն). 2019-05-31. Վերցված է 2023-06-29-ին.
  11. «Visit to Tiananmen Square Will be by Reservation Only from December 15». english.beijing.gov.cn (ամերիկյան անգլերեն). 2021-11-24. Վերցված է 2023-08-08-ին.
  12. Wong, Jan (1997). Red China Blues. Random House. էջ 278.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Երիտասարդների լուսանկարը մայիսյան շքերթի ժամանակ, 1957 [1]
  • Մայիսյան շքերթի լուսանկար, 1957 [2]
  • Մայիսյան շքերթի լուսանկար, 1957 [3]