Թիգան Փրեսլի
Թիգան Փրեսլի | |
---|---|
![]() | |
Հասակը | 152 սմ |
Ծնվել է | հուլիսի 24, 1985 (34 տարեկան) |
Ծննդավայր | Վուդլանդս, Տեխաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | սպիտակ ամերիկացի |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ժանրեր | Պոռնոգրաֆիա |
Պարգևներ և մրցանակներ | AVN մրցանակաբաշխություն |
teaganpresley.com | |
Թիգան Փրեսլի (անգլ.՝ Teagan Presley, իսկական անունը - Էշլի Էնն Էիրիկսոն (Ashley Ann Erickson)[1]), ամերիկացի պոռնոդերասանուհի։ Նկարահանվել է 165 պոռնոֆիլմերում սկսած 2004 թ-ից, երբ նա պայմանագիր է կնքել Digital Playground ստուդիայի հետ։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1985-ի հուլիսի 24-ին, ԱՄՆ-ում։ Եղել է ընտանիքի ավագ զավակը և օգնել է ծնողներին երեք քրոջը և երեք եղբորը դաստիարակելուն։ Յոթ տարի զբաղվել է մարմնամարզությամբ և պարերով։ Տասնհինգ տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Միսսիի Վիեխո (Կալիֆոռնիայի նահանգ)։ Մինչև պոռնոդերասանուհու կարիերան մի քանի տարի սովորել է քոլեջում։
Փրեսլին ապրում էր մի երիտասարդի հետ, որը գործազուրկ էր։ Որպեսզի ապրուստի միջոցներ հայթայթի 18 տարեկանում սկսում է նկարահանվել պոռնոֆիլմերում։ Կարիերայի առաջին ութ ամիսներին նկարահանվում է 70 հոլովակում, որոնցից շատերը անալ սեքսի դերեր էին։[2]
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2004-ի վերջին Փրեսլին ստորագրում է երեք տարվա բացառիկ պայմանագիր Digital Playground պոռնոկենտրոնի հետ։[2]
2005-ի նոյեմբերի 11-ին Փրեսլին ունենում է Յորդանի անունով աղջիկ։ 2007-ի նոյեմբերին ամուսնանում է Թայլեր Դերդենի հետ, իսկ արդեն մայիսին ծնվել էր Թիգանի երկրորդ դուստրը։ 2008-ի հուլիսին պոռնոաստղը ամուսնալուծվում է Թայլեր Դարդենից։ Ենթադրվում է, որ պատճառը նույն տարվա սեպտեմբերին ծանոթությունն էր Ջոն Լեմոնի հետ։
2008-ի նոյեմբերին արված Թիգանի լուսանկարը զարդարում է Penthouse-ի 2009-ի հունվարի թողարկման շապիկը։ 2009-ին Փրեսլին և նրա կողակից Ջոն Լեմոնը բացում են իրենց սեփական ստուդիան, որը կոչվում է Skin Worxxx: Թիգան Փրեսլին բիսեքսուալ է։ Նա հայտարարել է, որ սիրում է աղջիկներին, թեպետ կյանքում պետք է ունենալ մի քանի տղամարդ։
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Christine Clarridge and Jennifer Sullivan (2011-01-27)։ «Porn-star stalker: Pierce County man gets 4-month sentence»։ Seattle Times Newspaper։ Վերցված է 2011 թ․ հունվարի 29
- ↑ 2,0 2,1 Abby Ehmann (2005-02-15)։ «Sexy Spreads: Teagan Presley»։ Eros NY։ Արխիվացված է օրիգինալից 2006-11-13-ին։ Վերցված է 2008 թ․ հուլիսի 4