Տելեվիսիոն Աստեկա (իսպ.՝ Televisión Azteca, S.A.B. de C.V.), ավելի հայտնի որպես ԹիՎի Աստեկա (իսպ.՝ TV Azteca), մեքսիկական մուլտիմեդիա կոնգլոմերատ է, որը պատկանում է Grupo Salinas-ին։ Այն Տելեվիսաից հետո Մեքսիկայի զանգվածային լրատվության ամենախոշոր ընկերությունն է։ Այն հիմնականում մրցակցում է Televisa-ի, ինչպես նաև որոշ տեղական օպերատորների հետ[4][5]։ Նրան են պատկանում երկու ազգային հեռուստատեսային ցանցեր՝ Azteca Uno-ն և Azteca 7-ը, ինչպես նաև շահագործում է երկու այլ ազգային բաշխված ծառայություններ՝ adn40 և a+: Այս երեք ցանցերն էլ ունեն հաղորդիչներ մեծ և փոքր քաղաքներում։