Թթվահեստ նյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թթվահեստ նյութեր, թթվակայուն նյութեր, քիմիապես ագրեսիվ, հիմնականում թթվային միջավայրում կայուն նյութեր։

Օգտագործվում են գլխավորապես քիմիական արդյունաբերության մեջ՝ տարբեր տարողությունների (և դրանց ֆուտերման), խողովակների պատվածքների, հատակի, հիմքերի համար, ինչպես նաև որպես թթվահեստ հերմետիկներ և խտարարներ։

Թթվահեստ նյութեր կարող են լինել մետաղներն ու համաձուլվածքները (ոսկի, պլատին, չժանգոտվող և սիլիցիումային պողպատներ ու թուջեր), ապարները (անդեզիտ, բեշտաունիտ, ֆելզիտ, քվարցիտ, գրանիտ), պլաստմասսաները (ֆտորապլաստներ, պոլիէթիլեն, վինիպլաստներ, բակելիտ ևն), ռետինը (որի հիմքը սինթետիկ կաուչուկի որոշ տեսակներն են), ապակին և արծնը, հատուկ մածիկները, ցեմենտները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 185