Թէ-թալուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեյ-թալուա
Տեսակտաք ըմպելիք
Ենթատեսակոչ ոգելից ըմպելիքներ
Բաղադրամասերցիտրուսի հյութ, խտացրած կաթ, համեմունքներ
Ծագման երկիր Ինդոնեզիա
 Teh Talua Վիքիպահեստում

Թէ(խ)-թալուա (min. Teh tahlua, բառացիորեն «ձվի թեյ»), խմիչք թեյի և ձվի դեղնուցի հիման վրա, որը ավանդական է պադագոնյան խոհանոցի համար։ Հայտնի է նաև ինդոնեզերեն թէ-թելոր (ինդոն.՝ teh telor) անունով, որը նշանակում է նաև «ձվի թեյ»։

Այն շատ տարածված է Սումատրայի կղզու արևմտյան և կենտրոնական շրջաններում, որոնք բնակեցված են հիմնականում Մինանգկաբաուի բնակիչներով։ Սովորաբար այն համեմված է ցիտրուսի որոշ տեսակներով, խտացրած կաթի և երբեմն տարբեր այլ համեմունքներով։

Ծագում և տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինանգկաբաու ժողովրդի տարաբնակեցման արեալը Սումատրայում

Թէ-թալուան համարվում է Մինանգկաբաուի բնակիչներ ավանդական խմիչքը, որի խոհարարական պրակտիկան հանդիսանում է պադագոնյան խոհանոցի հիմքը` Ինդոնեզիայի խոհանոցի ամենակարևոր տարածաշրջանային բաղադրիչներից մեկը[1]։ Մինանգկաբաուցիների մեջ ընդունված է համարել, որ ի սկզբանե, այն ժամանակներում, երբ թեյը իրենց տարածքում համարվում էր թանկ ապրանք, թէ-տալուան բացառապես տեղական արիստոկրատիայի սեփականությունն էր։ Եվ միայն ավելի ուշ, երբ 20-րդ դարի կեսին Արևմտյան Սումատրայում տնկվեցին մեծ թեյի տնկադաշտեր, այս ըմպելիքը հասանելի դարձավ տեղացիների համար։

Ներկայումս թէ-թալուան բացառիկ մեծ ժողովրդականություն է վայելում Սումատրա կղզու արևմտյան և կենտրոնական շրջաններում (Ինդոնեզիայի Արևմտյան Սումատրա նահանգի ամբողջ տարածքը, Բենգկուլու, Ջամբի, Ռիաու, Հյուսիսային Սումատրա նահանգների տարածքների մի մասը)։ Տեղացիները ոչ միայն գնահատում են այս խմիչքի համային որակները, այլև այն համարում են շատ օգտակար առողջության համար՝ հատկապես տղամարդկանց համար ։ Որոշ տարածում է ստացել նաև Ինդոնեզիայի այլ մասերում։ Այնտեղ այն հայտնի է ոչ միայն մինանգկաբաու լեզվով, այլ նաև ինդոնեզական թէ-թելոր (ինդոն.՝ teh telor), որը նույնպես նշանակում է "ձվի թեյ" [1]։

Պատրաստման եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձվի դեղնուց, որը բաժանված է սպիտակուցից. թեյ-թալուայի հիմնական բաղադրիչը

Թէ-թալուայի պատրաստման հիմքը սև թեյն է և ձվի դեղնուցը։ Հավի ձվի դեղնուցը կամ, ավելի քիչ, բադի ձուն հարում են շաքարավազի հետ, որը սովորաբար վերցնում են առնվազն երկու թեյի գդալ մեկ բաժին խմիչքի համար։ Ավանդաբար, ձվի դեղնուցը շաքարավազի հետ պետք է հարել բաժակի ներքևի մասում՝ փոքրիկ պսակի օգնությամբ՝ պատրաստված արմավենու տերևների երակաճյուղերից։ Նման գործիքի բացակայության դեպքում օգտագործում են սովորական գդալ, իսկ ժամանակակից ռեստորանային խոհանոցում, որը պահանջում է մեծ քանակությամբ խմիչքի պատրաստում՝ ավելի հաճախ են օգտագործում խառնիչներ և խոհանոցային կոմբայններ։

Ձվի դեղնուցը շաքարավազի հետ հարելու արդյունքում ձևավորվում է մի խառնուրդ, որը հիշեցնում է խիտ գոգոլ-մոգոլ, որի մեջ այնուհետև լցվում է տաք թեյը, մինչև հասնի ապակու եզրերին։ Պատրաստման համար սովորաբար օգտագործում են թեյերի ավելի մատչելի տեսակներ, որոնք լցնում են փոքրիկ թեյնիկների մեջ։

Բաժակը լցնելուց հետո հարած ձվի զանգվածը սովորաբար բարձրանում է վերև, որի արդյունքում խմիչքի մեջ ձևավորվում է երկու քիչ թե շատ հստակ տարանջատված շերտեր՝ բաց շագանակագույն կամ դեղնավուն գույնի խիտ փրփուր վերևում և մուգ շագանակագույն հեղուկ ներքևում։ Երբեմն ակնհայտ շերտավորում տեղի չի ունենում։

Որպես կանոն, թէ-թալուան համեմվում է տարբեր համային հավելումներով։ Գրեթե միշտ Նրանց թվում է մի փոքր բաժին կալամոնդինի կամ լայմի հյութը։ Այդ երկու տեսակի ցիտրուսները աճում է Սումատրա կղզու համապատասխան շրջաններում։ Շատ հաճախ խմիչքի հետ մատուցվում է մի կտոր ցիտրուսի, այնպես, որ խմողը կարողանա այն քամել ըստ իր ճաշակի։ Համարվում է, որ այդ պտուղների հյութը փափկացնում է հում ձվի դեղնուցի համը, որը շատերին թվում է շատ սուր։ Բացի այդ, թէ-թալուայի մեջ հաճախ ավելացնում են մի քիչ խտացրած կաթ, և երբեմն նաև համեմունքներ՝ քերած մշկընկույզ, դարչին կամ հիլ։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թէ-թալուան հաճախ պատրաստվում է տանը, բայց հատկապես հայտնի է ռեստորանային և փողոցային խոհանոցում։ Արևմտյան Սումատրայում այս խմիչքը պատրաստվում է պանդոկներում ավանդական ձևով, ինչպես նաևւ փոքր մասնագիտացված խանութներում։ Նման հաստատություններում թէ-թալուայի բաժակի շուրջ շփումը տեղի տղամարդկանց սիրելի զբաղմունքն է՝ հատկապես տարեցների համար։ Նման հավաքները կարող են տևել մի քանի ժամ և ավարտվել կեսգիշերին։ Ձվի թեյ վաճառող կրպակներ երբեմն կարելի է հանդիպել Ինդոնեզիայի այլ շրջաններում, օրինակ՝ երկրի մայրաքաղաք Ջակարտայում։

Թէ-թալուան պետք է խմել պատրաստելուց անմիջապես հետո, մինչդեռ այն տաք է։ XX — րդ դարի վերջին և XXI դարի սկզբին այն հաճախ սկսեցին մատուցել ձողիկով՝ կոկտեյլների նման ։ Սակայն տեղական ԶԼՄ-ները բնակչությանը նախազգուշացնում են, որ վտանգավոր է խմել տաք խմիչքը պլաստիկ խողովակով։

Հաճախ Արևմտյան Սումատրայի պանդոկներում այս խմիչքի հետ մատուցում են տապակած բանան՝ ևւս մեկ սիրված տեղական անուշեղեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պոգադաև Վ. Ա. (կազմող) Մալայական աշխարհ (Բրունեյ, Ինդոնեզիա, Մալայզիա, Սինգապուր). Լեզվաբանական և մշակութային բառարան. — Մ.: Արևելյան գիրք, 2012. — 798 p. — ISBN 978-5-7873-0658-3