Թէոնա Քումսիաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թէոնա Քումսիաշվիլի
400
Ծնած է 27 Յունուար 1984
Վրաստան Սիոնի գիւղ, Վրաստան
Մահացած է 22 Յուլիս, 2010 (26 տարեկանին)
Վրաստան Մութսոյ, Վրաստան

Թէոնա Քումսիաշվիլի (վրացերէն՝ თეონა ქუმსიაშვილი, 27 Յունուար 1984, Սիոնի գիւղ, Վրաստան22 Յուլիս 2010, Մութսոյ, Վրաստան), վրացի գրող, երգչուհի, Փշավի-Խեւսուրեթի շրջանի երգերու երգահան։ Թէոնան անուանած են «լեռնային սոխակ» իր իւրայատուկ ձայնին համար։

կենսագրութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թէոնա Քումսիաշվիլի ծնած է Արեւելեան Վրաստանի Սիոնի գիւղին մէջ՝ Սուրբ Նինոյի օրը։ 2007-2010 թուականներուն Վրաստանի մէջ մասնակած է տարբեր ժողովրդական փառատօններու, որոնցմէ են՝ «Խեւսուրեան երեկոյ» (ხევსურული საღამო) եւ «ArtGene»(არტ-გენი):

2007 թուականին Թուրքիոյ մէջ Ինեկլոս ժողովրդական փառատօնի ժամանակ հանդէս եկած է Շաւնապատա Անսամպլի հետ։

22 Յուլիս 2010 թուականին Խեւսուրեթի շրջանի բարձր լեռնային հատուածին մէջ որդիներու, քրոջ եւ ընկերներու հետ ինքնաշարժի զոհ կը դառնան։ Վարորդը կորսնցուցած է ինքնաշարժի տիրապետումը եւ ան գլորուած է լեռնային գետ։ Ինքնաշարժին մէջ գտնուող անձերէն 7-ը (որոնց մէջն են երեխաները) զոհուած են։ Թէոնայի ամուսինը եւ եղբայրը ողջ մնացած են։

Տիսքոկրաֆի[խմբագրել | խմբագրել կոդը]

Թէոնան ձայնագրած է ժողովրդական երգերու երկու ալպոմ.

  • 2006 - "პირიმზე"
  • 2009 - "მარტო სიმღერით გითხარ ამდენი სიყვარული"

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսին՝ Կելա Տայաուրի, գրող։ Ունեցած են երկու որդի՝ Տեմեթրէ (08.07.2008) եւ Ճարճի (30.09.2009):

Արտաքին յղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]