Թզուկ Քիթը (ֆիլմ, 1953)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Թզուկ Քիթը
Zwerg Nase
Թզուկ Քիթը (ֆիլմ, 1953).jpeg
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
Ժանրմանկական ֆիլմ և կինոկատակերգություն
Թվական1953
Լեզուգերմաներեն
ՌեժիսորFrancesco Stefani?[1]
ՊրոդյուսերHubert Schonger?
Սցենարի հեղինակEmil Surmann?
ԴերակատարներHans Clarin?, Elinor von Wallerstein?, Edith Schultze-Westrum?, Ernst Rotmund?, Wolfgang Eichberger?, Hans Elwenspoek? և Alfred Pongratz?
ՕպերատորWolf Schwan?
ԵրաժշտությունNorbert Schultze?
ՄոնտաժEva Ponto?
Տևողություն80 րոպե

«Թզուկ Քիթը» (գերմ.՝ Zwerg Nase), 1953 թվականի գերմանական ֆիլմ, Վիլհելմ Հաուֆի համանուն հեքիաթի էկրանավորումը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասներկուամյա Յակոբը մորն օգնում է շուկայում բանջարեղեն վաճառելիս։ Նա հաճախ գնորդներին օգնում է գնածը տանել տուն։ Մի տգեղ պառավ դժգոհում է ապրանքից։ Յակոբը կնոջը կշտամբում է ու ծաղրում նրա արտաքինը, ինչին ի պատասխան նա սպառնում է, որ Յակոբը կդառնա իր նման։ Նա գնում է վեց կաղամբ և Յակոբին խնդրում տանել իր տուն։ Այնտեղ տղան վերածվում է երկար քթով թզուկի։ Յոթ տարի նա սովորում է խոհարարություն և վերադառնում է ծնողների մոտ, սակայն նրանք չեն ճանաչում տղային ու վռնդում են նրան։

Յակոբը որոշում է որպես խոհարար աշխատանքի ընդունվել դքսի մոտ։ Ավելի ուշ նա հանդիպում է խոսող սագի (Միմի), որն իր նման կախարդվել էր ծեր կնոջ կողմից։ Յակոբը կախարդված սագին վերադարձնում է հորը, որը նրան նորից մարդ է դարձնում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Հանս Դիտեր Գյոտց[2] Յակոբ Յակոբ մանկության տարիներին
Հանս Կլարին[2] Յակոբ Յակոբ թզուկ
Դիեմ Գերստորֆեր[2] Միմի Միմի սագ
Էդիտ Շուլցե-Վեստրում[2] Կախարդ Կախարդ
Էլինոր ֆոն Վալերստայն[2] Հաննա Հաննա
Էռնստ Ռոտմունդ[2] Դուքս Դուքս
Վոլֆգանգ Էյխբերգեր[2] Արքայազն Արքայազն
Հանս Էլվենսպոեկ[2] Շեֆ խոհարար Շեֆ խոհարար
Ալֆրեդ Պոնգրատց[2] Կապիտան Կապիտան

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Օտտոբոյրեն վանքում և Մեմինգենում, որի ինտերիերը նման է Օտտոբոյրեն վանքին, ինչպես նաև Շոնգեր ստուդիայում (Իննինգ ամ Ամմերզե)։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1953 թվականի հունվարի 25-ին Գյոպինգենում, 1953 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Արևմտյան Բեռլինում։

VHS թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի հունվարին ֆիլմը թողարկվել է VHS-ով Euro Video GmbH ընկերության կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]