Թեքուա
| Ենթատեսակ | սննդամթերք |
|---|---|
| Առաջացման երկիր | |
Թեքուա, (գրվում է Թոկվա կամ Թեկարիս), հայտնի է նաև որպես Կաջուրիա, Թիկարի, Թոկնի[1], հնդո-նեպալական քաղցր ուտեստ, որը տարածված է Հարավային Նեպալում և Հնդկաստանի Բիհար, Ջարկհանդ և Արևելյան Ուտար Պրադեշ նահանգներում[2]։ Թեքուան հարգված ուտեստ է, որը մատուցում է Արևի Աստծուն Չհատ Պուջայի զոհաբերության ժամանակ[3][4][5]։ Թեքուան դարեր շարունակ Հնդկաստանում օգտագործվել է որպես քաղցր ուտեստ[6][7]։
Տեղական հին ավանդական մշակույթում Թեքուան լայնորեն օգտագործվել է որպես սանդեշ (ընծա, նվեր, նաև բհոջանի): Սանդեշ կարող է լինել մրգեր, քաղցրավենիք կամ ցանկացած ուտելի, խմելու արտադրանք: Սանդեշն այն է, ինչ հյուրը բերում է ինչ-որ մեկի տուն:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեքուան թվագրվում է ռիգվեդական ժամանակաշրջանից մոտ 3700 տարի առաջ (մթա 1500-1000)։ Թեքուան պատրաստված է ցորենի ալյուրով, շաքարի փոշիով, կաթով և գինիով։ Թեքուան սկզբում օգտագործվել է բուժիչ նպատակներով, իսկ ավելի ուշ դարձել է ավանդական ընծա Արևի Աստծուն Չաթ Պուջայի ժամանակ[8]։
Պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեքուայի հիմնական բաղադրիչներն են ցորենի ալյուրը, հալված շաքար և համեմունքները: Երբեմն շաքարի փոխարեն կարող է օգտագործվել շաքարի այլընտրանք[6]։ Թեքուայի խմորը պատրաստվում է այս հիմնական բաղադրիչներով, իսկ համը բարելավելու համար կարող են ավելացնել հիլ: Թեքուային տարբեր նախշեր տալու համար օգտագործվում է հատուկ փայտե ձողիկներ[9]։ Թեքուայի խմորը լավ տապակվում է բուսական յուղի մեջ, մինչև այն ստանա կարմրավուն շագանակագույն գույն: Տաք վիճակում այն փափուկ է, բայց սառչելիս կարծրանում է։ Թեքուան կարելի է մի քանի օր պահել սառնարանում։
Արևի Աստծուն նվիրված Չաթ Պուջա տոնակատարության համար թեքուայի նախապատրաստումը սովորաբար կատարվում է երկրպագության սենյակում (մաքրությունը պահպանելու համար)[10]։
Ռեկորդ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականին Հնդկաստանի Բիհար նահանգի Դարբհանգա քաղաքից 16 հոգուց բաղկացած խումբը, Լիմկիի ռեկորդների գրքում գրանցվելու համար, պատրաստեց 91 կգ թեքուա[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Sharma, Gunjan (2019 թ․ նոյեմբերի 2). «Thekua: The blessing Of Chhath Maiya». G Plus (անգլերեն). Վերցված է 2019-11-15-ին.
- ↑ «Snack time delights». My Republica (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2024-11-06-ին.
- ↑ «Sun god to smile on devotees, scientists say». Telegraph India (անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2019-11-15-ին.
- ↑ «All you need to know about Thekua and how you can make it at homes of Nepal and India». The Times of India (անգլերեն). 2019-11-02. Վերցված է 2019-11-15-ին.
- ↑ «Sun worshippers of Madhesh and Thekua of Nepal». kathmandupost.com (English). Վերցված է 2021-10-10-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - 1 2 «'Rasiao-kheer', 'thekua' make for festive platter». The Times of India. 2011 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.
- ↑ Grover, Neha (2019 թ․ նոյեմբերի 2). «Chhath Puja 2019: Thekua And More; 5 Traditional Recipes To Celebrate The Festival With». NDTV Food. Վերցված է 2019-11-15-ին.
- ↑ «History of Thekua: ठेकुआ के बिना पूरा नहीं होता है महापर्व छठ का महाप्रसाद, ऋग्वैदिक काल में मिलता है जिक्र». Good News Today (հինդի). Վերցված է 2024-11-14-ին.
- ↑ श्रेष्ठ, सबिना. «छठमा पनि ठेकुवा नखानू!». Setopati (նեպալերեն). Վերցված է 2022-10-30-ին.
- ↑ «छठमा ठेकुवा». Nagarik News (նեպալերեն). Վերցված է 2022-10-30-ին.
- ↑ Das, Sanjiv (2019 թ․ նոյեմբերի 1). «Bihar: Makers of 91kg 'thekua' eyeing Limca book». The Times of India (անգլերեն). Վերցված է 2024-11-06-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թեքուա կատեգորիայում։ |