Թեքական լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թեքական լեզուներ, ըստ լեզուների ձևաբանական (տիպաբանական) դասակարգման՝ աշխարհի լեզուների մի խումբ (մյուս խմբերն են՝ անջատական, կցական, բազմահամադրական

Թեքական լեզուներին հատուկ կառուցվածքային առանձնահատկություններն են՝

  1. ներքին թեքման առկայությունը, այսինքն՝ արմատահնչյունի փոփոխությամբ բառային և քերականական իմաստներ տարբերակելը (միևնույն արմատից, բառից տարբեր բառեր կամ քերականական ձևեր ստեղծելը), ինչպես՝ արաբ. kitab՝ գիրք, katib՝ գրող, քարտուղար, գրաբար՝ մատն (ուղղ–հայց.), մատին (սեռ–տր.),
  2. միևնույն մասնիկի (վերջավորության) մեկից ավելի քերականական իմաստ արտահայտելը, ինչպես, գրաբար՝ (զ)տունս, որտեղ բառաձևի ս մասնիկն ունի հոլովի և թվի քերականական իմաստներ,
  3. մասնիկավորման բնույթը, ավելացող մասնիկը կարծես միահյուսվում է հիմքին և շատ դեպքերում հիմքն առանց մասնիկի անկախ (իբրև ինքնուրույն բառաձև) գործածվել չի կարող, օրինակ՝ ռուս. семья, семьи:

Թեքական կառուցատիպ ունեն հիմնականում սեմա–քամյան և հնդեվրոպական լեզուները, ընդ որում, ներքին թեքումը ավելի բնորոշ է սեմականին, թեքական մասնիկավորումը՝ հնդեվրոպականին։ Անխառ թեքական լեզուներ չկան։ Թեքական կառուցվածքը սովորաբար ուղեկցվում է այլ կառուցատիպի միջոցներով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի, Ներածություն, Ե., 1955, հ. 1–6, Ե., 1952 – 71:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 181