Թերի Ռիդ
| Թերի Ռիդ | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Բնօրինակ անուն | Terry Reid |
| Ի ծնե անուն | անգլ.՝ Terrance James Reid |
| Ծնվել է | նոյեմբերի 13, 1949 Հանթինգդոն, Քեմբրիջշիր, Քեմբրիջշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
| Երկիր | |
| Մահացել է | օգոստոսի 4, 2025[1] (75 տարեկան) Ռանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Ժանրեր | ռոք ռիթմ ընդ բլյուզ բլյուզ-ռոք |
| Մասնագիտություն | վոկալիստ կիթառահար |
| Գործիքներ | կիթառ |
| Լեյբլ | Columbia Records Atlantic Records ABC Records Capitol Records |
| Կրթություն | St Ivo School? |
| Կայք | www.terryreid.com |
Թերի Ռիդ (անգլ.՝ Terry Reid, նոյեմբերի 13, 1949, Հանթինգդոն, Քեմբրիջշիր, Քեմբրիջշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն - օգոստոսի 4, 2025[1], Ռանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), բրիտանացի ռոք երաժիշտ, երգիչ և կիթառահար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիդն իր երաժշտական կարիերան սկսել է 15 տարեկան հասակում՝ միանալով Պիտեր Ջեյի The Jaywalkers խմբին[2]։ 1966 թվականին խումբը Ալբերտ թագավորական սրահում ելույթ է ունեցել The Rolling Stones-ի համերգի առաջին մասում, որից հետո, The Hollies-ի Նեշ Գրեմի միջոցով, նրանք պայմանագիր են կնքել Columbia Records-ի հետ։ «The Hand Don’t Fit the Glove» սինգլը ունեցել է չափավոր հաջողություններ հիթ-շքերթներում, բայց այս պահին խումբն արդեն կազմալուծվել է։
Թերի Ռիդը սկսել է իր սոլո կարիերան և հենց առաջին «Better By Far» սինգլով (ձայնագրվել է պրոդյուսեր Միկի Մոստի հետ) մտել է հիթ-շքերթներ։ Ռոք լսարանին նա հայտնի է դարձել 1968 թվականին, երբ Cream խմբի հետ ձեռնարկեց ամերիկյան շրջագայություն։ Նա իր վերջին համերգը նվագել է Miami Pop Festival-ում և ուժեղ տպավորություն է թողել երաժշտական մամուլում, որից հետո մի քանի անգամ շրջագայել է Մեծ Բրիտանիայում, մասնավորապես՝ Jethro Tull-ի և Fleetwood Mac-ի հետ։
Ջիմի Փեյջը հետաքրքրվել է Ռիդի աշխատանքով։ The Yardbirds-ի կազմալուծումից հետո նա առաջարկել է Ռիդին դառնալ իր նոր խմբի մենակատարը։ Ռիդը հրաժարվել է՝ վկայակոչելով պայմանագրային պարտավորությունները, բայց առաջարկել է ուշադրություն դարձնել Բիրմինգհեմի երիտասարդ վոկալիստ Ռոբերտ Պլանտին՝ այդպիսով նշանակալից դեր ունենալով Led Zeppelin-ի կազմի ձևավորման գործում։ Ավելի ուշ, նման իրավիճակում, Ռիդը հրաժարվել է փոխարինել Ռոդ Էվանսին Deep Purple-ում՝ տեղը զիջելով Յան Գիլլանին։
Ռիդի առաջին Bang, Bang You’re Terry Reid ալբոմը (1968) մտել է ամերիկյան Top 200[3], բայց, որքան էլ տարօրինակ է, Բրիտանիայում ընդհանրապես չի թողարկվել[2]։ Երկրորդը՝ Terry Reid-ը (1969), համարվել է լավագույնը նրա կարիերայում։ Թողարկումից հետո Ռիդը շարունակել է շրջագայությունները` կրկին The Rolling Stones-ի հետ միասին։ 1969 թվականին, Միկի Մոստի հետ բաժանվելուց հետո (ով ցանկանում էր նրան դարձնել լիրիկական բալլադ երգիչ), Ռիդը տեղափոխվել է Կալիֆոռնիա։ 1970 թվականին նա ժամանակավորապես վերադարձել է Անգլիա, որտեղ ելույթ է ունեցել Isle of Wight փառատոնում։
1973 թվականին նա նոր պայմանագիր է կնքել Atlantic Records-ի հետ և թողարկել է River ալբոմը (ձայնագրվել է պրոդյուսեր Էդի Օֆֆորդի կողմից), որը լավ է ընդունվել քննադատների կողմից, բայց վաճառքի առումով հաջող չէր։ Հետագա տարիներին Թերի Ռիդը մի քանի անգամ փոխել է լեյբլները, իսկ 1981 թվականին հեռացել է ակտիվ սոլո գործունեությունից և դարձել նստաշրջանի երաժիշտ։
1991 թվականին Ռիդը վերադարձել է նոր The Drive rսոլո ալբոմով , որը ձայնագրել է պրոդյուսեր Հորն Թրևրի հետ։ «The Whole of the Moon» սինգլը վաճառքի առումով հաջողություն չի ունեցել, բայց լայն աջակցություն է ստացել ամերիկյան ռադիոյով։ Այդ ժամանակից ի վեր Ռիդը երբեմն համերգներ է նվագել։
Դիսկոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bang, Bang You’re Terry Reid (1968)
- Terry Reid (1969) (US: Move Over for Terry Reid)
- River (1973)
- Seed of Memory (1976)
- Rogue Waves (1979)
- The Driver (1991)
- Alive (2004)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Alappat J. What happened to Terry Reid? Health struggles explored as musician dies at 75 — 2025.
- ↑ 2,0 2,1 Richie Unterberger. «Terry Reid biography». www.allmusic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Terry Reid Billboard 200». www.allmusic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- www.terryreid.com. — Թերի Ռիդի պաշտոնական կայք։
- Crawdaddy. — Рецензия на River
- Terry Reid: The Independent