Թերի Բլեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թերի Բլեռ
Պատկեր
Ծննդյան ամսաթիվՍեպտեմբերի 16, 1961 (57 տարեկան)
ԾննդավայրՄիսսուրի նահանգ, ք. Կանզաս Սիթի
Քաղաքացիություն ԱՄՆ
Պատիժցմահ բանտարկություն
Սպանություն
Զոհերի թիվ7-9
Ձերբակալության ամսաթիվՍեպտեմբերի 14, 2004

Թերի Բլեռ (անգլ.՝ Terry Blair, սեպտեմբերի 16, 1961(1961-09-16), ԱՄՆ), ամերիկացի սերիական մարդասպան։ Բռնաբարել և սպանել է շուրջ յոթ կանանց՝ Միսսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերի Բլեռը ծնվել է 1961 թվականի սեպտեմբերի 16-ին մի ընտանիքում, որը բազմիցս առնչվել է քրեական արդարադատության համակարգի հետ։ Նրա մայրը, որը Բլեռից բացի, լույս աշխարհ էր բերել ևս ինը տղա և աղջիկ, իննամյա կրթություն ուներ և տառապում էր հոգեկան հիվանդությամբ։ Թերին ընտանիքի չորրորդ զավակն էր։ Հաճախել է «Լինքոլն» ավագ դպրոց, սակայն կարգապահության և առաջադիմության պատճառներով, 17 տարեկանում կիսատ է թողել կրթությունը։ 1978 թվականի օգոստոսին ականատես է եղել իր մոր սիրեկանի սպանությանը, որի վրա կրակել և սպանել է հենց մայրը` Ջենիս Բլեռը։ Այս հանցագործության հետևանքով ձեռք բերած հոգեկան շեղման արդյունքում, վերջինս 5 տարով տեղափոխվել է հոգեբուժարան։ Թերիի ավագ եղբայրը՝ Ուոլտեր Բլեռը, 1979 թվականին առևանգել, բռնաբարել և սպանել է 21-ամյա ուսանողուհու։ Այս հանցագործության համար 1993 թվականին Ուոլտեր Բլեռը մահապատժի ենթարկվել[1]։ Թերի Բլեռն ունի երկու որդի` Թերի Բլեռ կրտսերը և Մարսել Ջոնսոնը, և երկու թոռ` Դեմարկուս և Քեմոն Ջոնսոնները[2]։

Հանցագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անջելա Մոնրոյի սպանությունը 1982 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականի մայիսի 15-ին Բլեռը զանգահարեց ոստիկանություն և հայտնեց իր 19-ամյա նախկին ընկերուհի, բայց և երկու երեխաների մայր Անջելա Մոնրոյի (ով հղիության 7-րդ ամսում էր, հղի էր երրորդ երեխայով) դին հայտնաբերելու մասին[3]։ Թերին սպանության մեղադրյալն էր և բնավ չէր հերքում դա. նա հայտարարեց, որ փայտով հարվածել է կնոջը՝ իմանալով, որ նա մարմնավաճառությամբ է զբաղվում։ Չնայած այն հանգամանքին, որ Բլեռը հետագայում հրաժարվեց իր տված ցուցմունքից, 1982 թվականի նոյեմբերին նա մեղավոր ճանաչվեց երկրորդ աստիճանի սպանության համար և դատապարտվեց 24 տարվա ազատազրկման։ Բանտարկության ընթացքում նա ստացել է 67 կարգապահական նկատողություն՝ կռիվներ հրահրելու, հրամաններին չենթարկվելու, այլ բանտարկյալների վրա հարձակվելու, գողության, արգելված իրերի մաքսանենգության համար, որի արդյունքում էլ մի անգամ չէ, որ մի բանտից մեկ այլ բան է տեղափոխվել։ Այնուամենայնիվ, Թերի Բլեռը 2003 թվականին պայմանականորեն ազատ է արձակվում՝ բանտում անցկացնելով 21 տարի[4]։

Բլեռն ընդամենը երկու շաբաթ էր ազատության մեջ, երբ գործեց իր երկրորդ սպանությունը։ Նրան կրկին ազատազրկեցին, երբ միաժամանակ հայտնի դարձան նաև նրա այլ հանցանքներ։

Զոհերի ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է Թերի Բլեռի զոհերի ցուցակը`

  • Անջելա Մոնրո
  • Անա Յուին, 42 տարեկան, խեղդել է և վիզը կոտրել հուլիսի 14-ին (կամ մինչ), 2004 թ.[5][6]
  • Պատրիսիա Ուիլսոն Բաթլեր, 58 տարեկան, սպանվել է սեպտեմբերի 2-ին (կամ մինչ), 2004 թ.[6]
  • Շելիա Մակքինզի, 38 տարեկան, սպանվել է սեպտեմբերի 2-ին (կամ մինչ), 2004 թ.[6]
  • Դարսի Ի. Ուիլյամս, 25 տարեկան, սպանվել է սեպտեմբերի 4-ին (կամ մինչ), 2004 թ.[6]
  • Կարմեն Հանթ, 40 տարեկան, սպանվել է սեպտեմբերի 4-ին (կամ մինչ), 2004 թ.[3]
  • Կլոդետտ Ջունիլ, 31 տարեկան, սպանվել է սեպտեմբերի 4-ին (կամ մինչ), 2004 թ.[3]:

Բլեռը մեղադրվում էր նաև երկու այլ` Սանդրա Ռիդի և Նելիա Հարիսի սպանությունների, հարձակման և բռնաբարություն կատարելու մեջ. այս մեղադրանքները, սակայն, հանվեցին[3]։

Ձերբակալություն և դատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոստիկանությունը Բլեռի հետքերով գնաց՝ մի հեռախոսազանգից հետո։ Զանգահարողը հաղորդում էր դիակների առկայության մասին և իր վրա վերցնում սպանությունների պատասխանատվությունը։ Սպանությունները նա հիմնավորում էր նրանով, որ սպանել է մարմնավաճառների, հետևաբար՝ «ավելորդ» մարդկանց։

Հետաքննողները չկարողացան պարզել, որ զանգահարողը հենց Բլեռն էր, բայց հաստատվեց, որ զանգը կատարվել էր նրա բնակության վայրին շատ մոտ ինչ-որ տեղից։ Արդյունքում փորձագետները, ծանոթանալով զանգի ձայնագրությանը և ուսումնասիրելով Բլեռի ձայնը, եկան այն եզրահանգման, որ զանգել է հենց Բլեռը։ 2004 թվականի սեպտեմբերի 14-ին Բլեռը կրկին ձերբակալվեց ոստիկանների կողմից։

2004 թվականի հոկտեմբերի 15-ին Բլեռը մեղադրվեց ութ սպանությունների, մի շարք հարձակումների, երեք բռնաբարություն կատարելու մեջ։ Սպանության մեղադրանքներից երկուսը՝ բռնաբարության և հարձակման մեղադրանքները, հանվեցին։

Մեղադրանքի ապացույցները հիմնականում անուղղակի էին։ Կարևորագույն ապացույցը Բլեռի սպերմայի հետքն էր, որ հայտնաբերվեց զոհերից մեկի վրա։ Բլեռի պաշտպանությունը հաստատում էր, որ այդ ապացույցն ընդամենը զոհի հետ սեռական կապի վկայությունն է։ Մեղադրող կողմը հերքեց դա՝ հիմնավորելով, որ զոհը սեռական ակտից հետո չի փորձել հետքը մաքրել, որը և նշանակում է, որ մեղադրյալը վերջինն էր, ով տեսել էր նրան։ Բլեռն ինքը մինչ օրս հերքում է իրեն վերագրվող բոլոր հանցագործությունները։

Մեղադրող կողմը հրաժարվեց մահապատժի պահանջից` Բլեռին թողնելով երդվյալ ատենակալների դատին[3]։ Բլեռը մեղադրվեց վեց սպանություն կատարելու մեջ` առանց հետագա պայմանական ազատման հնարավորության. մեղադրանքն առաջադրվեց դատավոր Ջոն Օ'Մալեի կողմից 2008 թվականի Մարտի 27-ին[7]։

Վերջին տեղեկությունների համաձայն` Բլեռը գտնվում է Միսսուրիի Միներալ Փոյնթ գյուղի «Պոտոսի» ուղղիչ բանտում։

Բլեռը բողոքարկեց վճիռը, սակայն 2009 թվականի օգոստոսին այն մերժվեց Միսսուրիի Վերաքննիչ դատարանի կողմից։

Լրատվական միջոցներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլեռի յոթ սպանությունները նկարագրվել են հեռուստատեսային «The First 48» (Առաջին 48-ը) շոուի «Սերիական մարդասպանը զանգում է» և «Մարդասպանը խոսում է» դրվագներում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Family's history awash in blood».
  2. CourtTV news story Արխիվացված Մայիս 2, 2008 Wayback Machine
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Blair Found Guilty On All Murder Counts». KMBC.com. 2008 թ․ մարտի 27. Վերցված է 2012 թ․ մարտի 8-ին.
  4. Twiddy, David (2008 թ․ մարտի 27). «Judge convicts Kansas City man of killing 6 women». Southeast Missourian. Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
  5. «Police Identify Woman Found Dead Outside KC Apartment». KMBC.com. 2004 թ․ հուլիսի 14. Վերցված է 2012 թ․ մարտի 8-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «6th Body Linked To 5 Others Found In K.C. Neighborhood». KMBC.com. 2004 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 8-ին.
  7. «Blair Sentenced To Life Without Parole». KMBC.com. 2008 թ․ ապրիլի 24. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.(չաշխատող հղում)
  8. IMDb