Թերենս Դին Բրուկս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թերենս Դին Բրուկս
անգլ.՝ Terrence Dean Brooks
Terry Brooks - Lucca Comics & Games 2016.jpg
Ծնվել է հունվարի 8, 1944({{padleft:1944|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:8|2|0}})[1] (74 տարեկան)
Ծննդավայր Սթերլինգ, Ուայտսայդ շրջան, Իլինոյս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն գրող, վիպասան և գիտաֆանստաստիկ գրող
Լեզու անգլերեն[2]
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրթություն Hamilton College և Washington and Lee University School of Law
Կայք terrybrooks.net
Terry Brooks Վիքիպահեստում

Թերենս Դին Բրուկս (անգլ.՝ Terence Dean Brooks, ծնվ. հունվարի 8, 1944({{padleft:1944|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:8|2|0}})[1], Սթերլինգ, Ուայտսայդ շրջան, Իլինոյս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի ֆենթեզիի ժանրում ստեղծագործող հանրահայտ գրող, ում ստեղծագործությունները 23 անգամ ընդգրկվել են Նյու Յորք Թայմսի բեսթսելլերների ցուցակում[3] և վաճառվել ավելի քան 21 միլիոն օրինակով[4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերենս Դին Բրուկսը ծնվել է 1944 թվականի հունվարի 8-ին ԱՄՆԻլինոյս նահանգի Սթերլինգ քաղաքում, որտեղ և անց է կացրել իր մանկությունը[6]։ 1966 թվականին Նյու Յորքի Համիլտոն քոլեջում (Hamilton College) ստացել է անգլիական գրականության գծով բակալավրի աստիճան[6]։ Այնուհետև Վաշինգտոնի և Լիի համալսարանում (Washington and Lee University) ստացել է իրավաբանության գծով դոկտորական աստիճան։ Այժմ իր կնոջ հետ բնակվում է Վաշինգտոն նահանգում գտնվող Սիեթլ քաղաքում[6]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրուկսը գրել սկսել է դեռևս դպրոցական տարիներից։ Այս ժամանակաշրջանում էլ նա ծանոթանում է Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպի հետ, որը վճռորոշ ազդեցություն է ունենում գրողի ստեղծագործական ճաշակի ձևավորման գործում[6][7]։ 1977 թվականին լույս է տեսնում հեղինակի առաջին վեպը՝ «Շաննարայի թուրը» վերնագրով[6], որը դառնում է Շաննարայի մասին բուն եռագրության առաջին ստեղծագործությունը։ Եռագրության ավարտից հետո Բրուկսը ձեռնամուխ է լինում «Լանդովերի կախարդական թագավորություն» վիպաշարքի առաջին երեք վեպերի ստեղծման աշխատանքներին[6]։ Դրանից հետո, Շաննարայի մասին եռագրության հաջողությունից ոգևորված, հեղինակը սկսում է այս վեպաշարի շարունակությունը հանդիսացող Շաննարայի ժառանգությունը քառագրությունը, իսկ 1996 թվականին հրատարակում է Շաննարա շարքի նախերգանքը հանդիսանող «Շաննարրայի առաջին թագավորը» վեպը։ Բրուկսի հաջորդ ստեղծագործությունները հիմնականում վերաբերում են Շաննարա շարքին, բացառությամբ «» (1994), «Կախարդական թուրմ» (1995) և «Լանդովերի արքայադուստրը» (2009) վեպերի, որոնք մաս են կազմում Լանդովերի կախարդական թագավորությունը շարքին։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաննարա շարք (Shannara series)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շաննարա բուն եռագրություն (Original Shannara Trilogy)
    • 1977 - «Շաննարայի թուրը» (The Sword of Shannara)
    • 1982 - «Շաննարայի էլֆական քարը» (The Elfstones of Shannara)
    • 1985 - «Շաննարայի երգը» (The Wishsong of Shannara)
  • Շաննարայի ժառանգությունը (Heritage of Shannara)
    • 1990 - «Շաննարայի ժառանգները» (The Scions of Shannara)
    • 1991 - «Շաննարայի դրուիդը» (The Druid of Shannara)
    • 1992 - «Շաննարայի էլֆերի թագուհին» (The Elf Queen of Shannara)
    • 1993 - «Շաննարայի թալիսմանը» (The Talismans of Shannara)
  • Շաննարայի նախերգանքը
    • 1996 - «Շաննարայի առաջին թագավորը» (First King of Shannara)
  • Խոսք և դատարկություն (Word & Void)
    • 1997 - «Դևի հետ վազողը» (Running with the Demon)
    • 1998 - «Խոսքի ասպետը» (A Knight of the Word)
    • 1999 - «Հուրհրացող հրեշտակը» (Angel Fire East)
  • Ճանապարհորդություն «Յարլ Շաննարա» նավով (The Voyage of the Jerle Shannara)
    • 2000 - «Իլզեի վհուկը» (Ilse Witch)
    • 2001 - «Ժանտախտ» (Antrax)
    • 2002 - «Մորգավր» (Morgawr)
  • Շաննարայի բարձրագույն դրուիդը (High Druid of Shannara)
    • 2003 - «Յարկա Ռուուս» (Jarka Ruus)
    • 2004 - «Թանեքիլ» (Tanequil)
    • 2005 - «Սթրակեն» (Straken)
  • Շաննարայի արարումը (The Genesis of Shannara)
    • 2006 - «Արմագեդոնի երեխաները» (Armageddon's Children)
    • 2007 - «Սիթրայի էլֆերը» (The Elves of Cintra)
    • 2008 - «Մորֆ թափառաշրջիկը» (The Gypsy Morph)
  • Շաննարայի լեգենդները (Legends of Shannara)
    • 2010 - «Մութ ուժեր ծառաները» (Bearers of the Black Staff )
    • 2011 - «Կախարդանքի չափանիշը» (The Measure of the Magic)
  • Շաննարայի մութ ժառանգությունը (The Dark Legacy of Shannara)
    • 2012 - «» (Wards of Faerie)
    • 2013 - «» (Bloodfire Quest)
    • 2013 - «» (Witch Wraith)
  • Շանարայի պաշտպանները (The Defenders of Shannara)
    • 2014 - «Բարձրագույն դրուիդի դաշույնը» (The High Druid's Blade)
    • 2015 - «Մութ երեխան» (The Darkling Child)
    • 2016 - «Կախարդի դուստրը» (The Sorcerer's Daughter)
  • Շաննարայի պալադինները (Paladins of Shannara)
    • 2012 - «» (Allanon's Quest)
    • 2013 - «» (The Weapon Master's Choice)
    • 2013 - «» (The Black Irix)
  • Շաննարա շարքին պատկանող այլ ստեղծագործություններ
    • 1986 - «» (The Guide to Shannara)
    • 1991 - «» (Imaginary Friends)
    • 2001 - «» (The World of Shannara)
    • 2003 - «» (Indomitable)
    • 2013 - «» (Walker and the Shade of Allanon)

Լանդովերի կախարդական թագավորությունը (Magic Kingdom of Landover)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986 - «Վաճառվում է կախարդական թագավորություն - ՎԱՃԱՌՎԱԾ Է» (Magic Kingdom for Sale — SOLD!)
  • 1987 - «Սև միաեղջյուր» (The Black Unicorn)
  • 1988 - «Կախարդը իշխանության ղեկին» (Wizard at Large)
  • 1994 - «Խորամանկության արկղը» (The Tangle Box)
  • 1995 - «Կախարդական թուրմ» (Witches' Brew)
  • 2009 - «Լանդովերի արքայադուստրը» (A Princess of Landover)

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 - «Շաննարայի ժամանակագրությունը» (The Shannara Chronicles), հեռուստասերիալ, ըստ Շաննարայի բուն եռագրության[8][9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Speakman Shawn (2008)։ «Terry Brooks' official website»։ Արխիվացված օրիգինալից-ից 2008-04-23-ին։ Վերցված է 2008-05-19 
  4. JiveMagazine Interview with Terry Brooks
  5. «Studio plans Shannara film series»։ BBC News։ 2007-06-06։ Վերցված է 2008-09-07 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Speakman Shawn (2008)։ «Terry Brooks' official biography»։ Վերցված է 2008-05-19 
  7. Brooks Terry։ «Why I Write about Elves»։ tedxtalks.ted.com։ Վերցված է December 14, 2012 
  8. The Shannara Chronicles in Internet Movie Database(անգլ.)
  9. «Շաննարայի ժամանակագրությունը» Պաշտոնական կայքէջ(անգլ.)